Խափանումներով է աշխատում նաև Gmail-ը
Google- ին պատկանող Gmail էլեկտրոնային փոստի ծառայության գործունեության հետ կապված խնդիրներ են նկատվում Միացյալ Նահանգներում, ասվում է Downdetector ծառայության ինտերնետային կայքում, որը վերահսկում է հանրաճանաչ ինտերնետային ռեսուրսների աշխատանքը:
Հիշեցնենք, որ մինչ այժմ ամբողջ աշխարհում Facebook, Instagram եւ WhatsApp հավելվածները չեն աշխատում:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Facebook-ի ավելի քան 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալներ հայտնվել են համացանցում և վաճառվում են հայտնի հաքերային կայքում: