«Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է. ԱՀ ԿԳՄՍ նախարար
Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր հանդիպեցի «Լեռնային Արցախ» ֆուտբոլի մանկապատանեկան թիմի հետ։ «Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է։ Սա Բեսլանի սարսափը վերապրելու և զգալու առիթ դարձավ։ Իսկ Արցախի տարբերանշանը քերելը կարծրացող հայատյացության ևս մի ապացույց է։ Սպորտը քաղաքականացման ենթակա չէ, ահաբեկման՝ առավել ևս։ Մեր մարզիկները չեն տրվել թուրք ահաբեկչի սադրանքին»։