00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մեսին 7-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը» Երևանում բախվել են թիվ 55 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mitsubishi-ն. կա վիրավորՀայաստանում պահեստազորում հաշվառված բժիշկների զորակոչ կլինի Մեսին կնոջ և 3 որդիների հետ է եկել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը Ի՞նչ է ակնարկում Ավանեսյանը վա-բանկ գնացող Արսեն ԹորոսյանինԿիևը Մոսկվային կոչ է արել չմերժել Էրդողանի միջնորդության առաջարկըՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նոր շտամի պատճառով աշխարհը «կրկին չփակել» ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տվել ԲաքվինՋեք Դորսին հեռանում է Twitter-ի ղեկավարի պաշտոնից Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը (տեսանյութ)

Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին չմասնակցելը ձեռնտու է Ադրբեջանին. փաստաբան

Իմ համար ամեն ինչ պարզ է. ՀՔԾ-ում հասկանում են, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանին լավագույնս կարող է ներկայացնել ռազմաքաղաքական գործիչ պարոն Սեյրան Օհանյանը, ինչն էլ թույլ չտալու համար քննիչ Չիլինգարյանը միջնորդությունը մերժելով արգելեց Ազգային ժողովի պատգամավորին` Վեհաժողովին մասնակցելով իրականացնել իր պատգամավորական լիազորությունները: Դա ձեռնտու է Ադրբեջանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:

«Հատուկ քննչական ծառայության շահառուն Ադրբեջա՞նն է

ՀՔԾ քննիչ Բ.Չիլինգարյանի վարույթում է գտնվում այսպես ասած ՁորաՀԷԿ-ի գործը, որով պարոն Սեյրան Օհանյանը մեղադրյալ է և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն: Այդ գործով քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը մոտ մեկ տարի առաջ լրացել է, այսինքն այդ գործով ինչ էլ հաստատվի, պարոն Օհանյանը քրեական պատասխանատվության չի կարող ենթարկվել:

Ավելին, մոտ 10 ամիս առաջ քննիչ Չիլինգարյանը պարոն Օհանյանին առաջարկել է համաձայնության դեպքում վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնել:

Բնականաբար, պարոն Օհանյանը հրաժարվեց, քանի որ անմեղ է և պետք է արդարացվի:

Դրանից հետո պարոն Օհանյանը ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ամենամեծ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարն է, ինչպես նաև հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) անդամ: Հոկտեմբերի 18-19-ը Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունենալու ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստը, որին պետք է մասնակցի նաև պարոն Օհանյանը: Այդ կապակցությամբ քննիչ Բ. Չիլինգարյանին միջնորդություն եմ ներկայացրել ժամանակավորապես վերացնել սահմանահատման արգելքը, ներկայացնելով նաև Ազգային ժողովի նախագահի կողմից տրված տեղեկանքը` Վեհաժողովի ու պարոն Օհանյանի մասնակցության անհրաժեշտության մասին: Ընդ որում, նշել եմ, որ Վեհաժողովին պարոն Օհանյանի մասնակցությունը բխում է Հայաստանի պետական շահից:

Քննիչ Չիլինգարյանը, միջնորդությունը մերժել է, ըստ էության ընդգծելով այն միտքը, որ ճիշտ է քրեական պատասխանատվության ժամկետներն անցել են և պարոն Օհանյանը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, սակայն ինքը կանխատեսում է, որ Վեհաժողովին մասնակցելու համար Հայաստանից մեկնելուց հետո պարոն Օհանյանը չի վերադառնա և կթաքնվի այն գործով քննությունից, որով չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել: Իսկ թե ինչու է քննիչը նման բան կանխատեսում, իր` իմ գնահատմամբ անհեթեթության գլուխգործոց որոշման մեջ նշված չէ:

Պատկերացնու՞մ եք, խոսքը գնում է այն մարդու մասին, ով Արցախի հերոս է, Գեներալ գնդապետ, Արցախի ու ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախյան ազատամարտում ոտքն է կորցրել, Ադրբեջանի կողմից սանձազերծված 44 օրյա պատերազմին ակտիվ մասնակցություն է ունեցել, գործող քաղաքական իշխանությանն ընդդիմադիր խորհրդարանական ամենամեծ` «Հայաստան» խմբակցության ղեկավարն է:

Իմ համար ամեն ինչ պարզ է. ՀՔԾ-ում հասկանում են, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանին լավագույնս կարող է ներկայացնել ռազմաքաղաքական գործիչ պարոն Սեյրան Օհանյանը, ինչն էլ թույլ չտալու համար քննիչ Չիլինգարյանը միջնորդությունը մերժելով արգելեց Ազգային ժողովի պատգամավորին` Վեհաժողովին մասնակցելով իրականացնել իր պատգամավորական լիազորությունները:

Դա ձեռնտու է Ադրբեջանին:

Ամոթ:

Հ.Գ.

Չեմ բացառում, որ քննիչ Չիլինգարյանը ոչ թե Ադրբեջանի շահերը սպասարկելու նպատակով արգելեց պարոն Օհանյանին մասնակցել ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստին, այլ իր անձնական շահերից ելնելով, որպեսզի անձի, պատգամավորի կյանքը դժվարացնող նման սահմանափակումների ու ճնշումների միջոցով պարոն Օհանյանից կորզի համաձայնություն` անհիմն ու շինծու քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցնելու համար:

Ամեն դեպքում` ամոթ:

Հ.Գ.Գ.

Քննիչի մերժման որոշումը ստացել եմ երեկ: Երեկ էլ այն բողոքարկել եմ դատախազին: Դեռ կարճ, բայց ժամանակ կա ամոթալի ապօրինությունը դադարեցնելու համար»,- գրել է նա:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
30 Նոյ
Մեսին 7-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը» Երևանում բախվել են թիվ 55 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mitsubishi-ն. կա վիրավորՄարդիկ կանգնել են անհատական բազմաթիվ խնդիրների առաջ՝ կրթականից մինչև գյուղատնտեսական․ ՄԻՊ Հայաստանում պահեստազորում հաշվառված բժիշկների զորակոչ կլինի Մեսին կնոջ և 3 որդիների հետ է եկել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը Պեսկովը պատասխանել է Էրդողանի առաջարկինԿոշիկները չմաքրելու համար տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը և տուգանվել 60 հազար դրամով «Միսս տիեզերք Արմենիա–2021» Նանե Ավետիսյանի հմայիչ կերպարը (լուսանկարներ) Հանրակրթության մասին օրենքի փոփոխությամբ տալիս ենք նաև մի շարք կարևոր հասկացությունների սահմանում. Ժաննա Անդրեասյան Ինչպես է ի հայտ գալիս սեռական կախվածությունը և հնարավո՞ր է դրա դեմ պայքարել Մենք միասին ձեռնամուխ կլինենք ստեղծելու նոր որակի պետություն, փրկելու հայրենիքը. Մհեր ԱրմենիաԻ՞նչ անել, եթե ստացել եք նամակ կամ կասկածներ ունեք․ Սամվել Մարտիրոսյանը՝ Pegasus-ի հարձակումների մասին Ի՞նչ է ակնարկում Ավանեսյանը վա-բանկ գնացող Արսեն ԹորոսյանինԿիևը Մոսկվային կոչ է արել չմերժել Էրդողանի միջնորդության առաջարկըԻտալիայում բժիշկը սեքսի միջոցով «բուժել» է կանանց քաղցկեղից և կորոնավիրուսիցՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նոր շտամի պատճառով աշխարհը «կրկին չփակել» ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տվել ԲաքվինՋեք Դորսին հեռանում է Twitter-ի ղեկավարի պաշտոնից Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը (տեսանյութ)Արցախյան պատերազմի մասին բրիտանացի լրագրողի ֆիլմը կարող է «Օսկարի» հավակնել Ինչ է պատմել իրավապահներին գերեվարված զինվորների դիրքի պատասխանատուն. ArmLur.am ՔՊ-ում իրար դեմ են դուրս եկել. նախկին մարզպետն՝ ընդդեմ քաղաքապետի թեկնածուիԱյս տունը Ճակատենի բնակչի ընտանիքինն է, իսկ վերևում ադրբեջանական զինծառայողների դիտակետ է․ ՄԻՊ Ռիհաննան ներկայացել է անկեղծ գիշերազգեստով (տեսանյութ)Պատրաստ ենք «Հայաստան» դաշինքի հետ միևնույն պահանջի ներքո միավորվել․ Արա Զոհրաբյան Մոդելը պատահաբար կրակել է իր սեռական օրգանի վրաՊերուում եզակի մումիա են հայտնաբերել (լուսանկարներ)Մեր առջև հարց է դրվում՝ վիլայեթ, թե գուբերնիա. Արա Զոհրաբյան «Թավշյա» պաշտոնյաների տապալված առաքելություններըԱռուշ Առուշանյանի գործով հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 27-ին Թուրքիան ցանկանում է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև․ Էրդողան Երախտապարտ եմ երեկ կայացած ամփոփիչ երթին ձեր մասնակցության համար. Էդուարդ Բաբայանն` Աբովյան համայնքի բնակիչներինՀայաստանի դաշնակիցները շնորհավորել են Ադրբեջանին` ԼՂ հակամարտությունում հաղթանակի կապակցությամբ. Gazeta.ruՎյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ. նրա թեկնածությունն առաջադրել էր Ալեն ՍիմոնյանըՌազմական բարձրագույն ղեկավարությունից եկան ու ասացին՝ Փելա սարի դիրքերը պիտի հանձնեք. ԵԿՄ–ական Երիտասարդ հայ բռնցքամարտիկները մեդալներ են նվաճել Վրաստանում կայացած հուշամրցաշարում Լեռնակերտ գյուղի կամրջի մի հատվածը փլուզվել է, երթևեկությունը դարձել է միակողմանի ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանին 92-ամյա թոշակառուն տանը նստած վրաերթի է ենթարկվելԼուսինե Ավետյանը դատարանում հրաժարվեց Առուշանյանի դեմ իր ցուցմունքից«Ազատագրական շարժման» շտապ հավաքը Հանրապետության հրապարակում. ուղիղՀզոր փոթորիկ` Թուրքիայում. հայտնի է 4 զոհի մասին (տեսանյութ, լուսանկարներ)Ռեստորանային ոլորտը չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին. հայտարարություն Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (լուսանկարներ)Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ․ Արցախի ՄԻՊ Հայկ Մարությանը մեկնել է Սանկտ ՊետերբուրգԱռուշը լավ տղա է, եկել ենք աջակցենք նրան․ Քոչարյան ԱՀԿ-ն զգուշացնում է աշխարհում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման բարձր ռիսկի մասինՕգնեցեք տանջված ազգին. թալիբների առաջնորդն առաջին անգամ օգնություն է խնդրել աշխարհիցՊարգևատրման արարողություն N զորամիավորումում
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել