«Չելսին» ցանկանում է նորացնել Կանտեի և ևս երկու խաղացողների պայմանագրերը
Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել պայմանագրերը ֆուտբոլիստներ Ն'Գոլո Կանտեի, Մեյսոն Մաունթի և Ջորջինյոյի հետ, հայտնում է Evening Standard-ը:
Նշվում է, որ այս կիսապաշտպանների հետ պայմանագրերի երկարաձգումը կքննարկվի այն բանից հետո, երբ լոնդոնցիները նոր պայմանագրեր կնքեն պաշտպաններ Անտոնիո Ռյուդիգերի և Անդրեաս Քրիստենսենի հետ: Քրիստենսենի դեպքում կողմերը մոտ են շաբաթական 120 հազար ֆունտ (մոտ 140 հազար եվրո) աշխատավարձով երկարաժամկետ պայմանագիր կնքելուն: Ռյուդիգերի հետ բանակցությունները դեռ հաջողությամբ չեն պսակվել, և հունվարից գերմանացի պաշտպանը, որի գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին, կարող է բանակցել այլ ակումբների հետ: Նրանց հետաքրքրում են ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը», Մադրիդի «Ռեալը», ինչպես նաև Մյունխենի «Բավարիան»:
Կանտեի և Ջորջինյոյի պայմանագրերն ավարտվում են 2022/23 մրցաշրջանի ավարտին, իսկ Մաունտի պայմանագիրը գործում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: