00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ջերմուկում հաղթել է «ՔՊ»-ն. կառավարող ուժի ցուցակը գլխավորում է Վահագն ԱրսենյանըԸնտրական հանցագործության 17 հաղորդում՝ Գեղարքունիքի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Ախուրյանի երկու ընդդիմադիր դաշինքները հայտարարել են տեղական իշխանություն ձևավորելու մասինՊուտինը դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան Տիգրան Մեծի պողոտայում «Շկոդա»-ն վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդուն. նա շպրտվել է ընթացող «Սուզուկիի» տակ և մահացելԴատախազությունը Կոտայքում և Արարատում ընտրախախտումների մասին 24 հաղորդում է ստացելԳեղարքունիքում հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները քաղաքական իմաստով կեղծված են. Զաքարյան Էդուարդ Բաբայանին՝ Աբովյանի համայնքապետ դառնալու համար պետք կլինի ՀՅԴ-ի աջակցությունը. Նա 50 տոկոսից քիչ է ստացել Եղեգնաձորում իշխող ուժը ջախջախիչ պարտություն է կրել

Ունենք մի քանի տարվա հարաբերական դադար՝ վերականգնելու մեր ուժերը. Չալաբյան

Մեկ տարի է անցել այն ճակատագրական օրվանից, երբ մեր երկիրը հայտնվեց պատերազմի ճիրաններում։ Պատերազմի, որն իր մասշտաբներով ու կորստաբերությամբ գերազանցեց այն ամենն, ինչ դրան նախորդել էր, որը մտավ տառացիորեն մեր յուրաքանչյուրիս տան մեջ, և մեր կյանքը բաժանեց երկու մասի՝ մինչև պատերազմը, և դրանից հետո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա նշել է. «Ոմանց կյանքում գուցե պատերազմից հետո էլ շատ բան չի փոխվել, բայց հասարակության այն մասի համար, որն ընդունակ է մտածել և վերլուծել, եկել է այն ցավոտ գիտակցությունը, որ այն ամբողջ իրականությունը, որը ձևավորվել էր 1994 թ․ հետո՝ ամուր սահմաններ, մարտունակ բանակ, անվտանգ ճանապարհներ, մեզ համար այլևս երաշխավորված չեն։ Պատերազմում կրած պարտության պատճառով մեր տարածքը կրճատվել է, սահմանները երկարել ու դարձել են ավելի խոցելի, բանակը ցավալի կորուստներ է կրել մարտի դաշտում, մի շարք ռազմավարական ճանապարհներ անցել են թշնամու վերահսկողության տակ, և մի քանիսին էլ այն շարունակում է հավակնել սպասվելիք սահմանազատման արդյունքում։ Ինչը թերևս ակնհայտ չի առօրյա կյանքում, բայց առավել ճակատագրական է՝ մեր երկիրը կորցրել է իր ինքնիշխանության զգալի մասը, դարձել է խաղաքարտ տարածաշրջանային տերությունների կողմից մղվող բազմաչափ հակամարտության մեջ, որտեղ մեր բնակավայրերը և տարածքները ստվերային մեկ պայմանավորվածությամբ կարող են փոխանակվել Սիրիական Իդլիբում ինչ որ մի ճանապարհի, կամ Լիբիայում ինչ որ մի նավթահանքի հետ։

Պատերազմից մեկ տարի անց, պարզ են դառնում և նրա խորքային աշխարհաքաղաքական շարժառիթները, և այն ռազմավարական պլանը, որը հետևողական կիրառելով, թշնամին կարողացավ պառակտել հայկական հասարակությունը, մեկուսացնել այն իր հիմնական ռազմավարական գործընկերներից և արդյունքում անհավասար կռիվ պարտադրել հայկական բանակին։

Նույնիսկ այդ պայմաններում բանակը հերոսական կռիվ մղեց, և ռազմաճակատի մեծ մասում կարողացավ կասեցնել թշնամու առաջխաղացումը, նրան պատճառելով ծանր կորուստներ։ Սակայն պատերազմները կռվում են ոչ միայն բանակները, այլ պետությունները, և նույնիսկ հերոսաբար կռվող բանակը չի կարող շրջել պատերազմի ընթացքը, եթե պետությունը, որպես ամբողջություն, այն տանուլ է տվել։ Իսկ մենք տանուլ էինք տվել այս պատերազմն այն պահից, երբ նրա մեջ բացահայտ ներքաշվեց Թուրքիան, առանց բավարար հակազդեցություն ստանալու Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոմիությունից՝ այն երեք հիմնական աշխարհաքաղաքական կենտրոններից, որոնք միասին կոչված էին ապահովել կայունությունը մեր տարածաշրջանում։ Արդյունքում, հայկական պետության ձախողումների համար մենք ծայրահեղ թանկ գին վճարեցինք՝ հազարավոր մարդկային կյանքերով, հսկայական կորսված տարածքներով, վիթխարի նյութական կորուստներով, և ամենակարևորը՝ սեփական ուժերի նկատմամբ վստահության կորստով։

Որքան էլ ծանր լինեն սակայն այս պատերազմի կորուստները, մենք պետք է գիտակցենք, որ այն չի ավարտվել, և մենք վաղաժամ թևաթափ լինելու իրավունք չունենք։ Թուրքիայի պանթուրքիստական ախորժակները միայն սրվել են այս պատերազմով։ Ադրբեջանը, ոգևորվելով սեփական անպատժելիությունից, ձգտում է Հայաստանի ռազմավարական տարածքների՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի նկատմամբ վերահսկողության, Արցախի ճակատագիրը ընդհանրապես անորոշ է։ Լավագույն դեպքում, մենք ունենք մի քանի տարվա հարաբերական դադար՝ վերականգնելու մեր ուժերը, և վերականգնելու նաև մեր տարածաշրջանում ընդհանուր ուժային հավասարակշռությունը, այլապես մեզ նոր պատերազմ է սպառնում, այս անգամ արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Թշնամին այդ պատերազմին պատրաստվում է ամբողջ թափով՝ ամեն շաբաթ տարբեր զորավարժություններ է իրականացնում, մեծ ծավալի նոր սպառազինություններ է ձեռք բերում, նոր ռազմավարական ճանապարհներ է կառուցում, և պարբերաբար տարբեր սադրանքներով փորձարկում է մեր դիմադրողականությունը։

Մեզ այլ բան չի մնում, քան հակազդել թշնամու աճող ախորժակներին, ընդ որում հակազդել դրան բոլոր ճակատներով՝ վերակազմավորելով և ամրապնդելով մեր բանակը, արագ թափով զարգացնելով սեփական ռազմական արդյունաբերությունը, համատարած մարզելով մարտունակ տարիքի բնակչությանը, և ամրապնդելով Արցախի և Հայաստանի սահմանամերձ բնակավարերը՝ յուրաքանչյուրը վերածելով անառիկ ամրոցի։ Սեփական մարտական կարողությունների աճին զուգահեռ, մենք պետք է վերականգնենք հայկական պետության միջազգային հեղինակությունը, և ձևավորենք դաշնակցային հարաբերությունների այնպիսի համակարգ, որն արդյունավետ կհակազդի թուրք-ադրբեջանական տանդեմին, և այլևս թույլ չի տա, որ նրա ուժն անարգել ջարդվի մեր գլխին։ Դա ավելի քան իրատեսական է, հաշվի առնելով Թուրքիայի ագրեսիվ պահվածքը տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ, և մենք այստեղ կարող ենք ստանձնել մեր արժանապատիվ դերակատարությունը, եթե արագ տեմպերով վերականգնենք մեր ուժերը, և դադարենք Թուրքիայից խաղաղություն մուրալ։

Պատերազմից մեկ տարի անց, մենք շարունակում ենք սգալ մեր անժամանակ հեռացած հերոս նահատակների համար։ Առաջնագծում կռվող մեր եղբայրներն իրենց կյանքով են վճարել մեր բոլորի ազատության և ապրելու իրավունքի համար։ Նրանց հիշատակի առաջ մեր պարքն է՝ այսուհետ ապրել և գործել այնպես, որ թշնամին այլևս չկարողանա անարգել խլել հայի կյանքը, հողն ու ազատությունը։ Պատերազմից մեկ տարի անց, խոնարհում եմ գլուխս մեր բոլոր հերոս նահատակների առաջ, և կոչ անում ապրողներին՝ կրկնակի-եռակի եռանդով կառուցել և պաշտպանել մեր բոլորիս հայրենիքը»։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
6 Դեկ
Բնակչության տարահանում, պատսպարում․ Ագարակաձորում շչակ է գործարկվելու Ջերմուկում հաղթել է «ՔՊ»-ն. կառավարող ուժի ցուցակը գլխավորում է Վահագն ԱրսենյանըԸնտրական հանցագործության 17 հաղորդում՝ Գեղարքունիքի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Ախուրյանի երկու ընդդիմադիր դաշինքները հայտարարել են տեղական իշխանություն ձևավորելու մասինՊուտինը դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան «Կանաչներով ու արեւոտ օր եմ մաղթում». Նազենի Հովհաննիսյանի «street style»-ը ԵրեւանիցՏիգրան Մեծի պողոտայում «Շկոդա»-ն վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդուն. նա շպրտվել է ընթացող «Սուզուկիի» տակ և մահացելԴատախազությունը Կոտայքում և Արարատում ընտրախախտումների մասին 24 հաղորդում է ստացելԳեղարքունիքում հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները քաղաքական իմաստով կեղծված են. Զաքարյան Էդուարդ Բաբայանին՝ Աբովյանի համայնքապետ դառնալու համար պետք կլինի ՀՅԴ-ի աջակցությունը. Նա 50 տոկոսից քիչ է ստացել Եղեգնաձորում իշխող ուժը ջախջախիչ պարտություն է կրել Օրվա աստղագուշակ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ «Նոր համայնք, նոր սկիզբ ազդարարել ենք. Սիրում եմ բոլորիդ և շնորհակալ եմ բոլորիցդ». ԲՀԿ-ում նշում են իրենց հաղթանակը ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 95 նոր դեպքՎթարից հետո 30-ամյա վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Հայաստանում թշնամու փաստաբանի դերը ստանձնած իշխանության հեռացումն իրատեսական է. Վարդանյան Երևանում բախվել են Toyota Camry-ն ու Opel-ը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններ. ՔՊ-ն վստահ հաղթանակ է տարել Աշտարակում, Ջերմուկում, Արտաշատում, պարտվել Ապարանում, Աբովյանում, Մասիսում«Рафик послал всех нафиг». Գարիկ Սարգսյանը պարտվել է Ռաֆիկ Անդրեասյանի գյուղումՀՀ նախագահը և տիկին Նունե Սարգսյանը Ազգային պատկերասրահում դիտել են «Մեկ օր Պոմպեյում» ցուցադրությունը Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում 36 համայնքից ՔՊ-ն համայնքապետ կարող է ունենալ միայն 15-ում. Իշխան Սաղաթելյան Էջմիածնի բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը» Դեկտեմբերի 6. Օրվա խորհուրդՏԻՄ ընտրությունների որակը, երբ քաղաքացին տեր է և որոշող, ի կատար է ածված. ՓաշինյանԱրցախում զինվոր է զոհվել Դաշտավան և Արևաբույր համայնքներում առաջատարը «Դավիթ Համբարձումյան» դաշինքն է Արարատ և Նոյեմբերյանի Դեբեդավան համայնքներում հաղթել է «Հանուն Հանրապետության» կուսակցությունըԱրարատի Ուրցաձոր, Լուսաշող և Լանջանիստ համայնքներում «Հզոր համայնք» կուսակցությունը հաղթել է ՔՊ-ինՎանաձորի միակ տեղամասը, որտեղ ՔՊ-ն առաջ է անցել, այն էլ՝ 5 ձայնով«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց Ռանգնիկի նորամուտի խաղում Հրազդան համայնքում հաղթել է Սևակ Միքայելյանը ԲՀԿ-ում արդեն պատրաստվում են նշել հաղթանակը Վեդիում Գարիկ Սարգսյանը պարտվում էՎանաձորի 7 ընտրատեղամասերում ՔՊ-ն պարտվում է ընդդիմությանը Արտիմետ, Գայ և Գառնահովիտ գյուղերում առաջատարը «Զարթոնք» կուսակցությունն էՀանցավոր 6 ընտրախախտում՝ Լոռու ՏԻՄ ընտրություններում Հարոյանը մասնակցեց «Կադիս»-ի անհաջող խաղին Արմավիրում հաղթանակ տարավ ՔՊ-նԱխուրյան համայնքում ՔՊ-ն հաղթում է Գեղամավան գյուղում և Մրգաշատ համայնքում հաղթել է ՀՅԴ-նԱռաջին տվյալները Արարատի մարզից․ Մասիս գյուղում ՔՊ-ն պարտվել էԱրարատի մարզի ՏԻՄ ընտրություններում 12 առերևույթ հանցավոր ընտրախախտման դեպքերից 4-ով նյութեր են նախապատրաստվումԱպարան խոշորացված համայնքի 11 գյուղերում նախնական տվյալներով ՔՊ-ն պարտվում է ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 42,48 տոկոսըԱդրբեջանի ԶՈւ-ն դարձյալ կրակ է բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ Շիրակի մարզի մի շարք համայնքներում ՔՊ-ն առաջատար էՉկալով ու Վարդենիս համայնքներում ՔՊ-ն ևս պարտվել է
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել