Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կայցելի Ռուսաստան
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաքերին կայցելի Ռուսաստան, հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպանատան ռազմական կցորդ Ռեզա Խոսրավի Մոկադդամը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ IRNA-ին հղումով:
«Բաքերին՝ բարձրաստիճան ռազմական պատվիրակության ղեկավարությամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով կայցելի Ռուսաստան»,-ասել է նա IRNA գործակալությանը:
Նրա խոսքով՝ Գլխավոր շտաբի պետը ռուս պաշտոնյաների հետ կքննարկի ռազմական ոլորտում համագործակցության զարգացումը, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Մոսկվայում Իրանի դեսպանատունը նույնպես հրապարակել է այս լուրը: Նշվում է, որ այցը նախատեսված է հաջորդ շաբաթ: