00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Սիրեք ինքներդ ձեզ, ձեզ համար գոյություն չունեցող իդեալներ մի ստեղծեք»․ Լուսինե ԹովմասյանՎիրավորների ապաքինումն առանց բարդությունների է. ՊԲ հրամանատարն այցելել է նրանց ու դիրքեր Երևանի և 6 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1863 նոր դեպք, մահացել է 42 քաղաքացի Ավտովթար՝ Բագրատունյաց պողոտայում. բախվել են «BMW»-ն ու «Nissan Tiida»-ն, կա հոսպիտալացված Օրվա խորհուրդԵրասխ գյուղում 8000 հակ անասնակեր է այրվել ԳՇ պետ Արտակ Դավթյանին 2 օր ժամանակ եմ տալիս, [որհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել. պատգամավոր Սպանություն՝ Արարատի մարզում. հիվանդանոց տեղափոխված 30-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել էՕրվա աստղագուշակ

Մենք նույնիսկ չենք կարողանում պայմանավորվել, թե ինչն է մեզ համար կարևոր. Ավետիք Չալաբյան

30 տարի առաջ, Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հանրաքվեով ընտրեց անկախությունը. Խորհրդային Միությունը դեռ վերջնականորեն չէր կործանվել, բայց իր հոգևարքն էր ապրում, ուստի այդ ընտրությունը խելամիտ և իմաստավորված էր թվում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ընդ որում, մենք ընտրեցինք անկախությունը, գիտակցելով, որ դիմացը Արցախի համար պատերազմ ու բազում նեղություններ են սպասվում, որ մեր վրա կախված է Թուրքիայի վերահաս ներխուժման վտանգը, որ անկախության ճանապարհը բազմաթիվ վտանգավոր շրջադարձներ կարող է ունենալ՝ սակայն ընտրեցինք, հավատալով հայի հավաքական ուժին, մեր հավատո աստղին, մեր աստվածատուր առաքելությանը։

30 տարի անց, ետ նայելով, մենք կարող ենք արձանագրել, որ մեր անկախությունը դժվարին փորձություն դարձավ մեր համար։ Մի կողմից մենք կարողացանք կառուցել սեփական պետությունը, մյուս կողմից այն, մանավանդ անցած տարվա պատերազմից հետո, այսօր գտնվում է համարյա կաթվածահար վիճակում։ Մենք տառացիորեն հընթացս ստեղծեցինք մարտունակ ազգային բանակ և հաղթեցինք մեզ պարտադրված ծանր պատերազմում, բայց հետո թույլ տվեցինք, որ լճացումը, կոռուպցիան և ոչ կոմպետենտ կառավարումը այն ներսից թուլացնեն, և ի վերջո տանուլ տվեցինք հաջորդ պատերազմը։ Մենք կարողացանք ստեղծել նոր, մրցունակ տնտեսության հիմքերն, ի հեճուկս մեզ պարտադրված շրջափակման, բայց նրա բարիքներն այսօր վայելում է միայն հասարակության փոքր մասը։ Մենք ստեղծեցինք համաշխարհային մակարդակի կրթա-մշակութային հաստատություններ, սակայն կրթությունը և մշակույթը, որպես ամբողջություն մեր երկրում հետընթաց ապրեցին։

Մեր մայրաքաղաքը զարգացավ արագ տեմպերով և դարձավ տարածաշրջանի աշխույժ տուրիստական կենտրոններից մեկը, բայց մեր մյուս բնակավայրերից շատերը տարեց տարի հյուծվում են արտագաղթից և անհուսությունից։ Թվարկումը կարելի է երկար շարունակել, սակայն իրականությունն այն է, որ յուրաքանչյուր հաջողության կողքին կա թերևս էլ ավելի մեծ բացթողում, և մեր անկախությունը այսօր ոչ լիարժեք է, ոչ էլ անշրջելի։ Եթե դրան ավելացնենք մեր ոխերիմ հարևանների աճող ախորժակները, նրանց անթաքույց հավակնությունները մեր հայրենիքի տարբեր հատվածների և նույնիսկ բուն անկախության նկատմամբ, կարող ենք փաստել, որ մեր անկախության 30-րդ տարեդարձին մենք մոտեցել ենք ծանր սրտով, անորոշության և դրա հետ կապված մտատանջության խառը զգացումներով, և լավ ապագայի նկատմամբ երերուն հույսերով։

Կարելի է փորձել այսօր մեղադրել առանձին անձանց, նախկին և ներկա իշխանություններին մեր առկա իրավիճակի մեջ, առավել ևս, որ յուրաքանչյուրն իր մեղքի բաժինն ունի՝ իրականությունը սակայն այն է, որ մեր դժվարությունների պատճառները շատ ավելի խորն են և համապարփակ։ Պետականության երկարատև կորուստը, այնուհետև Ցեղասպանությունը և հայրենազրկումը, հայության ցրումը ողջ աշխարհով մեկ ստեղծել են մի իրավիճակ, երբ մենք մեր երկրին և անկախությանը լիարժեք տեր չենք կարողանում (և նաև հաճախ չենք ուզում) կանգնել։

Չենք կարողանում պայմանավորվել հանրային համակեցության տարրական կանոնների շուրջ, համագործակցության փոխարեն իրար հետ շարունակ թշնամություն ենք փնտրում, մեզ բաժին հասած խնդիրները տեղում լուծելու փոխարեն հաճախ նախընտրում ենք արտագաղթել և հեշտ կյանք որոնել օտար ափերում։

Մենք նույնիսկ չենք կարողանում պայմանավորվել, թե ինչն է մեզ համար կարևոր՝ անկախությունն ու մեր ազգային իրավունքների իրացումը, թե համեմատաբար կուշտ և ապահով կյանքը, թեկուզ և այլ երկրներում իրավազուրկ օտարականի կարգավիճակով։ Եթե այսպես շարունակվի, անկախությունը մեզ համար կդառնա անտանելի բեռ, և ինչպես հարյուր տարի առաջ մենք նրանից հրաժարվեցինք՝ ի օգուտ համեմատաբար կուշտ և ապահով կյանքի Խորհրդային կայսրության կազմում, այնպես էլ դա կարող ենք անել արդեն իսկ տեսանելի ապագայում։

Ես սակայն անկեղծ հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա, և մենք կկարողանանք դասեր առնելով մեր պատմությունից, մեր տունն ու երկիրը կարգի բերել։ Ինձ առաջին հերթին հույս են տալիս այն մարդիկ, որոնք ինձ այսօր շրջապատում են Հայաստանում՝ մարդիկ, որոնք համառ ու հետևողական աշխատելով, այսօր առատ բերք ու բարիք են ստեղծում մեր քարքարոտ հողից, նոր ընկերություններ են ստեղծում՝ համաշխարհային շուկան նվաճելու նպատակով, նոր պայծառ սերունդ են կրթում և ուղղորդում դեպի կյանքի ճանապարհ, արդիականացնում եմ մեր հազարամյա մշակույթը և պատվով ներկայացնում այն աշխարհին։

Մարդիկ, որոնք նոր սպառազինություն են ստեղծում, որոնք զինվորագրվում են բանակին կամ կամավորագրվում են մարտական պատրաստության դասընթացներին, որոնք հաճախ սեփական վիշտը կուլ տված, պատրաստվում են նորից թշնամուն դիմակայելուն։ Մարդիկ, որոնք այսօր վերադառնում են Հայաստան՝ թողնելով դժվարությամբ ստեղծված ապրուստը օտար ափերում, որոնք լուսավոր երեխաներ են ունենում և դաստիարակում՝ որպես ապագա հայրենիքի պաշտպան, որոնք տեղափոխվում են Արցախ՝ մեր հայրենիքի առավել վտանգված մասի վերքերը բուժելու։  Եվ որ առավել կարևորն է՝ բազմաթիվ մարդիկ, ովքեր այսօր այլևս մեր հետ չեն, որոնք գիտակցված իրենց կյանքը նվիրաբերեցին մեր հայրենիքի ազատությանն ու անկախությանը, ովքեր հավերժացան և առհավետ երկնքից են ուղեկցելու մեզ։

Այս նվիրյալ նահատակների հիշատակի առաջ մենք՝ ապրողներս, պարտավոր ենք պաշտպանել և պահպանել մեր անկախությունը, զարգացնել և հզորացնել մեր երկիրը, և փոխանցել այն մեր սերունդներին այնպես, որ իրենք այլևս երբեք կանգնած չլինեն այն կորցնելու երկընտրանքի առաջ, որ հպարտանան իրենց երկրով և իրենց ծնողներից ստացած ժառանգությամբ։

Այսօր, շնորհակալություն հայտնելով մեր անկախության բոլոր անվեհեր մարտիկներին և անխոնջ մշակներին, և գլուխս խոնարհելով նրա համար նահատակված հերոսների և նրանց ընտանքիների առաջ, և վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ պայքարել մեր երկրի անկախության համար և նվիրաբերել կյանքս՝ նրա լավագույն ապագայի համար։ Կեցցե ազատ և անկախ Հայաստանը, կեցցեն բոլոր այն նվիրյալները, ովքեր կառուցում և պաշտպանում են այն, և կեցցեն մեր երեխաները, ովքեր այն կժառանգեն»։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
16 Հոկ
«Սիրեք ինքներդ ձեզ, ձեզ համար գոյություն չունեցող իդեալներ մի ստեղծեք»․ Լուսինե ԹովմասյանՎիրավորների ապաքինումն առանց բարդությունների է. ՊԲ հրամանատարն այցելել է նրանց ու դիրքեր Երևանի և 6 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1863 նոր դեպք, մահացել է 42 քաղաքացի Ավտովթար՝ Բագրատունյաց պողոտայում. բախվել են «BMW»-ն ու «Nissan Tiida»-ն, կա հոսպիտալացված Օրվա խորհուրդԵրասխ գյուղում 8000 հակ անասնակեր է այրվել ԳՇ պետ Արտակ Դավթյանին 2 օր ժամանակ եմ տալիս, [որհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել. պատգամավոր Սպանություն՝ Արարատի մարզում. հիվանդանոց տեղափոխված 30-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել էՕրվա աստղագուշակ«Հրապարակ». «Հ1»-ի գաղափարական կոնտրոլը հուսալի ձեռքերում է «Փաստ». Կառավարության հերթական բլեֆը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա «Ժողովուրդ». Ապօրինի որդեգրումների գործով Քննչական կոմիտեն որոշում ունի «Հրապարակ». Մակունցի հետ հանդիպմանն ընդամենը 10 մարդ է եկել «Ժողովուրդ». Ստեփանավանի քաղաքապետի ՔՊ թեկնածուն հայտնի է «Հրապարակ». Ինչպես Փաշինյանն է ասում՝ «պլյուս-մինուս 700» քովիդով մահացածները եղանակ չեն փոխում «Ժողովուրդ». Հայկ Մարությանը պետք է գա խորհրդարան. պատգամավորները որոշում ունեն «Փաստ». Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել «Հրապարակ». Հայաստան-Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը մինչ օրս չի ձեւավորվում «Փաստ». Արայիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ իշխանությունների վստահությունը նվազել է. չարաշահումների լուրեր են հասնում «Հրապարակ». Մի զարմացեք սովետի վախտ ինքը եղել է սովորական հովիվ «Նոր փուլ, գեղեցիկ սկիզբ, երջանկություն…»․ Եվա Բաղդասարյանի նոր լուսանկարը «Գնացեք, ռուսներին հարցրեք՝ ինչի՞ սենց եղավ, Ղարաբաղի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է». իշխանական պատգամավոր Անկարայում Հնդկաստանի դեսպանատունը «թրոլինգի» է ենթարկել Թուրքիային (լուսանկար)Եվս մեկ հրապարակ ազատվեց ավտոմեքենաներից. Հովսեփ Կուբատյան ԱԱՏՄ-ն մեկ շաբաթում իրականացրել է 2571 ստուգայց և բացահայտել 275 խախտում Սուրեն Ամիրյանն ազատվել է ԱԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից Աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկները կմրցեն13 քաշային կարգում․ հայտնի է կազմը Զգուշացեք սատանայի թանկարժեք թակարդներից. Ալի Շամխանին` ԱլիևինԱրցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածելԱյս կործանումն ինձ հնարավորություն չթողեց չմասնակցելու քաղաքական ու հասարակական ամենակարևոր հարցերին․ Ռուբեն ՎարդանյանՆիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարելCNBC-ի լրագրողն ուշագրավ լուսանկար է հրապարակել Պուտինի հետ հանդիպումից «Բելաջիո» ռեստորանի դիմաց բախվել են Toyota Corolla-ն ու ГАЗ 3110-ը. կա վիրավոր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ընդունել է Արցախի խորհրդարանի ԱԺԿ, «Արդարություն» և ՀՅԴ խմբակցությունների ղեկավարներին Ինչ իրավիճակ է այս պահին արցախա-ադրբեջանական շփման գծում. մանրամասներՍյունիքում ՔՊ-ականների միջև թեժ մարտեր են. ո՞ւմ կընտրի ՓաշինյանըՍկանդալ` չեչեն գործարարի հայազգի կնոջ և Տիմատիի նախկին սիրեցյալի միջև (լուսանկար)«Իմ ներսում միշտ ապրում է փոքրիկ խուլիգանուհի». Արմինկա (լուսանկար) Կրակել են Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակի վրա. Հմայակ ՀովհաննիսյանԿփակվեն փողոցներ, կշրջափակվեն շենքեր. ԱԺԲ-ն քաղաքացիական անհնազանդության ակցիաներ է սկսում (տեսանյութ) Միակողմանի խաղաղասիրական կոչերը չեն նպաստում իրական արժանապատիվ խաղաղություն ձևավորելուն. «Հայաստան»Տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես է գիշերը թանգարանում տիկնիկը շարժվում (տեսանյութ)Մեզ համար ազգային-պետական շահը վեր է ամեն ինչից. Առուշ Առուշանյանը ուղերձով դիմել է գորիսեցիներինՌուսաստանը ցանկանում է ավտոմատ կերպով քաղաքացիություն շնորհել խառը ամուսնություններից ծնված երեխաներինԱնկարայի համբերությունը սպառվել է. ԷրդողանՌԴ ՊՆ-ն անդրադարձել է երեկ Մարտունու շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանըԻրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կայցելի ՌուսաստանՄեծ Բրիտանիայում դանակահարել են խորհրդարանի պատգամավորինԱՊՀ այսօրվա նիստը ցույց տվեց, թե ինչպես է Փաշինյանը «պաշտպանում» մեր ազգային շահերը. Լևոն Զուրաբյան
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել