00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Գեղարքունիքի մարզպետն ու ՌԴ դեսպանը քննարկել են մարզի սահմանային իրավիճակը Սկանդալ․ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով «Անկլավականների» համար սա տուն չէ, այլ պարզապես արոտավայր կամ հողատարածք. Բագրատ Սրբազան «Պատմության Թանգարանին հուշեք՝ իրենց գործը պատմական քարերը, օրիգինալ պատուհանները ու դռները պահելն ու գույքագրելն է»Կիրառվել են հրաձգային զինատեսակներ. կրակահերթերը տևել են 10-15 րոպե. Արցախի ՄԻՊ-ը՝ Կարմիր շուկայում հնչած կրակոցների մասինԼևոն Արոյանը միացավ ԱՄՆ շախմատի ֆեդերացիային. նա հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքոՀրապարակում և վարչական շրջաններում կտեղադրվեն տոնածառներ. ամանորյա այլ միջոցառումներ չեն կազմակերպվի. քաղաքապետարանՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով «Փողը գլխավոր մոտիվատորը չի․ նախարարի աշխատավարձը 100000 դրամով ավելացնես, մեկ է՝ ավելի լավ չի աշխատի». Արթուր Խաչատրյան Լիա Զախարյանը՝ դասական կերպարում

Մեկ տարի առաջ Շուշիի մշակույթի տան հրթիռակոծումից զոհվեցին մեր գործընկերները. ոստիկանություն

2020 թվական։ Սեպտեմբերի 27։ Ադրբեջանաթուրքական զորքերն ու վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախի վրա։ Վաղ առավոտից ռմբակոծվում ու հրետակոծվում էր Արցախի ողջ տարածքը՝ ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը։

Հայ ժողովրդի հերթական փորձությունն էր։ Հայ ազգը հերթական անգամ պետք է վերահաստատեր իր հայրենիքում ազատ, անկախ ու խաղաղ ապրելու իր իրավունքը։

Հայրենիքի պաշտպանությանը ելան բոլորը՝ քաղաքացին ու գյուղացին, բանվորն ու շինարարը, հոգևորականն ու ոստիկանը։ Բոլո՛րը։

Նրանք մեկնում էին Արցախ՝ կանգնելու հայ զինվորի ու սպայի կողքին, թույլ չտալու, որ ադրբեջանաթուրք խաժամուժը լցվի հայրենիք, նորից իրագործի իր ցեղասպան նկրտումները։

Սեպտեմբերի 27-ից գլխիվայր փոխվեց բոլորիս կյանքը։ Բոլոր ճանապարհները տանում էին ռազմաճկատ։ Եվ բոլոր տներում դժվար հրաժեշտ ու սպասման օրհնություն էր այդ ճամփաներով մեկնող որդիներին ու ամուսիններին, եղբայրներին ու հայրերին։

Սեպտեմբերի 27-ին տագնապով աշխատավայրեր ներկայացան նաև ոստիկանության ծառայողները։ Կազմավորվեցին առաջին ոստիկանական զորախմբերը, որոնք կանոնավոր բանակի և աշխարհազորի հետ մարտնչելու էին առաջնագծում։

Ոստիկանության առաջին ստորաբաժանումը սեպտեմբերի 28-ին արդեն Լոռու մարզի զորամասերից մեկում էր՝ նախնական պատրաստության։ Զորախմբի կազմում ոստիկանության Շիրակի, Լոռու և Տավուշի մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներն էին։

Վարժանքներն ավարտվեցին հոկտեմբերի 3-ին, և նույն օրը ոստիկանները մեկնեցին Արցախ։

Հոկտեմբերի 4-ին արդեն Արցախում էին։ Նույն օրը Շուշիի մշակույթի տանը՝ խորհրդակցության ժամանակ, թշնամու արձակած արկը պայթեց դահլիճի բեմի դիմաց։

Շատերը վիրավորվեցին, իսկ մեր 27 գործընկերները զոհվեցին։

Չհաջողվեց փրկել ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայող, ոստիկանության մայոր, լուսավոր մարդ Թաթուլ Օթարյանի, ոստիկանության մայոր, պրոֆեսիոնալ օպերլիազոր Վահե Ղազարյանի, ոստիկանության մայոր, փորձագետ, բարի ու համեստ Վազգեն Գրիգորյանի, նույն ստորաբաժանման երկարամյա ծառայող, ոստիկանության մայոր Արտուշ Զոհրաբյանի, ոստիկանության Իջևանի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկաններ՝ հավատարիմ ընկերներ Լենտուշ Գյոզալյանի ու Սերյոժա Վիրաբյանի, նրանց ավագ ընկեր Սուրեն Խաչատրյանի և ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայող, արձակուրդը կիսատ թողած ու ռազմաճակատ մեկնած ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Բադոյանի կյանքը։

Ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներից զոհվեցին ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակից, ոստիկանության կապիտան, ծառայության ընթացքում մարդու կյանք փրկած Իգոր Ոսկանյանը, ոստիկանության Բազումի բաժնից` ոստիկանության մայոր, բարի ու քչախոս Սարգիս Նավասարդյանը, բերախիղճ ու նվիրյալ ծառայող Մհեր Հարությունյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի լավագույն ծառայողներից՝ Միքայել Բաշոյանը, ոստիկանության Սպիտակի բաժնից` մարտարվեստի Հայաստանի չեմպիոն Գոռ Աջամյանը։

Իսկ ամենաշատ զոհերը եղան ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից և ենթակա ստորաբաժանումներից։

Զոհվեց արտերկրից Հայաստան վերադարձած ու հայրենիքում ընտանիք կազմած ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայող, ոստիկանության մայոր Արմեն Գրիգորյանը, նույն վարչության ծառայող, հմուտ օպերլիազոր Սրապ Շահինյանը, ոստիկանության Մուշի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, բազմաթիվ ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտած ոստիկանության մայոր Հակոբ Աղաբեկյանը, նույն բաժնի ամենաաշխատասեր ծառայող Սևակ Մովսիսյանը, ընկերասեր Խաչիկ Կարապետյանը, անչափահասների բաժանմունքի պետ, ոլորտում մեծ ներդրում ունեցած Կարեն Մանուկյանը, ոստիկանության Կումայրիի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ հումորով ու հոգատար Մկրտիչ Մուրադյանը, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հասնող Սամվել Քոչինյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի բարեխիղճ, առաքինի ծառայող, ոստիկանության մայոր Համլետ Մքոյանը, ոստիկանության Արթիկի բաժնի կարգապահ ու գրագետ ծառայող, ոստիկանության կապիտան Հակոբ Թովմասյանը, ոստիկանության Անիի բաժնից` զուսպ ու բանիմաց Ծովակ Մադաթյանը, ոստիկանության Աշոցքի բաժնից՝ նախկին զինվորական, Արցախում երկար տարիներ մարտական հերթապահություն իրականացրած, ոստիկանության մայոր Սիմոն Ավագյանը և մի քանի համալսարան գերազանցությամբ ավարտած բացառիկ ծառայող, ոստիկանության ավագ լեյտենանտ Ռաֆայել Նահապետյանը։

Մոտ մեկ տարի անհետ կորած էր համարվում ոստիկանության Աշոցքի բաժնի պետ, օրենքին ու օրինականությանը նվիրյալ ծառայող, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ղազարյանը։ Սպասումները չիրականացան։ Օրեր առաջ հայտնաբերվեց նրա աճյունը։

Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 4-ին էր Շուշիի մշակույթի տան ողբերգությունը։ Մի ակնթարթում կորցրինք մեր լավագույն գործընկերներին` համակարգի այն ծառայողներին, որոնք իրենց դժվարին ծառայությունից մեկնեցին ավելի դժվար ծառայության, որ կյանք արժի։

Նրանք Արցախյան 44-օրյա պատերազմի ոստիկանության առաջին զոհերն էին։

Փա՛ռք մեր զոհված գործընկերներին։

Մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, որոնց տարելիցի կապակցությամբ այցելել են ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու տեղակալները։

Սիրելի´ ծնողներ, զավակներ, եղբայրներ ու քույրեր, հայրենիքի նվիրյալ մեր գործընկերների հարազատներ, ձեր որդիների, հայրերի ու եղբայրերի շնորհիվ այսօր կա Արցախը և կանք մենք։ Նրանք կյանք տվեցին հանուն մեր կյանքի, և մենք ապրում ենք նրանց կյանքի գնով։

Փա՛ռք նրանց, որ ընտրեցին իմացյալ մահն ու անմահացան։

Փա՛ռք ձեզ, որ դաստիարակեցիք ու հայրենիքին նվիրեցիք ձեր ամենասիրելիներին։

Նրանց ոչ ոք ու երբեք, երբե՛ք բացակա չի դնի։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
2 Դեկ
Գեղարքունիքի մարզպետն ու ՌԴ դեսպանը քննարկել են մարզի սահմանային իրավիճակը ՀՀ նախագահն ընդունել է «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ նախագահ Թաթուլ Մանասերյանին Սկանդալ․ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով «Անկլավականների» համար սա տուն չէ, այլ պարզապես արոտավայր կամ հողատարածք. Բագրատ Սրբազան «Պատմության Թանգարանին հուշեք՝ իրենց գործը պատմական քարերը, օրիգինալ պատուհանները ու դռները պահելն ու գույքագրելն է»Կիրառվել են հրաձգային զինատեսակներ. կրակահերթերը տևել են 10-15 րոպե. Արցախի ՄԻՊ-ը՝ Կարմիր շուկայում հնչած կրակոցների մասինԼևոն Արոյանը միացավ ԱՄՆ շախմատի ֆեդերացիային. նա հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքոՀրապարակում և վարչական շրջաններում կտեղադրվեն տոնածառներ. ամանորյա այլ միջոցառումներ չեն կազմակերպվի. քաղաքապետարանԴեկտեմբերի 4-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով «Փողը գլխավոր մոտիվատորը չի․ նախարարի աշխատավարձը 100000 դրամով ավելացնես, մեկ է՝ ավելի լավ չի աշխատի». Արթուր Խաչատրյան «Այն, ինչ թանկ էր մի ժամանակ, հիմա դարձել է ոչինչ». Քրիստինե Պեպելյանի լուսանկարը Լիա Զախարյանը՝ դասական կերպարումՀայ ռազմագերիներն անվերապահ պետք է հայրենիք վերադառնան. Մակունցը՝ սենատոր Մարքիին Հայաստանը ԵՄ-ից աջակցություն կստանա ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար Խաչատուր Սուքիասյանի եղբոր նկատմամբ գրավ կիրառվեց, այս անգամ` 55 մլն դրամի չափով «Ռեստորանները պետք է պահպանեն սահմանված կանոնները, հակառակ դեպքում կան սանկցիաներ». Անահիտ ԱվանեսյանԵրևանում կրկին ապօրինի շինություններ են ապամոնտաժվել Դիրքերի ուղղությամբ են կրակել, գյուղացիները չեն տուժել․ Կարմիր շուկայի բնակիչ «Մենք ունենք ավանդույթ՝ աշխատել բաց ռեժիմով». Թագուհի Թովմասյանը մերժեց Անդրանիկ Քոչարյանի առաջարկը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն ավելացել է 36-ով Սեպտեմբերի 27-ը՝ հիշատակի օր. կառավարության առաջարկըProject LA-ն գործունեության 6-ամյակի առթիվ երաժշտասերներին է ներկայացրել «Ցայգանվագ» երգը Այրումի համայնքապետարանի աշխատակիցների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ռոբերտ Քոչարյանը վարել է «Հայաստան» խմբակցության նիստը․ անդրադարձ է կատարվել սահմանային խնդիրներին «Ո՞նց էին ասում՝ «АПЗ»-ից մինչև վերջ կադաստրով կարա՞ն անեն»․ Փաշինյանը՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահին ՀՀ այցելելիս պետք է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման հավաստագիր«Կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ». Սանոսյան«Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աշոտ Մինասյանին և Սյունիքի համայնքապետերին Կրակոցներ՝ Կամիր շուկայի ուղղությամբ (տեսանյութ)Հրդեհ Ստեփանակերտում. այրվել է բնակելի տուն, տանտերը մահացել է ՊԵԿ նախկին նախագահը նշանակվեց Արմավիրի մարզպետԽիստ վերահսկողական մեխանիզմներ կսահմանվեն ավտոմեքենաների չեզոքացման համակարգերի (катализатор) ապամոնտաժման նկատմամբԱմենաուժեղ կռվողներն ամենահամեստն են. Մարուքյան «Հաղորդագրություն եմ ուղարկել ամուսնուն՝ հորդորելով կարգի հրավիրել կնոջը». Քոչարյանը՝ Սեյրան ՕհանյանինԱԳՆ խոսնակը չի բացառում Ստոկհոլմում Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը «Այդ մեքենան իմ մեքենան չէ, պետության մեքենան է». Ալեն Սիմոնյանը՝ 200 հազար դոլարանոց ավտոմեքենայի մասին ՀՀ հումանիտար առաքելությունը Հալեպին փոխանցել է ավելի քան 3,5 տոննա բժշկական պարագաներ2022-ի փետրվարից նախատեսվում է նաև հոսանքի սակագնի բարձրացումՓոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի նիստը կշարունակվի մոտակա օրերին Կորոնավիրուսային իրադրությունը մեղմացել է, սակայն զգոնությունը չպետք է թուլացնել. Նիկոլ Փաշինյան «Միջանցք բառ չկա, չի լինելու, չի քննարկվում, հստակ ասվել է մեր եւ ՌԴ կողմից». Ալեն ՍիմոնյանՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 558 նոր դեպքԿառավարության հերթական նիստըՀայաստանում Ինստագրամ ու Ֆեյսբուք պրոֆիլների աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում. Սամվել Մարտիրոսյան Վերանորոգվել է Շիրակ-Կամո շուրջ 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը Արցախի ԱԱԾ-ից Ռոման Բաղդասարյանին առաջարկում են ներկայանալ Մարդիկ գիշերել են անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով․ ՄԻՊ աջակցությամբ խնդիրը լուծվել է Աշխարհում շուրջ 45 մլն մարդու համար կարող Է սովի խնդիր ծագել. ՄԱԿ ՀՀ ԱԳ նախարարը Շվեդիայի Ռիկսդագի նախագահի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել