00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»

Կցանկանայի Հայաստանը դառնա վարպետների երկիր․ նախագահը՝ ամերիկացի լրագրող Նինա Բերլին

Աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված «Քեմուրջյան-100» համաժողովի շրջանակում ամերիկացի գրող և լրագրող Նինա Բերլին զրուցել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Նա նախագահ Սարգսյանին հարցեր է ուղղել մասնավորապես համաշխարհային գիտության մեջ հայերի ունեցած ներդրման, Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների, ինչպես նաև գալիք տարի Հայաստանում նախատեսվող՝ գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի մասին: Նախագահ Սարգսյանը պատասխանել է նաև համաժողովի մասնակիցների հարցերին:

Ստորև ներկայացնում ենք հիմնական հարցերն ու պատասխանները.

Հարց- Ինչպե՞ս են հայկական հայտնագործությունները, ինժեներները մեծ ներդրում ունեցել համաշխարհային գիտության մեջ: Դուք գիտնական եք, ըստ Ձեզ, ո՞րն է հայերի ամենակարևոր գիտական ներդրումն աշխարհում։

Նախագահ Արմեն Սարգսյան- Ես հավատացած եմ, որ համաշխարհային գիտության ու տեխնոլոգիաների ամենամեծ ու կարևոր ներդրումն արվելու է ապագայում:

Ես այստեղ (համաժողովում) հանդիպեցի երիտասարդ տղաների և աղջիկների, տեսա նրանց էներգիան, ոգևորվածությունն ու հետաքրքրվածությունը՝ անելու ինչ-որ բան, ներգրավվելու 21-րդ դարում աշխարհում տեղի ունեցող իրադարձություններում: Կարծում եմ՝ մեր ժողովուրդն ունի առավելություններ: Խոսքը միայն պատմության մասին չէ: Հայերին կարելի է գտնել ամենուր, ամեն ոլորտում: Դուք ամերիկացի եք: Ձեր երկրում կա կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութ՝ Pfizer և Moderna: Moderna-ն ստեղծվել է հայի՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորի կողմից: Անշուշտ, սա մեծ ներդրում է: Մի քանի օր առաջ մեկ այլ հայ, ով ծնվել է Լիբանանում, արժանացավ Նոբելյան մրցանակի:

Հայերը շատ կարևոր բաներ են արել, և դրանցից մեկն էլ Քեմուրջյանի ներդրումն է: Մենք մի ժողովուրդ ենք, որի ամենակարևոր արժեքը մարդն է։ Այսօրվա Հայաստանը շարունակությունն է այն ամենի, ինչ ունեցել ենք նախկինում:

Ցավոք, Ցեղասպանության հետևանքով սպանված հայերի թիվը հսկայական էր: Մենք կորցրեցինք մեծաթիվ տաղանդներ, հանճարներ: Եթե չլիներ Ցեղասպանությունը, գուցե ավելի շատ հանճարներ ունենայինք ողջ աշխարհում, որոնք իրենց ներդրումը կունենային արվեստի, երաժշտության, տեխնոլոգիաների և գիտության մեջ:

Ցեղասպանությունը պատճառ հանդիսացավ հայկական սփյուռքի ընդլայնման համար: Ներկայում Հայաստանը փոքր երկիր է, սակայն՝ համաշխարհային ազգ: Եվ մեր ունեցած ամենակարևոր արժեքը մարդիկ են: Հարցը հետևյալն է՝ կարողանո՞ւմ ենք ճիշտ կառավարել այդ ռեսուրսը: Իմ պատասխանը բացասական է՝ մենք այն լավ չենք կառավարում:

Պատճառները մի քանիսին են, որոնցից մեկը Սահմանադրությունն է: Այն թույլ չի տալիս արտասահմանում բնակվող հային գալ Հայաստան ու ծառայել երկրին: Համաձայն Սահմանադրության՝ նա պետք է հետ վերադառնա, վերջին 4 տարին բնակվի միայն Հայաստանում և ունենա միայն ՀՀ անձնագիր, ինչը 21-րդ դարում բացարձակ անհեթեթություն է: Հենց սրա պատճառով է, որ ես հիմա խոսում եմ և պնդում, որ պետք է փոխել Սահմանադրությունը: Այն պահին, երբ կբացենք մեր դռները ու կսկսենք օգտագործել մեր ամենամեծ ռեսուրսը, կտեսնենք հայ ժողովրդի իրական բարգավաճումը ողջ աշխարհում:

Մենք չենք օգտագործում մեր հիմնական ռեսուրսը՝ մարդկանց: Մենք պետք է անենք ամեն բան՝ հարաբերություններ հաստատելու Հայաստան պետության և ողջ աշխարհում բնակվող հայերի ցանցի միջև, որպեսզի այդ կապը շատ ավելի արդյունավետ գործի:

Ձեր հարցի կարճ պատասխանը հետևյալն է՝ ես ակնկալում եմ, որ մեր երիտասարդ տղաներն ու աղջիկներն ապագայում հսկայական ներդրում կունենան գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում:

Հարց- Հայաստանի տեխնոլոգիական արդյունաբերությունը շատ կենսունակ է: Կարո՞ղ եք մատնանշել տեխնոլոգիական արդյունաբերության ներկայիս կամ առաջիկա զարգացումները, որոնք օգտակար են լինելու տիեզերքի ուսումնասիրության գործում:

Նախագահ Արմեն Սարգսյան- Ես միաժամանակ և՛ համաձայն եմ, և՛ համաձայն չեմ Ձեզ հետ տեխնոլոգիական արդյունաբերության վերաբերյալ: Հայաստանում մենք իսկապես հավատացած ենք, որ ունենք բարձր մակարդակի ՏՏ ոլորտ, ինչը, կարծում եմ, պետք է այլ կերպ ձևակերպել: Մենք ունենք մեծ ներուժ՝ ունենալու շատ մեծ ՏՏ ոլորտ, սակայն մենք դա դեռ չունենք: Մենք շատ անելիքներ ունենք՝ հավաստիանալու, որ կենսունակ ՏՏ ոլորտ ունենք: Բոլորն այստեղ անելիքներ ունեն, այդ թվում և՝ կառավարությունը:

Ես, որպես նախագահ, ունեմ մի շարք նախաձեռնություններ, որոնցից մեկը «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ն է, որը մարդկանց համախմբում է մի վայրում, ինչպես Դավոսում է, և քննարկումներ են անցկացվում աշխարհաքաղաքականության, 21-րդ դարի, ապագայի, նոր տեխնոլոգիաների մասին: Երրորդ նման գագաթնաժողովն անցկացվելու է հաջորդ շաբաթ Դիլիջանում:

Մենք ունենք նաև ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնությունը: Կարծում եմ, մենք շատ տաղանդներ ունենք, որոնք աջակցության կարիք ունեն: Այս նախաձեռնության նպատակն է մեծ ձեռնարկություններին ու արդյունաբերողներին բերել Հայաստան, ստեղծել համատեղ վենչուրներ այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, Google-ը, IBM-ը, Dassault-ն, Thales-ը, Siemens-ը, Մյունխենի, Մոսկվայի պետական համալսարանները և այլն: Նման մեծ կազմակերպությունները մշտապես կունենան երիտասարդ գիտնականների, ստարտափների կարիք, իսկ նման ընկերությունների ներկայությունը կխթանի զարգացնելու մեր կրթական համակարգը:

Պետք է լինի ոլորտ, որը կքաջալերի երիտասարդ սերնդին: Սա, իհարկե, բարդ է, սակայն մենք այլ ճանապարհ չունենք: Մեր երկրի ապագան 21-րդ դարում է, դա ենթադրում է, որ մենք պետք է ունենանք բացարձակ ժամանակակից բիոտեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, ինչպես նաև պետք է զարգացնենք ժամանակակից գյուղատնտեսություն: Երիտասարդները պետք է հասկանան, որ, ապրելով գյուղում, կարող են ապրել ժամանակակից մարդու կյանքով, լինել աշխարհի մասը:

Կարծում եմ՝ ինչ էլ որ անենք Հայաստանում, պետք է հիմքում ունենա բարձր տեխնոլոգիաները:

Հարց- Հաջորդ տարի Հայաստանում կանցկացվի «STARMUS» 6-րդ փառատոնը: Կներկայացնե՞ք, թե ինչ է դա նշանակում Հայաստանի համար և ի՞նչ է իրենից ներկայացնում:

Նախագահ Արմեն Սարգսյան- «STARMUS» 6-րդ փառատոնը մեծ նվաճում է: Գաղափարն, անշուշտ, շատ հիասքանչ է, սակայն գաղափարը հաջողության միայն մեկ տոկոսն է: 99 տոկոսը նվիրումն է, էներգիան, աշխատանքը, այլ մարդկանց ներգրավելու, գաղափարները կիսելու կարողությունը:

Ուրախ եմ, որ Ցյուրիխում՝ «STARMUS» 5-րդ փառատոնի ժամանակ ես հրավիրեցի այս փառատոնը Հայաստան, և հրավերն ընդունվեց:

Ես ուզում եմ, որ «STARMUS» 6-ը դառնա նոր մակարդակի «STARMUS»: «STARMUS»-ը մշտապես եղել է գիտության, մասնավորապես, աստղագիտության ու երաժշտության, մասնավորապես՝ ռոք երաժշտության մասին: Սակայն ես ցանկանում եմ, որ «STARMUS» 6-ը դառնա «STARMUS»-ի համար նոր ժամանակաշրջանի մեկնարկ, երբ մենք կխոսենք գիտության մասին ավելի լայն իմաստով: Այսինքն, ուզում եմ, որ «STARMUS» 6-ը քաջալերի ոչ միայն աստղագիտությունը, այլև գիտությունն ավելի լայն իմաստով: Հաջորդ տարի մեր քննարկումները կլինեն արհեստական բանականության, բիոտեխնոլոգիաների և այլ թեմաների շուրջ:

«STARMUS» 6-ը նաև պետք է լինի ընդհանուր երաժշտության փառատոն, ոչ միայն ռոքի, այլև ժամանակակից ու դասական երաժշտության: Սա իմ տեսլականն էր, որի մասին խոսեցի Գարիկ Իսրայելյանի հետ: Նախատեսվում է, որ այն լինելու է մեծ միջազգային փառատոն, և ուրախ կլինեմ, որ հազարավոր մարդիկ գան Հայաստան՝ մասնակցելու գիտության ու արվեստի այս մեծ փառատոնին:

Հարց- Որպես աշխարհի միակ նախագահ, ով երազում է տիեզերք թռչելու մասին, ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ հեռանկարներ ունի տիեզերական զբոսաշրջությունը:

Նախագահ Արմեն Սարգսյան- Մինչև նախագահ դառնալը ես լրջորեն մտածում էի դառնալ տիեզերական զբոսաշրջիկ: Ես շարունակում եմ երազել դրա մասին: Երբ Շամոնիում էի՝ ֆրանսիական «Մտքերի գագաթնաժողով»-ին, ինձ դիմեց ևս մեկ տիեզերական ընկերություն, և այժմ ես ունեմ արդեն երեք առաջարկ:

Երբ ես փոքր երեխա էի, ես տեսա Հայաստանի մարդկանց դրական էներգիան ու ոգևորվածությունը, երբ Գագարինը թռավ տիեզերք: Այդ օրվանից հետո իմ ներսում տարածվեց մի «վիրուս», որն ասում էր, որ ես տիեզերքի մաս եմ կազմում: Գուցե դա էր պատճառներից մեկը, որ ես դարձա ֆիզիկոս:

Շատ շուտով, մի քանի տարուց, երիտասարդ անձանց մեծ մասը կթռչի տիեզերք, և տիեզերք թռչելը կդառնա նույնը, ինչ այսօր ինքնաթիռով թռիչքներն են: Ես շատ ուրախ եմ, որ կա սերունդ, որը կունենա այդ մեծ հնարավորությունը: Սա կարևոր է նաև հասկանալու, որ այս մոլորակը փոքր տարածք է, և մենք պետք է հոգ տանենք մեկս մյուսի նկատմամբ, չենք կարող թույլ տալ բաներ, որոնք բանական դատողությունից դուրս են: Պետք է հասկանանք, որ այս մոլորակը չափազանց փոքր է անպատասխանատու վարքագիծ դրսևորելու, ապագա սերունդների, ջրի, օդի մաքրության մասին չմտածելու համար:

Հարց- Դուք խոսեցիք Հայաստանում ՏՏ ոլորտի առավելությունների և առաջնահերթությունների մասին: Ի՞նչ եք կարծում՝ կրթական համակարգում կա՞ն բացեր, որոնք խանգարում են հայ գիտնականներին՝ աշխատել ու ստեղծել, և ի՞նչ կարող ենք անել՝ փոխելու դա, որպեսզի ավելի լավ կրթական համակարգ, ավելի շատ գիտնականներ ունենանք:

Նախագահ Արմեն Սարգսյան- Կարծում եմ՝ մենք պետք է սկսենք տեսլականից: Մենք պետք է գտնենք այն հարցի պատասխանը, թե՝ իսկապես ցանկանու՞մ ենք Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիաների երկիր: Մենք պետք է լրջորեն մտածենք, որ նոր տեխնոլոգիաներն առաջ շարժվելու ճանապարհն են ստեղծում: Այն պահին, երբ մենք դա գիտակցենք, տեսլական կունենանք:

Երբ սկսում ես առաջ շարժվել, պետք է հիշես, որ աշխարհը շատ արագ է, այն մշտապես փոփոխվում է: Մենք պետք է հստակ հասկանանք, թե որտեղ ենք և որտեղ ենք ցանկանում լինել 2045 կամ 2050 թվականին: Այդ ամենը ձևավորելու համար պետք է հասկանաս, թե ինչպիսին է աշխարհը լինելու ապագայում: Մենք պետք է մտածենք, թե ինչպիսին է աշխարհը լինելու 10 տարվա կտրվածքով, ինչպիսին է լինելու համաշխարհային շուկան, և ինչ եմ ես վաճառելու այնտեղ՝ գումար վաստակելու համար: Շատ կարևոր է՝ տեսլական ունենալ, որին մենք բոլորս կհավատանք: Մենք բոլորս պետք է ունենանք նույն նպատակը, տեսլականը և ծրագիրը, որում պետք է ներգրավվեն բոլորը:

Եթե 10 տարվա կտրվածքով ցանկանում ենք Հայաստանը դարձնել մի երկիր, որը մենք բոլորս ցանկանում ենք տեսնել, ապա պետք է մեր հասարակությունը դարձնենք ոչ միայն առողջ, այլև հարգանք սերմանենք հաջողության նկատմամբ, ամբողջ միջավայրը պետք է շատ մրցունակ դարձնենք երիտասարդների համար, և ցանկացած հաջողություն պետք է նշանավորվի, հասարակությունը պետք է ցույց տա իր հարգանքն ու պատկառանքը դրա նկատմամբ: Երբ ակադեմիկոս Համբարձումյանը քայլում էր փողոցով, բոլորը նրան պատկառանքով էին նայում: Մեր բառապաշարում կա շատ լավ բառ՝ վարպետ: Մենք շատ վարպետներ ենք ունեցել:

Կցանկանայի Հայաստանը դառնա վարպետների երկիր, երբ վարպետ լինելն ամենաբարձր պատիվն է:

Մենք պետք է ամենալավ կրթությունն ունենանք, պետք է ուսումնասիրենք ուրիշների կրթական համակարգերը և ստեղծենք այնպիսի համակարգ, որը բոլորից լավը լինի:

Հարց- Չե՞ք կարծում, որ մենք պետք է առաջին հերթին մտածենք աշխարհի վրա եղած խնդիրների, պատերազմների, խտրականության մասին և միայն դրանից հետո դիտարկենք Մարս թռչելը:

Նախագահ Արմեն Սարգսյան- Եկեք 100 տարի հետ գնանք: Այդ ժամանակ աշխարհը կրկին խառնաշփոթի մեջ էր, աղքատության վերաբերյալ հարցեր կային, սակայն հետազոտությունների համար գումարներ էին հատկացվում: Այդ ժամանակ ևս հարց էր բարձրացվում, թե ինչու՞ են մեծ գումարներ հատկացվում գիտնականներին, ֆիզիկոսներին՝ բացահայտելու ատոմները, երբ այդքան մարդ քաղցած էր: Այդ գիտնականները բացահայտեցին քվանտային ֆիզիկան, որը օգտագործվեց ԱՄՆ-Խորհրդային Միություն մրցակցության համար: Այն, ինչ մենք ունենք այսօր՝ սկսած խոսափողից, հեռախոսներից, ստեղծվել է քվանտային ֆիզիկայի շնորհիվ: Եվ եթե մենք ներդրում չանեինք այդ ոլորտում, մենք ոչ մի տեղ չէինք հասնի: Եթե չլինեին համակարգիչները, քվանտային ֆիզիկան բազմաթիվ մարդիկ աշխատանք չէին ունենա:

Այսպիսով՝ գիտության ոլորտում ներդրում անելը և Լուսին կամ տիեզերք թռչելը պարզապես հաճույքի համար չէ, դա գիտության մեջ ֆունդամենտալ ներդրում է, քանի որ դու չես կարող թռչել Լուսին առանց տեխնոլոգիաների ուժեղացման և զարգացման: Դեպի Լուսին թռչելով՝ դու ներդրում ես անում բարձր տեխնոլոգիաների մեջ, դու ներդրում ես կատարում նոր տեխնոլոգիաների մեջ, որոնք հազարավոր, միլիոնավոր աշխատատեղեր են ստեղծում: Ապագայի լեզուն գիտության ու տեխնոլոգիաների լեզուներն են:

Հարց- Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ մոտեցում պետք է լինի՝ ներգրավելու ավելի շատ երիտասարդ ուսանողների ու գիտնականների տեխնոլոգիաների ոլորտում, որպեսզի հնարավոր լինի միավորել մեր ողջ ներուժը: Քանի որ շատ հաճախ երիտասարդները հանդես են գալիս այնպիսի նորարարություններով, որոնց մասին մյուսները չէին մտածել: Իսկ հնի ու նորի մեկտեղումը շատ հաճախ ավելի լավ արդյունքների է հանգեցնում: Ըստ Ձեզ, դա ինչպե՞ս պետք է արվի:

Նախագահ Արմեն Սարգսյան- Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք, դրանում կհամոզվեք, եթե խոսեք երիտասարդների հետ: Որոշ ժամանակ առաջ ես Վանաձորում էի, հանդիպեցի դպրոցականների ու հարցրի, թե ինչ են ուզում դառնալ: Նրանց մի մասն ուզում էր դառնալ դիվանագետ, իսկ մյուս մասը՝ ծրագրավորող: Մենք պետք է խրախուսենք, բացատրենք, որ ավելի լավ կյանք ունենալու համար պետք է ավելի լայն մտածել:

Երկրորդը, շատ կարևոր է, որ մեր երկրում բոլորը՝ սկսած նախագահից, վարչապետից, կառավարությունից պետք է գնահատեն ու հարգեն նրանց, ովքեր տաղանդավոր են:

Այս համաժողովը Քեմուրջյանին պատվելու համար էր, ներկայացնելու, թե ով էր նա ու շնորհակալություն հայտնելու նրան: Սակայն սա նաև պետք էր՝ խրախուսելու երիտասարդներին՝ կրկնելու այն, ինչ արել էր Քեմուրջյանը, կամ անելու ավելին:

Մենք բոլորս պետք է մեծ հարգանք ունենանք երիտասարդներիդ հանդեպ, քանի որ, ինչպես ասացի ամենասկզբում, ես հավատացած եմ, որ իմ ժողովրդի ամենամեծ նվաճումները լինելու են վաղը:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
28 Մար
ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել