Հայտնի է «Բարսելոնայի» ֆինանսական կորուստները նախորդ մրցաշրջանի ավարտին
«Բարսելոնայի» 2020/21 ֆինանսական տարվա կորուստները հարկերից հետո հասել են 481 միլիոն եվրոյի, հայտնում է թիմի կայքը:
Ակումբի գործառնական եկամուտը կազմել է 631 միլիոն եվրո: Մեկ տարի առաջ այս ցուցանիշը 855 միլիոն էր:
Գործառնական ծախսերը նախորդ մրցաշրջանի համեմատ աճել են 19% -ով՝ 955 մլն եվրոյից հասնելով 1,136 մլն եվրոյի, ինչը ռեկորդային է ակումբների պատմության մեջ:
Ակումբի զուտ պարտքը 2021 թվականի հունիսի 30-ի դրությամբ, ըստ լիգայի կողմից սահմանված չափանիշների, կազմում է 680 միլիոն եվրո: 2021/22 մրցաշրջանի բյուջեում գործառնական եկամուտը կազմում է 765 միլիոն եվրո, ծախսերը նախատեսվում են 784 միլիոն՝ աշխատավարձի էական կրճատմամբ։
«Բարսելոնան» նախորդ մրցաշրջանում գրավեց երրորդ տեղը Իսպանիայի առաջնությունում, նվաճեց Իսպանիայի գավաթը: Թիմը կորցրեց իր առաջատար խաղացող Լիոնել Մեսսիին, որի պայմանագիրը չի երկարաձգվել։ Արգենտինացին տեղափոխվեց ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»: