ԱԽ քարտուղարն ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը դերակատարությանը
Սեպտեմբերի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսիին:
Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորմանը: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը դերակատարություն կարող է ունենալ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման հարցում:
Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին:
Կողմերն անդրադարձել են նաև հայ-ամերիկյան համագործակցության մի շարք ոլորտների՝ վերահաստատելով երկկողմ ռազմավարական երկխոսության վերսկսման մտադրությունը: Այս համատեքստում դեսպան Թրեյսին ողջունել է Հայաստանի կառավարության դատաիրավական համակարգում բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով՝ մատնանշելով բարեփոխումների գործընթացում երկու երկրների շարունակական համագործակցության արդյունավետությունը: