00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կոտայքի մարզում 22-ամյա վարորդը Ford Tranist-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԶՈՒ 4 սպաներիԷդուարդ Բաբայանը հանդիպել է մանկավարժների հետ (տեսանյութ)30-ամյա երիտասարդը «Հաղթանակ» կամրջի վրա սպառնում է ցած նետվել. տեղում են հոգեբաններն ու պարեկները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է Ռուսաստանի դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումների շարունակման գործումՀայկակ Արշամյանը՝ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն. խորհուրդը 3 տարով հաստատեց նրան պաշտոնում Գյումրիում արագընթաց էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու Մոսկվան ամրագրեց խաղի կանոնները. ի՞նչ է ենթադրում եռակողմ հայտարարությունը«Ազատագրական շարժումը» վաղը երթով կգնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը լինելու է համախմբման ուխտագնացություն․ Զոհրաբյան Առողջապահության նախարարությունը` «Օմիկրոն». COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի մասին

ԵԱՏՄ-ում էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերը դասվում են համակարգային խնդիրների շարքին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռավար կարգով: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը:

Նիստին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների՝ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Իր ելույթում, ողջունելով նիստի մասնակիցներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հարգելի անդամներ,

Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել բելառուսական կողմին՝ այսօրվա հանդիպումը հեռավար կարգով կազմակերպելու համար:

Նախքան ելույթս սկսելը՝ ցանկանում եմ նաև ջերմորեն ողջունել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին և Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին:

Հարգելի գործընկերներ,

Միանգամայն ակնհայտ է, որ ԵԱՏՄ տարածաշրջանում էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերը դասվում են համակարգային խնդիրների շարքին:

Էներգետիկ բնագավառում ընդհանուր ոլորտային շուկաների ձևավորումը ոչ միայն ԵԱՏՄ ձևավորման մասին պայմանագրի դրույթների իրականացման խնդիր է, այլ նաև տնտեսական ինտեգրման ներուժի լիարժեք իրացման նախապայման: Թերևս դա էլ կանխորոշում է այս շուկայի գործունեության սկզբունքների և մեխանիզմների ներդաշնակեցման գործընթացի բարդությունը, ինչը ենթադրում է երկրների՝ էներգետիկ ոլորտում տարբեր հնարավորությունների և շահերի հաշվի առնելը: Այնուամենայնիվ, կարելի է արձանագրել ապագա համաձայնագրի համալրման հարցում էական առաջընթաց, ինչպես նաև քննարկման հարցերի շուրջ աշխատանքը շարունակելու պատրաստակամության առկայություն, ինչը, հուսով ենք, թույլ կտա լուծել խնդիրը ողջամիտ ժամկետներում: Ելնում ենք նրանից, որ առաջադրված խնդիրների հաջող իրականացումից երկարաժամկետ հեռանկարում կշահեն բոլոր երկրները, ինչպես նաև՝ տնտեսական միությունը:

ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը Միության առաջնահերթություններից է, որի նպատակն է ապահովել ներքին շուկաների աշխատանքն առանց խոչընդոտների և սահմանափակումների, այդ թվում` առանց այն խոչընդոտների, որոնք սահմանափակում են ձեռնարկատերերի՝ ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ մուտքի ազատությունը:

Այս ոլորտում գոյություն ունեցող պայմանավորվածությունների կատարումը կամրապնդի Միության գործունեության հիմքերը, իսկ Միության ներսում խոչընդոտների բացակայությունը կբարձրացնի ոչ միայն անդամ երկրների միջև միմյանց նկատմամբ վստահության մակարդակը, այլև՝ մեր մրցունակությունն արտաքին շուկաներում: Այս համատեքստում, անհրաժեշտ եմ համարում ակտիվացնել առևտրի խոչընդոտները հայտնաբերելու և վերացնելու, ապրանքների և ծառայությունների ընդհանուր շուկաներ ստեղծելու, արդյունավետ մատակարարման շղթաներ կառուցելու, Միության տարանցիկ ներուժը մեծացնելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով գործարար համայնքների շահերը և Միության երկրների քաղաքացիների իրավունքները:

Վստահ եմ, որ թվային տեխնոլոգիաների արդյունավետ ներդրումն ու զարգացումը կնպաստի նաև խոչընդոտների նվազագույնի հասցմանը կամ ամբողջական վերացմանը:

Այսօրվա դրությամբ Միության ներքին շուկայի պաշտպանության հարցը արդիական է նաև երրորդ կողմից տնտեսական ճնշման արդյունքում առաջացած բացասական ազդեցության բացահայտման դեպքում: Այս համատեքստում արձագանքման միջոցառումների մշակումը կարևոր է ինչպես եվրասիական, այնպես էլ ցանկացած տարածաշրջանային ինտեգրման օրակարգում:

Հայաստանը պատրաստ է սերտ համագործակցության` միջազգային իրավունքի հիման վրա ընդհանուր մոտեցում մշակելու ուղիների որոնման հարցում` հաշվի առնելով անդամ երկրների փորձը:

Համաշխարհային հանրության առջև ծառացած հարցերից մեկը կլիմայական փոփոխություններն են, որոնք ազդում են ոչ միայն տնտեսության, այլ նաև սոցիալական գործընթացների վրա: Այս առումով, անհրաժեշտ է փոխգործակցություն` կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու, «կանաչ վերականգնումն» առաջ մղելու և ցածր ածխածնային արտանետումներով տնտեսությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ մշակելու և իրականացնելու համար:

Այս համատեքստում կցանկանայի ընդգծել Եվրասիական տարածաշրջանում էկոլոգիապես մաքուր փոխադրումների խթանմանն ուղղված Հանձնաժողովի աշխատանքների նշանակությունը: ԵԱՏՄ-ում էլեկտրամոբիլների շուկայի ձևավորման համար պայմանների ստեղծումը բխում է շրջակա միջավայրի անվտանգության և հանրային առողջության շահերից:

Համոզված եմ, որ դա կնպաստի նաև նոր տեխնոլոգիաների ավելի լայն ներդրմանը և ազգային տնտեսությունների արդիականացմանը, ինչպես նաև գիտելիքահեն արդյունաբերությունների ներգրավվածության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով այն փաստը, որ մի շարք ավտոարտադրողներ արդեն հայտարարել են մոտ ապագայում ամբողջությամբ էլեկտրական մեքենաների արտադրության անցման մասին, մեր երկրներում էլեկտրամոբիլների շուկայի թերզարգացումը հաստատապես կհանգեցնի տեխնոլոգիական հետամնացության և մրցունակության նվազման:

Այս առումով խնդրում եմ Հանձնաժողովին անդամ երկրների հետ միասին ամրապնդել այս ուղղությամբ աշխատանքը, այդ աշխատանքներում ավելի ակտիվորեն ներգրավել գործարար համայնքին և գիտական շրջանակներին:

Վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար ու ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի հավատարմությունը եվրասիական ինտեգրման հիմքում ընկած գաղափարներին:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Նիստի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության գործունեությանն առնչվող մի շարք արդիական հարցեր: Դրանց թվում են եղել՝ կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարը, տնտեսության ոլորտին պանդեմիայի հասցրած հետևանքների հաղթահարումը, էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, նավթի և գազի միասնական շուկաների ձևավորումը, կլիմայի փոփոխությունների խնդրի և շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում փոխգործակցությունը:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
27 Նոյ
Կոտայքի մարզում 22-ամյա վարորդը Ford Tranist-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինա Եղոյան՝ «Պապ ջան» (տեսանյութ) Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԶՈՒ 4 սպաներիԷդուարդ Բաբայանը հանդիպել է մանկավարժների հետ (տեսանյութ)30-ամյա երիտասարդը «Հաղթանակ» կամրջի վրա սպառնում է ցած նետվել. տեղում են հոգեբաններն ու պարեկները Ով է Սոնա Ռուբենյանի հարսանեկան զգեստի հեղինակը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է Ռուսաստանի դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումների շարունակման գործումՀայկակ Արշամյանը՝ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն. խորհուրդը 3 տարով հաստատեց նրան պաշտոնում Շքեղ առանձնատունը, որը պատկանել է Գյունթեր VI անունով շանը, վաճառվել է 2,3 միլիարդով (լուսանկարներ)Անահիտ Սիմոնյանի ջերմ լուսանկարը որդու հետԳյումրիում արագընթաց էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու Բուզովան փախել է հիվանդանոցից` հոր ծննդյան օրը նշելու համարՄոսկվան ամրագրեց խաղի կանոնները. ի՞նչ է ենթադրում եռակողմ հայտարարությունը«Ազատագրական շարժումը» վաղը երթով կգնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը լինելու է համախմբման ուխտագնացություն․ Զոհրաբյան Առողջապահության նախարարությունը` «Օմիկրոն». COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի մասինԿինն ինքնաթիռում կրծքով կերակրել է իր կատվին«Հայաստանի նոր օրակարգը». Արմեն Գևորգյան Հարություն Խաչատրյանը վերընտրվեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Գերությունից վերադարձած Միհրան Մուսայելյանը հիվանդանոցում է Շենիկի ջրամբարի ջրի դատարկման հետևանքով «Կարաս» տեսակի հազարավոր ձկներ սատկել են Մենք այսօրվանից սկսում ենք բանակցությունների շարք քաղաքական ուժերի հետ. Կարին Տոնոյան Բայրամովը կրկին խոսել է այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» մասինՄենք «սուլիչ փչողներ» չենք, վե՛րջ տվեք. Մակրոնը զայրույթով է արձագանքել Բրիտանիայի վարչապետի նամակին Արմեն Սարգսյանն ընդունել է Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին Կարեն Անդրեասյանը կմեկնի ԻտալիաՀարցերի հարցը մեկն է`գերտերության ազդեցության տակ է լինելու Հյուսիս-Հարավ միջանցքը. Ղազինյան Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի հրաժարականն ու ուժերին միավորվելու կոչ անում «Կա Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչում ու այլեւս «Արցախը Հայաստան չէ եւ վերջ» բանաձեւ»․ Ռուբեն ՄխիթարյանԻլհամ Ալիևը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները ԱՄՆ-ն կարող է սահմանափակել զորավարժությունները Եվրոպայում՝ Ռուսաստանի հետ կոնֆլիկտից խուսափելու համար․ WSJՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետՆյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվելՊրեմիերա․ Էդգար եւ Սիլվա Հակոբյան՝ «Два океана»Սոչիում ստորագրված համատեղ հայտարարությունը Հայաստանի հերթական նվաստացումն է․ պատգամավոր Կուզբասի ածխահանքի պետը կալանավորվել էՊարեկներին կաշառելու փորձի համար քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանություն Նոր կադրեր՝ Սոնա Ռուբենյանի հարսանիքից«Եթե Նիկոլը «ներել» է Ալիեւին, ինչո՞ւ Բրյուսելը պիտի ավելի կաթոլիկ լինի»ՄԻԵԴ-ը գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել Կորոնավիրուսի դեմ հակամարմիններից դեղամիջոց կստեղծվի«Յուվենտուսի» ղեկավարությունը կասկածվում է ֆինանսական խարդախությունների մեջԽաղաղապահներն ապահովել են Շուշիի մոտակայքում իրականացվող ճանապարհային աշխատանքների անվտանգությունը Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է (լուսանկարներ)Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՊապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել ՌԴ խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Շուշիի շրջանում ճանապարհի կառուցման ժամանակՈստիկանությունը բերման է ենթարկել 1 տասնյակից ավելի «օրենքով գողեր» ու «քրեական հեղինակություններ»Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 37 նոր դեպք. 18 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր էԱդրբեջանցի ներկայացած հայը, որը շահագործել էր անհետ կորածների իգական սեռի ազգականներին, հայտարարել է՝ չի ուզում ապրել. դատարանը որոշում է կայացրել
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել