Իվետա Մուկուչյանը ներկայացրել է Արցախում նկարահանված The Forgotten Nation of 2020 ֆիլմի երկրորդ մասի թրեյլերը
Երգչուհի Իվետա Մուկուչյանը իր ինստագրամյան էջում ներկայացրել է The Forgotten Nation of 2020 ֆիլմի երկրորդ մասի թրեյլերը։
Հրապարակված տեսանյութին կից նա գրել է.
«Այսօր լռելու է … Իսկ վաղը պետք է լինի գործելու ժամանակը… Հնարավորությունների առավելագույն չափով… Ամեն մարդ պետք է իր սեփական չափերով հասկանա, թե ինչով կարող է օգտակար լինել իր երկրին:
Հպարտությամբ կարող եմ նշել, որ Արցախում նկարահանածս 1-ին ֆիլմից հետո 2-րդը նկարահանել եմ հեղինակավոր Global Citizen Forum-ի պատվերով: Ամբողջական ֆիլմը ներկայացվելու է դեկտեմբերին՝ Դուբայում:
Վստահաբար, սա ևս մեկ մեծ ու կարևոր հարթակ է արցախյան հակամարտության իրական կողմն աշխարհին ներկայացնելու գործում:
Ի դեպ, շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ եմ նշում Ղարաբաղ՝ Արցախի փոխարեն: Սա արված է միտումնավոր, քանի որ Հայաստանից դուրս հակամարտության մասին գիտեն հենց Ղարաբաղ անվանումով: Այդ ձևով այն հասարակական ավելի մեծ հնչեղություն կստանա»: