00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթանակ է տոնել Մահվան ելքով վրաերթ` Արագածոտնի մարզում. 38-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի (լուսանկարը)Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենն ակնկալում է Եվրոպայում հանդիպել Էրդողանի հետ ՔՊ-ն դատարան է դիմել Տաթևում ՏԻՄ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով Facebook ընկերությունը փոխել է անվանումըՊՆ-ն տեղեկացրել է, որ 6 զինծառայողներից մեկը ստացել է հրազենային, 5-ը՝ բեկորային վիրավորումներ. Տիգրան Աբրահամյան ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Շենգավիթ վարչական շրջանում 13 խախտում է հայտնաբերել 6 ամիս առաջ պետական գաղտնիք հրապարակած Արմեն Գրիգորյանն այսօր «քաշվո՞ւմ» էԹաթոյանն իր գործընկերներին է ներկայացրել թվային միջավայրում երիտասարդների իրավունքների պաշտպանության աշխատանքները Կերպարանափոխված հանրապետականները ՔՊ-ով գալիս են իշխանության

Համախմբվենք հայրենիքի շուրջ և կերտենք պայծառ ապագա. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոս

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ: Արամ Առաջին կաթողիկոսը, Հայաստանի ու Արցախի համար ստեղծված դժվարին իրավիճակում, կարևորել է հավաքական պատասխանատվությամբ հայրենիքի շուրջ համախմբումը: 

«Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 30-ամեակին առիթով, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն հայրապետական օրհնութեամբ կ’ողջունենք մեր ժողովուրդի սիրելի զաւակները։ Տխուր ու անորոշ պայմաններու մէջ կը նշենք Հայաստանի անկախութիւնը։ 44-օրեայ պատերազմին մեծ թիւով զոհեր տուինք, բազմաթիւ գերիներ եւ վիրաւորներ ունեցանք ու հսկայ տարածքներ կորսնցուցինք։ Մեր ժողովուրդը յուսախաբութեան ու յուսահատութեան մէջ կը տուայտի, անորոշ կը տեսնէ իր հայրենիքի ներկան եւ մութ՝ ապագան։ Արդարեւ, 30 տարիներ առաջ յաղթական էինք. այսօր պարտուած ենք։ Ինչո՞ւ եւ ինչպէ՞ս…։ Ժողովուրդը այս եւ բազմաթիւ այլ յարակից հարցումներուն պատասխանը կը սպասէ, հաշուեքննութիւն ու հաշուետուութիւն կը պահանջէ՝ համապարփակ ու իրապաշտ մօտեցումով։ Կարելի չէ անցեալը անցած նկատել։ Ինքնաքննութիւնը ու ինքնասրբագրումը առաջին քայլն են Հայաստանը ներկայ անորոշ ու անկայուն վիճակէն դուրս բերելու։

Արտաքին ճակատի վրայ, վտանգալից ալիքներ կը մօտենան Հայաստանի ափերուն. մութ ամպեր կը կուտակուին Հայաստանի երկինքին վրայ։ Պէտք է ըլլալ արթուն ու իրատես՝ յստակօրէն տեսնելով ու ճի՛շդ արժեւորելով մեր շուրջը տեղի ունեցող երեւելի ու աներեւոյթ զարգացումները։

Հակառակ միջազգային համայնքի զգուշացումներուն, Ազրպէյճանը յոխորտանքով կը յայտարարէ, թէ ինք Հայաստանի հետ իր հարցը լուծած է, Արցախը իր հողային ամբողջականութեան մաս կը նկատէ եւ աւելին՝ շարունակ Հայաստանի ամբողջականութիւնը հարցականի տակ դնող ու անվտանգութիւնը խախտող պահանջներ կը ներկայացնէ, եւ նոյնիսկ այս ուղղութեամբ որոշ քայլերու կը դիմէ։

Միւս կողմէն, Կովկասէն ներս ստեղծուած նոր իրավիճակէն օգտուելով, Թուրքիան «բարի դրացնութեան» ձեռք կ’երկարէ Հայաստանին, յայտարարելով, թէ դրական ուղերձներ կը յղէ Հայաստան եւ դրական ուղերձներ կը ստանայ Հայաստանէն։ Թուրքիան եւս, իր կարգին, պահանջներ ունի Հայաստանէն՝ փոխ-ճանաչում շրջանի հողային տարածքներու ամբողջականութեան եւ դադարեցում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հետապնդումին։

Եւ փաստօրէն, մեր բարեկամ երկիրները շրջանի իրենց շահերէն թելադրուած, երբեմն լուռ եւ երբեմն բարձրաձայն, կը բաժնեն Ազրպէյճանի եւ Թուրքիոյ այսպէս կոչուած «խաղաղարար» մօտեցումները։ Այսպէս, երէկուան դատեալը այսօր դարձած է դատաւոր, ամբաստանեալը՝ պահանջատէր, ցեղասպանը՝ իրաւատէր. եւ հին ու նոր օրերու ցեղասպաններուն դիմաց Հայաստանը մնացած է առանձին եւ դժբախտաբար, միշտ զիջողի դերին մէջ…։

Կ’անդրադառնա՞նք արդեօք, որ ռազմաքաղաքական շահերու վրայ հաստատուած ու ծաւալապաշտական հեռանկարներէ առաջնորդուած համա-թուրանական եւ համաթրքական նոր դաշնակցութիւն մը կը կազմաւորուի Կովկասէն ներս։ Կ’անդրադառնա՞նք արդեօք, որ Ազրպէյճանի պահանջներուն ընթացք տալով Հայաստանը պիտի կտրատուի՝ կորսնցնելով իր հողային ամբողջականութիւնը եւ վտանգելով իր գերիշխանութիւնը։ Կ’անդրադառնա՞նք արդեօք, որ Թուրքիոյ երկարած ձեռքը սեղմելով մոռացութեան պիտի դատապարտուի մեր ժողովուրդի հողային պահանջն ու ցեղասպանութեան ճանաչումը, ինչպէս նաեւ թուրք-ազերական օղակի մէջ մնալով պիտի վտանգուի Հայաստանի անկախութիւնը։

Եւ այս բոլոր զարգացումները Հայաստանը պիտի դնեն անորոշ ապագայի դիմաց։

Փոքր երկիր ենք, շրջապատուած ոչ-բարեկամ երկիրներով։ Շրջանի աշխարհագրութիւնը կարելի չէ փոխել։ Սակայն, կարելի է եւ՝ հրամայակա՛ն, աշխարհաքաղաքական յարափոփոխ պայմաններուն համահունչ այնպիսի մօտեցումներ որդեգրել ու դիրքորոշումներ ճշդել, որոնք չեն վտանգեր Հայաստանի գերագոյն շահերը ու անոր ապագան։ Հայաստանի անկախութեան ու գերիշխանութեան, հողային ամբողջականութեան ու անվտանգութեան ամուր պահպանումը մեր ժողովուրդին համար ազգային անտեղիտալի սրբութիւն է։

Այո՛, դիւանագիտութեան մէջ հարկ է ըլլալ ճկուն, բայց ո՛չ պարտուողական։ Շրջանի աշխարհաքաղաքական ներկայ պայմաններու լոյսին տակ հարկ է ըլլալ իրատես, բայց ո՛չ զիջող։ Ռազմաքաղաքական մեր բարեկամներու տեսակէտները հարկ է յարգել, ի պահանջել հարկին նաեւ նկատի ունենալ անոնց շահերը։ Սակայն, հեռատեսութիւնը ու քաջութիւնը պէտք է ունենալ Ո՛Չ ըսելու բոլո՛ր պայմաններուն մէջ եւ բոլորի՛ն, մի՛շտ մեկնելով Հայաստանի ընդհանրական ու գերագոյն շահերէն։

Հայաստանը շրջապատող տագնապներն ու մարտահրաւէրները իրենց էութեամբ համահայկական բնոյթ եւ հետեւանք ունին։ Հետեւաբար, կարելի՛ չէ, ճի՛շդ չէ, կառավարական ընթացիկ քննարկումներով որոշումներ կայացնել։ Պատմութեան դիմաց հաւաքական պատախանատուութիւն ունինք։

44-օրեայ պատերազմին առաջին շաբաթը Վարչապետին առաջարկեցինք համազգային խորհրդակցութիւն մը կազմակերպել՝ մի՛ասնաբար դիմագրաւելու Արցախին դիմաց կանգնող ահաւոր սպառնալիքը։ Նո՛յնը կը կրկնենք այսօր։ Հայրենիքին ներկան մթագնող ու ապագան վտանգող ճակատագրական խնդիրները ու տագնապալից կացութիւնները անհրաժեշտ է համազգային ճիգով, կամքով ու տեսլականով դիմագրաւել։ Ա՛յս կը թելադրէ մեր դարաւոր պատմութիւնը։ Ա՛յս կը պարտադրէ նաեւ ներկայ ճգնաժամային կացութիւնը։

Անկախութիւնը աստուածատուր պարգեւ է եւ անոր պաշտպանութիւնը՝ սրբազան առաքելութիւն։ Հայրենիքի անկախութիւնը առանցքն է ազգի հզօրութեան եւ երաշխիքը՝ յաւերժութեան։ Արդ, Հայաստանի անկախութեան նշումը մեզի համար պէտք է դառնայ արթնութեան կոչ ու ազգային համախմբումի մարտահրաւէր։ Բոլորուի՛նք հայրենիքին շուրջ եւ հաւաքական պատասխանատուութեամբ ու յանձնառութեամբ կերտենք հայրենիքի պայծառ ապագան։ Թող Աստուած անսասան պահէ ու պահպանէ Հայաստանը, Արցախը եւ Սփիւռքը, մեր ազգին այս երեք անբաժանելի բեւեռները»,-ասված է Արամ Առաջին կաթողիկոսի ուղերձում։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
29 Հոկ
Ջոլին հեռացրել է Փիթին նվիրված դաջվածքը (լուսանկար)«Իսպանածոնք»․ Մկրտիչ Արզումանյանի զվարճալի հրապարակումը Խորհրդային քարտեզներով սահմաններ որոշելու ջատագովներին հիշեցնեմ, որ այն չի սպասարկելու ՀՀ շահերը․ Շարմազանով Տեսախցիկները նոր կադրեր են ֆիքսել Նովա հովազից Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (տեսանյութ) Ռատակովսկին ցույց է տվել, թե ինչ տեսք է ունեցել 13 տարեկանում (լուսանկարներ)Աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթանակ է տոնել Մահվան ելքով վրաերթ` Արագածոտնի մարզում. 38-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի (լուսանկարը)Լիլի Մորտոն ներկայացրել է իր տեսահոլովակի անոնսը (տեսանյութ)Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենն ակնկալում է Եվրոպայում հանդիպել Էրդողանի հետ ՔՊ-ն դատարան է դիմել Տաթևում ՏԻՄ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով Facebook ընկերությունը փոխել է անվանումըՊՆ-ն տեղեկացրել է, որ 6 զինծառայողներից մեկը ստացել է հրազենային, 5-ը՝ բեկորային վիրավորումներ. Տիգրան Աբրահամյան Ալֆա տղամարդիկ. ինչով է նրանց հոտը տարբերվում սովորական տղամարդկանց հոտիցՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Շենգավիթ վարչական շրջանում 13 խախտում է հայտնաբերել «Պարոն Լենին, բավական է նայել». ներքնազգեստով Իվետա Մուկուչյանը խելքահան է արել երկրպագուներին (լուսանկարներ)6 ամիս առաջ պետական գաղտնիք հրապարակած Արմեն Գրիգորյանն այսօր «քաշվո՞ւմ» էԹաթոյանն իր գործընկերներին է ներկայացրել թվային միջավայրում երիտասարդների իրավունքների պաշտպանության աշխատանքները Զվարճալի միջադեպ՝ ԱԺ նիստի ժամանակ (տեսանյութ) Կերպարանափոխված հանրապետականները ՔՊ-ով գալիս են իշխանության Նիկոլայ Բասկովը պատմել է, թե ինչպես է խայտառակվել բեմի վրա ՀՀ-ում «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել նաև երեխաները՝ սկսած 12 տարեկանից. ԱՆ Վանաձորի շենքերից մեկի լոգարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջկա դի «Մանկական երգեր». Իզաբել Բայրաքդարյանի սկավառակը ներկայացվել է «Գրեմմիի» առաջադրվելու համար Քենդալ Ջենները կասկածվում է պլաստիկ վիրահատության միջոցով արտաքինը փոխելու մեջ (լուսանկարներ)Ռուսաստանն արգելել է թուրքական մանդարինի ներկրումըՖրանսիան անհանգստացած է Կիևի կողմից Դոնբասում թուրքական «Բայրաքթար»-ի կիրառմամբՈ՞վ է պատասխան տալու 3 տարի մարզը «հեղափոխելու» համարԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընունեց ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակող նախագիծըԿրիշտիանու Ռոնալդուի կինը հղի է (լուսանկար)Բայդենը հանրության առջև շրջվել է ու սեղմել «անտեսանելի մարդու ձեռքը» (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանի նոր թիրախը. գործը «հասավ» Կարեն ԿարապետյանինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Չեխիայի դեսպանին Երևանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացումը կարևոր խթան է Հայաստան-Վատիկան հարաբերությունների համար. Փաշինյան Freedom House-ը ժողովրդավարական երկրներին կոչ է անում դադարել անտեսել Ալիևի բռնապետական ​​ռեժիմի սպառնալիքըՎարչապետն ընդունել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալին Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստՆռնակի պայթյուն` մարտական հենակետում. հարուցվել է քրեական գործ. ՔԿ Ես դռնեդուռ չեմ ընկել ու չեմ խնդրել իմ ժողովրդին ընտրել տղայիս. Գագիկ Առուշանյան Ամերիաբանկի թվայնացման օրակարգ. Էկոհամակարգեր. 2021թ. 3-րդ եռամսյակի ցուցանիշների ամփոփում Զախարովան նշել է Անդրկովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցությունների ամենաօպտիմալ ձևաչափըԵվրոմիությունը ճանաչում է Հայաստանի քովիդ հավաստագրերը. ԱԳՆՄեծամորի դիահերձարանում դեռևս անթաղ է մնում զինծառայողների 100 մարմին և մասունք (տեսանյութ) Աշխարհում հակամարտությունների պատճառով փախստականների թիվը հասել են ռեկորդային 48 միլիոնի․ ՄԱԿՀայաստանից շատ դրական ազդակներ ենք ստացել. Չավուշօղլու Վախենամ շատ շուտով Դուք գաք ինձ մոտ. Էրիկ Ալեքսանյանը՝ ՔՊ-ական պատգամավորին Քայլեր են ձեռնարկվում հետագայում ամբողջությամբ օնլայն տարբերակի անցնելու համար․ Ամերիաբանկն ամփոփեց 3-րդ եռամսյակի ցուցանիշները (տեսանյութ)Թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 4 զինծառայող. ՊՆ Հարևանուհու տնից գողություն անելու համար 22-ամյա երիտասարդը երկրորդ անգամ էր բռնվել 12-ամյա աղջիկս նույնպես պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. Արսեն Թորոսյան Գողություն հեռախոսների խանութից. մեկ անձ ձերբակալվել է (լուսանկարներ)
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել