«Թալիբանը» Մոսկվայում է (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Թալիբան» շարժման պատվիրակությունը ժամանել էՄոսկվա՝ «Պրեզիդենտ» հյուրանոց, որտեղ չորեքշաբթի օրը տեղի է ունենալու Աֆղանստանի վերաբերյալ Մոսկվայի ձևաչափով խորհրդակցությունների երրորդ հանդիպումը, հաղորդում է ՏԱՍՍ֊ը:
Պատվիրակությունը գլխավորում է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության փոխնախագահ Մավլավի Աբդուլ Սալամ Հանաֆին։ Պատվիրակության կազմում են նաև մի քանի նախարարներ, այդ թվում՝ արտգործնախարար Ամիր Խան Մոթաքին:
Թալիբները մուտք են գործել շենք՝ առանց մամուլի ներկայացուցիչներին հարցազրույց տալու: