Ադրբեջանական այս հանցագործությունները կրկնվելու են, քանի դեռ չեն ստացել ուժգին հակահարված հայկական զինուժից․ Արմեն Այվազյան
Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․
Օտար խաղաղապահ ուժերը, ումից էլ դրանք բաղկացած լինեն՝ ռուսներից, սկանդինավներից թե ֆրանսիացիներից, երբեք կրակով չեն պատասխանելու կետային հարձակումներին ու նպատակային սպանություններին։ Նրանք հաճախ այդպիսի հնարավորություն էլ չեն ունենալու՝ էլ չասած նման գործողությունների մանդատ չունենալու մասին։
Ադրբեջանական այս հանցագործությունները հետևողականորեն շարունակվելու և մերթընդմերթ կրկնվելու են այնքան ժամանակ, քանի դեռ չեն ստացել վճռական և ուժգին հակահարված ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԻՑ։ Իսկ անպատասխան մնալու դեպքում, ինչպես այժմ է, հետևանքները մեզ համար լինելու են աղետալի՝ ընդհուպ մինչև զանգվածային արտագաղթ, սպիտակ ջարդ ու հայրենազրկում։
Հետևաբար՝
• Հայկական բանակի վերակառուցմանն ու հզորացմանն ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ։
• Հայաստանում (ներառյալ Արցախում) համընդհանուր ինքնապաշտպանության ռազմավարություն որդեգրելուն ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ։
• Պարտվողական և կապիտուլյանտական քաղաքական իշխանության հեռացմանն ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ։
Եվ այդուամենայնիվ, ուշանում ենք...