Փարպիում իրար են բախվել «ВАЗ 21723»-ն ու «Nissan»-ը. վարորդները բուժօգնության համար դիմել են «Աշտարակ» ԲԿ
Սեպտեմբերի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 09:30-ի սահմաններում Փարպի գյուղի սկզբնամասում բախվել են 71-ամյա Մկրտիչ Մ.-ի վարած ВАЗ 21723 մակնիշի և Երևանի բնակիչ, 27-ամյա Արամ Գ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 վարորդները բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: