«Յուվենտուսն» իր առաջին հաղթանակը տոնեց Ա սերիայում
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության հինգերորդ տուրի արտագնա խաղում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելով՝ հաղթեց «Լապեցիային»:
Հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով՝ հօգուտ հյուրերի՝ Մոիզ Կինի (28 -րդ րոպե), Ֆեդերիկո Կիեսայի (66֊րդ րոպե) և Մաթիս դե Լիգտի (72֊րդ րոպե) խփած գոլերով: Պարտվածների դարպասը գրավեցին Էմանուել Գյասին և Յանիս Անտիստը:
«Յուվենտուսի» համար այս հաղթանակն առաջինն էր Ա Սերիայի նոր մրցաշրջանում: Նրանք իրենց ակտիվում ունեն 5 միավոր, թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղը:
Օրվա մեկ այլ խաղում «Սալերնիտանան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Վերոնայի» հետ (2:2) և վաստակեց մրցաշրջանի առաջին միավորը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Յուվենտուսը» «Զենիթի» մրցակիցներից մեկն է: Թիմերի հանդիպումները կանցկացվեն հոկտեմբերի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում, իսկ նոյեմբերի 2-ին`Թուրինում: