Հրամանատարական կետերի տեղերը թշնամին անգիր գիտեր․ Արծրուն Հովհաննիսյան
«Առաջին» լրատվականի տաղավարում հարցազրուցավարի՝ ինչո՞ւ մարդիկ պատասխանտվության չեն ենթարկվում մինչև այսօր, հարցին, ՀՀ ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել։
«Հրամանատարական կետերի տեղերը թշնամին անգիր գիտեր։ Սա շատ լուրջ քննարկման հարց է։ Ես սպասում եմ, որ քրեական գործերի արդյունքում պարզաբանվի, թե, օրինակ, պաշտպանական շրջանի կամ դիվիզիայի հրամանատարական կետերի ամրություններն արդյոք համապատասխանե՞լ են բետոնապատման չափանիշներին, թե՞ ոչ։ Շատ կարևոր հարց եմ տալիս, որովհետև մեզ համար ազգային հերոս է մահացել բետոնապատ պատնեշի տակ։ Հիմա հարց՝ եղե՞լ է այդ ամրության, թե՞ ոչ»,- հարցադրեց Հովհաննիսյանը։