00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները քաղաքական իմաստով կեղծված են. Զաքարյան Էդուարդ Բաբայանին՝ Աբովյանի համայնքապետ դառնալու համար պետք կլինի ՀՅԴ-ի աջակցությունը. Նա 50 տոկոսից քիչ է ստացել Եղեգնաձորում իշխող ուժը ջախջախիչ պարտություն է կրել «Նոր համայնք նոր սկիզբ ազդարարել ենք. Սիրում եմ բոլորիդ և շնորհակալ եմ բոլորիցդ». ԲՀԿ-ում նշում են իրենց հաղթանակը ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 95 նոր դեպքՎթարից հետո 30-ամյա վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է ՏԻՄ ընտրություններ. ՔՊ-ն վստահ հաղթանակ է տարել Աշտարակում, Ջերմուկում, Արտաշատում, պարտվել Ապարանում, Աբովյանում, Մասիսում«Рафик послал всех нафиг». Գարիկ Սարգսյանը պարտվել է Ռաֆիկ Անդրեասյանի գյուղումԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում 36 համայնքից ՔՊ-ն համայնքապետ կարող է ունենալ միայն 15-ում. Իշխան Սաղաթելյան

Ինչպես տապալվեց Սղնախի բեկումնային օպերացիան․ 3 օր անց գրավվեց Շուշին․ «Հետք»

«Հետք»-ը 44-օրյա պատերազմի վերջին օրերին չիրականացված Սղնախի օպերացիայի վերաբերյալ զրուցել է «Շահեն Մեղրյան» ջոկատի հրամանատար Ռոլանդ Այդինյանի հետ, որը ուշագրավ մանրամասներ է պատմել այդ օրերին կատարվածի վերաբերյալ։

«Հետք»-ի հոդվածը ներկայացնում ենք ստորև․

«2020 թվականի նոյեմբերի 5-ին ադրբեջանական բանակի զորամիավորումները Շուշիի մատույցներում էին։ Երբ Ավետարանոց, Սղնախ, Քարին Տակ գյուղերն արդեն կորսված էին, պարզ էր, որ թշնամու գլխավոր նպատակը Շուշին գրավելն է։ Արցախում որոշում են մարտական գործողություններում բեկում մտցնելու վերջին ջիգը գործադրել։ Ծրագրվում է Սղնախի օպերացիան, որը տապալվում է գործողությունը սկսելուց մեկ-երկու ժամ առաջ։ 

Չիրականացված գործողության վերաբերյալ «Հետք»-ը զրուցել է «Շահեն Մեղրյան» ջոկատի հրամանատար Ռոլանդ Այդինյանի հետ, որը նույնպես դերակատարություն պետք է ունենար։

Պատերազմի ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը 2020 թ. նոյեմբերի 5-ին Սղնախի օպերացիան իրականացնելու նպատակով խորհրդակցություն է անցկացնում Շոշ գյուղի դպրոցում։ Հանձնարարականներ է տալիս ծրագրվող գործողությանը մասնակցող ստորաբաժանումների ղեկավարներին։ Նոյեմբերի 6-ի առավոտյան պետք է ճեղքում իրականացվեր, որը, հնարավոր է, բեկեր պատերազմի ընթացքն, ու այլ վերջնարդյունք լիներ։ Առավոտյան ժամը 07:00-ին արձանագրվում է, որ օպերացիան տապալված է։ 

2020 թ. նոյեմբերի 4-ի կեսօրին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվում։ Հակառակորդն արդեն գրավել էր Ավետարանոցը, Սղնախը, Քարին Տակը և Նաբիլարով, Զառսլույով հասել «Իսայի աղբյուր» կոչվող տեղանք (Իսաբուլախ), որից հետո պետք է մտներ Շուշի։

Խորհրդակցությունը վարում է Արայիկ Հարությունյանը, մասնակցում են գեներալներ։ Շահեն Մեղրյանի անվան ջոկատի հրամանատարին Արայիկ Հարությունյանն ասում է, որ հակառակորդի ընթացքը դեպի Շուշի կասեցնելու համար պետք է Շոշ գյուղի ուղղությամբ, Սղնախի հատվածում կանգնեցնել։ Դրա համար պետք է ճեղքում իրականացնել, իսկ այդ գործողությանը մասնակցող խմբերի առաջին շարքում պետք է լինեն Շահեն Մեղրյանի անվան ջոկատի տղաները, որին կցված է մեկ գումարտակ։ Սամվել Բաբայանի ենթակայության տակ ձևավորված 2 գումարտակներն էլ (բաղկացած կամավորականներից) կողքերից պետք է առաջանային։ Առաջին խումբը պետք է դիմացից գնար, մյուս երկուսը՝ աջ և ձախ կողմերից։ Նոյեմբերի 5-ին ևս մեկ խորհրդակցություն է նախատեսվում, որը պետք է անցկացներ Սամվել Բաբայանը Շոշ գյուղի դպրոցում։

Նոյեմբերի 5-ի առավոտյան, մինչ երկրորդ խորհրդակցությունը, Ռոլանդ Այդինյանը մի քանի հոգու հետ դիտարկում է իրականացնում Շոշ գյուղից Սղնախ ընկած հատվածում։

«Տեղազննությունը կատարում ենք։ Թուրքի տանկ ենք մի հատ խփում այդտեղ, մի հատ «Ուրալ» ենք խփում՝ պուշկեն վրան կապած, ու նայում ենք՝ որտեղ ինչ ա։ Մեր պրավադնիկները (ուղեկցողները) սղնախեցի էին, լավ էլ տղեք էին։ Տղեքի հետ նայում ենք, որոշում ենք՝ որտեղով։ Արտերի արանքում թփուտներ կան, մի մասը թփուտներով պետք է գնար, մի մասն՝ արտերի վերևում անտառ է սկսվում, իրենց գյուղի հին ֆերմա կար, ֆերմայի բերանով։ 3 ուղղություն ենք որոշում ու գալիս ենք»,- պատմում է Ռոլանդ Այդինյանը։

Նոյեմբերի 5-ի երեկոյան Ասկերանի շրջանի Շոշ գյուղի դպրոցում տեղի է ունենում խորհրդակցությունը։ Այն վարում է Սամվել Բաբայանը, ներկա է լինում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, բազմաթիվ այլ գեներալներ, տանկային զորամասի հրամանատար Թաթուլ Հայրապետյանը և այլք։ Որոշվում է՝ «Շահեն Մեղրյան» ջոկատի տղաները 3 գումարտակներից մեկի հետ դիմացից պետք է գնան, մյուս երկու գումարտակները՝ երկու կողքից։ Առաջին խումբը պետք է Շոշ գյուղից հասնի Սղնախ գյուղի գյուղապետարան, գրավի շենքը։ Մյուս երկու խմբերն այդ ժամանակ պետք է համաժամանակյա բացազատվեն և սեպաձև տեսք տան զորաշարժին։ 2-րդ խումբը՝ առաջանա Չախմախ տեղամասով դեպի Քիրս սարի կողմը։ 3-րդ խումբը պետք է առաջանա Ավետարանոցով դեպի Ակնաղբյուր։ Արդյունքում պետք է ճեղքումով Շուշիի մատույց հասած հակառակորդի թիկունքային կապը կտրվի։ 

Պատերազմից հետո Սամվել Բաբայանը խորհրդակցությունից մի փոքր հատված ներկայացնող տեսանյութ տարածեց։ YouTube-ի՝ իր անունով էջում Բաբայանի հրապարակած տեսնայութում նա հայտարարել է․ «Արդեն հակառակորդը Շուշին շրջափակել է։ Վաղվա մեր գործողությունից կախված է ամբողջ Ղարաբաղի ճակատագիրը։ Կարողանու՞մ եք հասկանալ, թե ինչ եմ ասում։ Այսինքն՝ որևիցե մի րոպե հապաղել կամ պրոբլեմներ ստեղծել՝ չկա։ Ինչ խնդիր ստացել եք, ամեն մարդ իր խնդիրը կատարում է։ Որ հակառակորդի թիկունքը փակվի, սնուցման մեխանիզմը փակվի, հակառակորդին կարողանանք ոչնչացնել»։

Նոյեմբերի 6-ի առավոտյան՝ ժամը 6-ին խմբերը պետք է տեղում լինեին։ 1 ժամ դիտարկում անեին, որի վերջին 20 րոպեն պետք է հրետակոծություն իրականացվեր։ Ժամը 7-ին նախատեսված էր հարձակումը։ Տեղում պետք է լիներ 12 տանկ, 8 հետեւակի մարտական մեքենա՝ ՀՄՄ (БМП)։

Նոյեմբերի 6-ի առավոտյան՝ նախանշված ժամին, բոլոր խմբերից տեղում էին Շահեն Մեղրյանի անվան ջոկատի տղաները, տանկերը, ՀՄՄ-ն և նրանց հետ ճեղքումը սկսող գումարտակը։ Մյուս երկու գումարտակները չկային։ Ռոլանդ Այդինյանը փորձում է գործողությունը կոորդինացնող Գրիգոր Սահակյանից ճշտել, թե որտեղ է զորքը։ Պարզվում է՝ երկու գումարտակն էլ հրաժարվել է գործողությանը մասնակցել։

Մեր հարցին, թե ովքե՞ր էին այդ գումարտակներում, Ռոլանդ Այդինյանը պատասխանում է․

«Ես չեմ էլ հիշում՝ ովքեր էին։ Ես իրենց խորհրդակցության ժամանակ եմ տեսել։ Այդ հարցերը, ինձ թվում է, ով իրենց կուրացիա է անում, կհարցնեք իրենց, թող ասեն։ Իրենց ոչ մի տեղ չենք տեսել, որովհետև իրենք չեն մասնակցել այս պատերազմին։ Այդ մարդիկ պատրաստվում էին որպես շտուրմավիկ, որ պետք է գային այդ գործողությունն անեին ու այդպես էլ դրան էլ չեկան։ Չգիտեմ՝ ինչի»։

Ավելի վաղ Ռոլանդ Այդինյանն այդ զորքը նկարագրելիս նշել էր․ «Գլխավոր հարվածը պետք է լիներ Շոշի կողմից, մենք էինք ու մեզ կցում են․․. Սամվել Բաբայանն էր իր մոտ, 3 գումարտակ կար, որոնք Սամվել Բաբայանի բանի տակ էին, վերահսկողության, ենթակայության։ Ինքն էր ամեն ինչով ապահովել»։

Փորձեցինք զրուցել նաև Սամվել Բաբայանի հետ։ Այս թեմայով հարցազրույցի մեր մի քանի խնդրանքները Սամվել Բաբայանն անարձագանք թողեց։ 

Սղնախի օպերացիայի տապալումից 3 օր անց հակառակորդը գրավում է Շուշին, և ստորագրվում է պատերազմը դադարեցնելու հայտնի հայտարարությունը»։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
6 Դեկ
2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները քաղաքական իմաստով կեղծված են. Զաքարյան Էդուարդ Բաբայանին՝ Աբովյանի համայնքապետ դառնալու համար պետք կլինի ՀՅԴ-ի աջակցությունը. Նա 50 տոկոսից քիչ է ստացել Եղեգնաձորում իշխող ուժը ջախջախիչ պարտություն է կրել Օրվա աստղագուշակ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ «Նոր համայնք նոր սկիզբ ազդարարել ենք. Սիրում եմ բոլորիդ և շնորհակալ եմ բոլորիցդ». ԲՀԿ-ում նշում են իրենց հաղթանակը ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 95 նոր դեպքՎթարից հետո 30-ամյա վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Հայաստանում թշնամու փաստաբանի դերը ստանձնած իշխանության հեռացումն իրատեսական է. Վարդանյան Երևանում բախվել են Toyota Camry-ն ու Opel-ը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններ. ՔՊ-ն վստահ հաղթանակ է տարել Աշտարակում, Ջերմուկում, Արտաշատում, պարտվել Ապարանում, Աբովյանում, Մասիսում«Рафик послал всех нафиг». Գարիկ Սարգսյանը պարտվել է Ռաֆիկ Անդրեասյանի գյուղումՀՀ նախագահը և տիկին Նունե Սարգսյանը Ազգային պատկերասրահում դիտել են «Մեկ օր Պոմպեյում» ցուցադրությունը Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում 36 համայնքից ՔՊ-ն համայնքապետ կարող է ունենալ միայն 15-ում. Իշխան Սաղաթելյան Էջմիածնի բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը» Դեկտեմբերի 6. Օրվա խորհուրդՏԻՄ ընտրությունների որակը, երբ քաղաքացին տեր է և որոշող, ի կատար է ածված. ՓաշինյանԱրցախում զինվոր է զոհվել Դաշտավան և Արևաբույր համայնքներում առաջատարը «Դավիթ Համբարձումյան» դաշինքն է Արարատ և Նոյեմբերյանի Դեբեդավան համայնքներում հաղթել է «Հանուն Հանրապետության» կուսակցությունըԱրարատի Ուրցաձոր, Լուսաշող և Լանջանիստ համայնքներում «Հզոր համայնք» կուսակցությունը հաղթել է ՔՊ-ինՎանաձորի միակ տեղամասը, որտեղ ՔՊ-ն առաջ է անցել, այն էլ՝ 5 ձայնով«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց Ռանգնիկի նորամուտի խաղում Հրազդան համայնքում հաղթել է Սևակ Միքայելյանը ԲՀԿ-ում արդեն պատրաստվում են նշել հաղթանակը Վեդիում Գարիկ Սարգսյանը պարտվում էՎանաձորի 7 ընտրատեղամասերում ՔՊ-ն պարտվում է ընդդիմությանը Արտիմետ, Գայ և Գառնահովիտ գյուղերում առաջատարը «Զարթոնք» կուսակցությունն էՀանցավոր 6 ընտրախախտում՝ Լոռու ՏԻՄ ընտրություններում Հարոյանը մասնակցեց «Կադիս»-ի անհաջող խաղին Արմավիրում հաղթանակ տարավ ՔՊ-նԱխուրյան համայնքում ՔՊ-ն հաղթում է Գեղամավան գյուղում և Մրգաշատ համայնքում հաղթել է ՀՅԴ-նԱռաջին տվյալները Արարատի մարզից․ Մասիս գյուղում ՔՊ-ն պարտվել էԱրարատի մարզի ՏԻՄ ընտրություններում 12 առերևույթ հանցավոր ընտրախախտման դեպքերից 4-ով նյութեր են նախապատրաստվումԱպարան խոշորացված համայնքի 11 գյուղերում նախնական տվյալներով ՔՊ-ն պարտվում է ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 42,48 տոկոսըԱդրբեջանի ԶՈւ-ն դարձյալ կրակ է բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ Շիրակի մարզի մի շարք համայնքներում ՔՊ-ն առաջատար էՉկալով ու Վարդենիս համայնքներում ՔՊ-ն ևս պարտվել էԱպարանի Չքնաղ գյուղում ՔՊ-ն պարտվել է Առերևույթ հանցավոր 6 ընտրախախտում՝ Լոռու մարզի խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում Գրանցվել է քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու առնվազն 167 դեպք Ձայների հաշվարկը՝ Վանաձորի 23/24 ընտրական տեղամասում«Բերե՛ք սրանց սաղին տփենք». լարված իրավիճակ ՊտղնիումԱվարտվեց ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը, սկսվել է ձայների հաշվարկըԳեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում բնակիչներից ոչ մեկը չի մասնակցել (ՏԻՄ) ընտրություններին«Պետք է սկսենք ասել՝ մաղթում եմ ձեզ այնպիսի օր, որին արժանի եք»․ ԼիլուԳեղարքունիքի մարզում ժամը 17-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 36,18 տոկոսը
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել