«Աստղիկ» ԲԿ-ում մահացել է «Բոռա» ռեստորանի հետնամասում դանակահարված 67-ամյա տղամարդը
Սեպտեմբերի 15-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է 67-ամյա Արամայիս Բադալյանը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել օգոստոսի 25-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Բոռա» ռեստորանային համալիրի հետնամասում Երևանի բնակիչ, 41-ամյա Արման Եղիազարյանի կողմից դանակահարվելու հետևանքով:
Այդ օրը հիվանդանոց էին տեղափոխվել նաև Երևանի բնակիչներ, 23-ամյա Էրիկ Սիմոնյանն ու 26-ամյա Տիգրան Գրիգորյանը: