00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Լավրովն Արցախի հետ կապված մարդասիրական հարցեր կքննարկի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ Երեւանում իրար են բախվել «BMW»-ն ու «Nissan»-ը. կա վիրավոր Ռուստամ Բադասյանն ու Ռուսլան Դավիդով արձանագրություն են ստորագրել Գյումրիում 18-ամյա աղջիկը կամրջից ցած է նետվելԷրդողանը սպառնացել է 10 երկրների դեսպանների վտարել ԹուրքիայիցՄԻՊ-ը Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական ԶՈւ-երի ամրացման վերաբերյալ ապացույցներ է հրապարակել (տեսանյութ)27 միավորված համայնքներ շուտով էներգիա կստանան արևից․ Սուրեն Պապիկյան Բրյուսելի փոխարեն՝ Սանտո-Դոմինգո. Փաշինյանի «աննախադեպ» նվերը՝ ՀՀ քաղաքացիներին Մենք երբեք չենք բացառել, որ Ադրբեջանը կարող է փորձել «միջանցքի» խնդիրը լուծել ռազմական ճանապարհով. Արմեն ԳրիգորյանՀՀ ԱԽ քարտուղարը բացահայտել է Ադրբեջանի հետ բանակցությունների մանրամասները (տեսանյութ)

ՀՀ դատախազության բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը ընտանեկան բռնության գործով նախադեպային որոշում է կայացրել

Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքում ձևակերպված և գործով հաստատված փաստական տվյալները, որ նա տուժողին հոգեկան մեծ տառապանք է պատճառել՝ անմարդկային դրսևորումներով։ Մասնավորապես՝ տևականորեն զրկել է կնոջը սնվելու հնարավորությունից՝ երբ կինը սնունդ է աղերսել,նա ցուցադրաբար սնվել է տուժողի ներկայությամբ, ընդ որում կինը քաղցի հետևանքով ուշագնաց է եղել։ Բացի այդ վախի մթնոլորտում է պահել կնոջը, սպառնացել է, որ իրավապահ մարմիններին բողոքելու դեպքում ծեծի կենթարկի։ Այս անմարդկային վերաբերմունքը ուշադրության է արժանացրել Վճռաբեկ դատարանը և ՀՀ դատախազության բողոքի հիման վրա այս գործով նախադեպային որոշում կայացրել։   

Նման արարքների համակցությունը, ըստ Վճռաբեկ դատարանի, իր բնույթով կարող է բնորոշվել որպես անմարդկային վերաբերմունք և ենթակա լինել որակման որպես առանձին դաժանության դրսևորում։ Վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը, ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։ Մանրամասները ներկայացված են  հաղորդագրության մեջ.

«Ընտանեկան բռնության դեպքի առթիվ 2016թ. մարտի 9-ին Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով Է. Ե.-ին մեղադրանք էր առաջադրվել ի թիվս այլնի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ կետերով այն բանի համար, որ նա 2015թ. հունիսի 26-ից փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով Հ. Ս.-ի հետ, 2015թ. օգոստոսի վերջից մինչև նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում, վերջինիս նկատմամբ դրսևորել է առանձին դաժանություն, դիտավորությամբ պատճառել հոգեկան և մարմնական տառապանքներ:

Քրեական գործի քննության արդյունքում Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավճռով Է․ Ե․-ին ՀՀ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով առաջադրված մեղադրանքը վերաորակվել էր, իսկ դատավճռի դեմ մեղադրողի կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ մերժվել։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որի քննության արդյունքում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, սկզբունքորեն համաձայնելով դատախազության փաստարկների հետ, նախադեպային արժեք ունեցող իրավական դիրքորոշումներ է արտահայտել տուժողի՝ հանցավորից նյութական կախվածության մեջ գտնվելու, ինչպես նաև հանցավորի գործողություններն առանձին դաժանությամբ կատարված լինելու քրեաիրավական հատկանիշների վերաբերյալ, որոնք էական նշանակություն ունեն ընտանեկան բռնությունների վերաբերյալ գործերով:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վատ վերաբերմունքի վերաբերյալ ՄԻԵԴ մոտեցումները, քննարկման առարկա է դարձրել ֆիզիկական ցավի կամ հոգեկան տառապանքի ուժգնության աստիճանի խնդիրը և փաստել, որ թեև ինքնին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու յուրաքանչյուր դեպք կրում է դաժանության հատկանիշներ, սակայն առանձին դաժանությունն անգթության, անողոքության, վայրագության և անխղճության դրսևորման բարձր աստիճանն է, որը զուգակցվում է հանրության համար վտանգավոր արարքի կատարման հետ և ուղղված է տուժողին առանձնակի տանջալից ապրումներ պատճառելուն։

Այս համատեքստում գնահատելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ առանձին դաժանությամբ հոգեկան ուժեղ տառապանքներ պատճառելու հատկանիշների բացակայությունն արձանագրելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքում ձևակերպված և գործով հաստատված փաստական տվյալներն այն մասին, որ նա Հ․Ս․-ին հոգեկան տառապանք է պատճառել հատկապես այնպիսի գործողություններով, որոնք նրա մոտ սաստիկ վախ են առաջացրել՝ շարունակելով դրանք մինչև վեջինիս ուշագնացության հասցնելը, տևականորեն զրկել է կնոջը սնվելու հնարավորությունից՝ անտեսելով նրա խիստ քաղցած լինելն ու սնունդ աղերսելը, այդ պայմաններում ցուցադրաբար սնվել է տուժողի ներկայությամբ՝ այն դեպքում, երբ տուժողը քաղցած լինելու հետևանքով ուշագնացությունից խուսափելու նպատակով փորձել է քաղցը հագեցնել ջուր խմելով, պարբերաբար հոգեճնշող վիճակում և վախի մթնոլորտում է պահել կնոջը, մշտապես վերահսկել վերջինիս վարքագիծը, ինչը բարձրացրել է տուժողի տառապանքի, անլիարժեքության զգացումը, կոտրել վերջինիս ֆիզիկական և հոգեբանական դիմադրություն ցույց տալու կարողությունը, սպառնացել է տուժողին, որ իրավապահ մարմիններին բողոքելու դեպքում ծեծի կենթարկվի, մշտապես ֆիզիկական ուժ է գործադրել նրա նկատմամբ։ Նման արարքների համակցությունը, ըստ Վճռաբեկ դատարանի, իր բնույթով կարող է բնորոշվել որպես  անմարդկային վերաբերմունք և ենթակա լինել որակման որպես առանձին դաժանության դրսևորում։

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել նաև այն մասին, որ հանցավորից տուժողի նյութական կախվածություն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ տուժողը ֆինանսական տեսանկյունից ուղղակիորեն կախված է հանցավորից, այլև, երբ տուժողի համար նախատեսված նյութական օգնությունը կամ եկամուտն ամբողջությամբ կամ դրա էական մասը տնօրինվում է հանցավորի կողմից, վերջինս զրկում է տուժողին դրանից ինքնակամ օգտվելու հանրավորությունից, ինչպես եղել է տվյալ դեպքում։

Վերոնշյալ հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը, ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝  նոր քննության»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
22 Հոկ
Լավրովն Արցախի հետ կապված մարդասիրական հարցեր կքննարկի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ Երեւանում իրար են բախվել «BMW»-ն ու «Nissan»-ը. կա վիրավոր Ինձ վտարում են իմ տնից, իմ միակ հույսը Դուք եք․ Լյուսյա Հակոբյանը խնդրանքով դիմել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Իրանի գործողությունները սխալ են. ԷրդողանՌուստամ Բադասյանն ու Ռուսլան Դավիդով արձանագրություն են ստորագրել «Հիանալի երեկո». Նունե Եսայանը՝ շքեղ կերպարում Գյումրիում 18-ամյա աղջիկը կամրջից ցած է նետվելԷրդողանը սպառնացել է 10 երկրների դեսպանների վտարել ԹուրքիայիցՄԻՊ-ը Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական ԶՈւ-երի ամրացման վերաբերյալ ապացույցներ է հրապարակել (տեսանյութ)Արթուր Ալեքսանյանը նշում է 30-ամյակը (լուսանկարներ) 27 միավորված համայնքներ շուտով էներգիա կստանան արևից․ Սուրեն Պապիկյան Բրյուսելի փոխարեն՝ Սանտո-Դոմինգո. Փաշինյանի «աննախադեպ» նվերը՝ ՀՀ քաղաքացիներին Մենք երբեք չենք բացառել, որ Ադրբեջանը կարող է փորձել «միջանցքի» խնդիրը լուծել ռազմական ճանապարհով. Արմեն Գրիգորյան«Կուզեի ունենալ չորս տղա». Քրիստինե Պեպելյանի անկեղծ խոստովանությունը (լուսանկարներ) ՀՀ ԱԽ քարտուղարը բացահայտել է Ադրբեջանի հետ բանակցությունների մանրամասները (տեսանյութ)Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային խնդրի լուծումը պահանջում է փոխզիջումներ. Պուտին«Նրա պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս». Արմեն Գրիգորյանը քննադատել է Արման ԹաթոյանինՈ՞ւմից է դժգոհում Վահան Քերոբյանը. նախարարի ինքնախոստովանության հետքերովՊուտինը հայտարարել է ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ազատականացման անհրաժեշտության մասին Երևանում 33-ամյա վարորդը Suzuki-ով վրաերթի է ենթարկել դիտահորերը փոխող աշխատակցին Աստղաբանը նշել է կենդանակերպի այն նշաններին, որոնք երջանիկ կլինեն 2022 թվականինՆիկոլ Փաշինյանը խորհրդարան է եկել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ Ռուս մոդելը մերկացրել է կուրծքը Մոսկվայի Վասիլի Երանելու տաճարի ֆոնին և արժանացել սպառնալիքների (տեսանյութ)ՀՀ ՊԵԿ նախագահը և Իրանի մաքսային ծառայության ղեկավարը կարևորվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման աշխատանքներըԱրշակ Կարապետյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունըԱյժմ նույնիսկ մի երկրի՝ մյուսի նկատմամբ տարած հաղթանակից հետո պատերազմը չի դադարում, այլ միայն ձևն է փոխում. Պուտին Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի տեղակալի հետ «Նահանջ առանց հարկի». խոշոր հարկատուների ցանկում նոր «օլիգարխներ» են հայտնվելԴիլիջանում 12-ամյա աղջկա են վրաերթի ենթարկել Երիտասարդների մոտ կովիդով հիվանդանալուց հետո ազոոսպերմիա՝ սերմնաբջիջների բացակայություն է արձանագրվում. բժիշկ (լուսանկար) Արևմուտքում գենդերային իրավունքների մասին քննարկումը վերածվել է ցնդաբանության. ՊուտինԻրանն ու Ռուսաստանը տարածաշրջանում անվտանգության ապահովման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել ՔՊ-ի «երազողը». ի՞նչ կապ ունի ՏՏ ոլորտի հաջողությունների հետ Հակոբ ԱրշակյանըԱլեն Սիմոնյանը բարձր է գնահատել Սլովենիայի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հիմնահարցում Ժիրինովսկին նշել է, թե երբ ու որտեղ կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմըԱդրբեջանը նախատեսում է միջպետական ​​հայցեր ներկայացնել Հայաստանի դեմ «Էրդողանը ճիշտ է». Պուտինն անդրադարձել է Թուրքիայի նախագահի աղմկահարույց հայտարարությանըԱնվտանգությունն այսօր դարձել է աշխարհի գլխավոր հրամայականներից մեկը. ՊուտինՄահացել է Տիգրան Կարապետյանը ՍԴ-ն առողջապահության նախարարի հրամանի հետ կապված մեր դիմումի քննության օր է նշանակվել նոյեմբերի 25-ը․ Արամ Վարդևանյան Էրդողանը բարձրացրել է իր աշխատավարձը Հեղափոխությունը ոչ թե ճգնաժամից դուրս գալու ելք է, այլ այդ ճգնաժամը խորացնելու միջոց. ՊուտինԱֆրիկայում անհայտ հիվանդությունը խլել է 165 երեխայի կյանքՄիրզոյանը և Դոնֆրիդը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում ձեռնարկվելիք քայլերըՌԴ միջնորդական ջանքերի շնորհիվ 2020 թվականի դեկտեմբերից 105 գերի վերադարձել է Հայաստան. ԶախարովաԱրտակարգ դեպք` Արմավիրի զորավարժարանում․ 19-ամյա զինվորը հոսպիտալացվել է Արմավիրի բանտում գիշերը կալանավոր է մահացել. նա օգնություն է խնդրել. ArmLur.am Անկարան ցույց տվեց, որ իրանա-ադրբեջանական լարվածությունը պատահական չէ. Տաթևիկ Հայրապետյան Եթե իշխանությունն ընդուներ Պուտինի առաջարկն ու կանգնեցներ պատերազմը, մոտ 2500-ով քիչ զոհ կունենայինք. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել