Բորիս Ջոնսոնն առաջարկել է իրեն անվանել «հյուսիսային քամու աստծո» անունով
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետն անդրադարձավ կլիմայի գլոբալ փոփոխության խնդրին և առաջարկել է իրեն անվանել ի պատիվ հյուսիսային փոթորկոտ քամու աստծո`« Բորեյ» Ջոնսոն:
Վարչապետը պարզաբանել է, որ Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները Հյուսիսային ծովում մեծ քանակությամբ հողմային տուրբիններ են կառուցել էներգիայի արտադրության համար, գրում է The Guardian- :
Ջոնսոնը մեջբերել է հույն փիլիսոփա Սոֆոկլեսի խոսքերն այն մասին, որ «աշխարհում շատ սարսափելի բաներ կան, բայց չկա ավելի սարսափելի բան, քան մարդը»:
«Բայց իրականում Սոֆոկլեսը ասել է, որ մարդը «դեինոս» է, և սա ոչ միայն սարսափելի, այլև գեղեցիկ բան է, և նա ճիշտ էր», - ավելացրել է Ջոնսոնը և համաշխարհային հանրությանը կոչ է արել լուծել բնապահպանական խնդիրները: