Իլոն Մասկը և Գրայմսը բաժանվել են

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը և կանադացի երգչուհի Գրայմսը (իսկական անունը՝ Քլեր Բուշեր) բաժանվել են երեք տարվա ամուսնությունից հետո: Այս մասին գրում է Page Six-ը:
SpaceX-ի և Tesla-ի 50-ամյա ղեկավարը հրատարակությանը հաստատել է, որ ինքն ու 33-ամյա արտիստն այլևս ամուսիններ չեն: Նա ընդգծել է, որ իրենք լավ հարաբերությունների մեջ են և շարունակում են համատեղ դաստիարակել X Æ A-XII անունով մեկ տարեկան որդուն:
«Մենք բաժանվեցինք, բայց դեռ սիրում ենք իրար, հաճախ տեսնում ենք միմյանց և հիանալի հարաբերությունների մեջ ենք», - ասել է Մասկը: Նա նշել է, որ ամուսնալուծության պատճառը աշխատանքն է եղել:
«SpaceX-ում և Tesla-ում իմ աշխատանքը պահանջում է, որ ես մշտապես լինեմ Տեխասում կամ արտասահմանում, բայց նա [Գրայմսը] հիմնականում աշխատում է Լոս Անջելեսում», - բացատրել է գործարարը:
Զույգին վերջին անգամ միասին տեսել էին Met Gala-ում սեպտեմբերի սկզբին, երբ Գրայմսը միայնակ էր քայլել կարմիր գորգով: Մասկը նույնպես ներկա է եղել միջոցառմանը, սակայն միացել է արտիստին խնջույքի ժամանակ: