«Բարսելոնան» հանդիպում է անցկացրել հանդիսատեսի համար վտանգավոր խաղադաշտում
«Կամպ Նոու» մարզադաշտը, որտեղ «Բարսելոնան» անցկացնում է տնային հանդիպումները, ունեցել է թերություններ, որոնք սպառնում էին հանդիսատեսի կյանքին և առողջությանը:
Ըստ La Vanguardia թերթի՝ տրիբունայի վերանորոգման համար պատասխանատու ընկերությունը պատվիրել է շենքի վիճակի մասին հաշվետվություն, իսկ ստուգումների արդյունքում՝ հայտնաբերվել է 127 խնդիր, որոնք անհապաղ լուծում էին պահանջում: Նշվում է, որ դրանցից 44 -ը լուրջ սպառնալիք էին հանդիսատեսի և մարզադաշտ այցելած այլ մարդկանց կյանքի և առողջության համար: Արտակարգ իրավիճակի պատճառով՝ մարզադաշտի որոշ հատվածների փլուզման վտանգ կար:
Ակումբը ուշադրություն չի դարձրել արտակարգ իրավիճակին, և 2019 թվականի գարնանից մինչև 2020 թվականի աշուն ընկած ժամանակահատվածում մարզադաշտում անցկացվել է Իսպանիայի Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի 21 -րդ հանդիպումը: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը, այդ թվում՝ կատալոնացիների նախկին նախագահ Խոսեպ Բարտոմեուն, գիտեր խնդրի մասին, սակայն հրաժարվել է շտապ վերանորոգում կատարել:
Խնդիրները վերացվել են «Բարսայի» նախկին ղեկավար Կառլես Տուսկետսի և նորընտիր նախագահ Ժան Լապորտայի նախաձեռնությամբ՝ կապտանռնագույնների նախագահության փոփոխությունից հետո: