Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երեք մարդ է տուժել
Խաղաղ օվկիանոսում՝ Ճապոնիայի հյուսիս-արևելքում գտնվող Իվատե պրեֆեկտուրայի մոտ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն գրանցվել է երեկ՝ Երևանի ժամանակով 21:46-ին: Օջախը ընկած է եղել 50 կիլոմետր խորության վրա: Ցունամիի վտանգ չի կանխատեսվում: Ստորգետնյա ցնցումները զգացվել են 12 պրեֆեկտուրաներում:
Երկրաշարժի հետևանքով՝ երեք մարդ է վիրավորվել, հայտնում է Kyodo գործակալությունը:
Օդերևութաբանները զգուշացնում են, որ այս տարածքում հետցնցումները կշարունակվեն ևս մեկ շաբաթ, դրանք հատկապես ուժեղ կլինեն առաջիկա 2-3 օրվա ընթացքում:
Կառավարությունը վարչապետի աշխատակազմին կից ստեղծել է արտակարգ իրավիճակների շտաբ: