00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արցախի դիրքերից ադրբեջանցիների պահանջով իջեցվել են հայկական դրոշները. 168.am Կապանից դեպի 6 գյուղեր տանող այլընտրանքային ճանապարհը ևս դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից․ ՄԻՊ Բացառիկ մանրամասներ` Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև սպասվող հանդիպման բովանդակության մասին «Թեկուզ ուշացումով անհրաժեշտ է թույլ չտալ դա»․ Արշակ Սադոյանն առաջարկությամբ է հանդես եկել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրունությունը. Շառլ ՄիշելՄարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով ստացվել է փորձաքննության եզրակացությունը. «Փաստինֆո» ՀՀ ՏԿԵ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների արդյունքները Ո՞վ է թույլատրել ադրբեջանցիների «վոյաժները» ՀՀ օդային տարածքովՀայաստանում մի քանի «օրենքով գողեր ու քրեական հեղինակություններ» արտագաղթում ենNASA-ն ցույց է տվել մարդկության տիեզերական ապագան (տեսանյութ)

Մեր տեղը` ձևավորվող աշխարհքաղաքական դաշինքներում․ Արմեն Գևորգյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի հոդվածը․

«Տարածաշրջանային ռազմավարական համագործակցության նոր բանաձևերի և ձևաչափերի շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթանում։ Շատ կարևոր է՝ այդ բանաձևերի հետևում նկատել բոլոր դերակատարների հիմնական ձգտումներն ու ցանկությունները, ինչպես նաև` կարողանալ կողմնորոշվել սեփական ռազմավարական պատկերացումների հարցում։ Գլոբալ առումով մեզ հետ կապված առկա է երկու հոսանք․

- տարածաշրջանում իր ազգային ռազմավարական շահերն ամրապնդելու և առաջատար դիրքերը պահպանելու՝ Ռուսաստանի ցանկությունը,

- Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ձգտումը։ Հենց այս գլոբալ գործընթացներն են կանխորոշելու այսպես կոչված 3+1 բանաձևի փոխակերպումը 3+3+2 բանաձևի՝ 3+3-ի միջոցով, և կամ՝ այն թողնելու անփոփոխ։ 3+3+2 բանաձևում կարող են փոփոխական լինել վերջին երկուսը․ այն կարող է ներառել ԱՄՆ-ը և ԵՄ-ն, կամ Հնդկաստանն ու Չինաստանը։ (Այս բանաձևերի մասին մանրամասն գրել եմ նախորդ հոդվածում՝)

Արևմուտքը ձգտելու է առավելագույնի հասցնել ԵԱՀԿ ՄԽ ներգրավվածությունը, բարձրացնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը և նպատակաուղղված կերպով հակառուսական հասարակական տրամադրություններ ձևավորել՝ փորձելով խարխլել տարածաշրջանում առկա՝ Ռուսաստանին ձեռնտու ստատուս քվոն, ինչպես նաև ամրապնդել Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների նկատմամբ՝ հաղորդակցությունների և բաց սահմանների միջոցով։ Օգտագործելու է ռուս-վրացական հակամարտությունը՝ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ընդլայնումը զսպելու նպատակով։

Արևմուտքը՝ իր ազդեցության ներքին ցանցի միջոցով, հնարավորություն է ստացել Հայաստանում ակտիվորեն խթանել սեփական ներքին օրակարգը՝ առավելագույնս արդյունավետորեն ձևավորելով և ամրապնդելով հակառուսական տրամադրություններ, իսկ խաղաղության և հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի միջոցով՝ ամրապնդելու Թուրքիայի դիրքերը և առավելագույնս չեզոքացնելու Իրանին։ Այս համատեքստում հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ ամենաարմատական հակառուսական կուսակցություններից մեկը հաղթանակ է տանում Մեղրիի տեղական ընտրություններում, որտեղ սահմանը պաշտպանում են ռուս սահմանապահները, իսկ հիմնական աշխատատեղերն ապահովում է ռուսական կապիտալը։ Սա գուցե կհամարվի ընտրական տեխնոլոգիական լուծում, այլ ոչ՝ բովանդակության արձանագրում, բայց նման խճճված տարածաշրջանում մանրուքները կարևոր են։

Տարածաշրջանային գործընթացների արևմտյան հոսանքի շրջանակներում անհրաժեշտ է հասկանալ դաշնակիցների միջև համագործակցության սխեման: Արևմտյան դաշինքն արդեն իսկ կոնկրետ ուրվագիծ է ստանում՝ ԱՄՆ-ԵՄ-Թուրքիա-Իսրայել տեսքով, վերջինիս հարում է Վրաստանը՝ իր՝ հիմնականում հակառուսական ձգտումներով։ Այդ դաշինքի նպատակն է՝ տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին և սահմանափակել Իրանի հնարավորությունները։ Այդ ձգտումները նաև հիմնված են Թուրքիայի՝ ի դեմս Էրդողանի, անթաքույց ցանկությունների վրա՝ դառնալու ոչ միայն տարածաշրջանի «նայողը», այլև՝ թյուրքական աշխարհի առաջնորդն ու աշխարհում մահմեդականների շահերի պաշտպանը։ Թուրքիայի՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իսրայելի հետ հարաբերություններում առկա տեսանելի խնդիրները իրավիճակային բնույթ են կրում, քանի որ ռազմավարական տեսանկյունից նրանց շահերը համընկնում են։ Այդ մասին են վկայում նաև Լիսաբոնում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի վերջին քննարկումները:

Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Ահմեթ Յըլդըզի պատրաստած զեկույցում նշվում է, որ Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի դեմ «զսպող ուժ» է, և որ տարածաշրջանային խնդիրների շուրջ ԱՄՆ-ն ու Թուրքիան կարող են միավորել ուժերը: Յըլդըզի պատրաստած՝ «Տրանսատլանտյան կապերը և ծանրաբեռնվածության բաշխումը՝ փոփոխվող ռազմավարական միջավայրում» զեկույցը միաձայն ընդունվել է ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանում: Զեկույցում առաջարկվում է տրանսատլանտյան կապերի ամրապնդման և ՆԱՏՕ-ի՝ մինչև 2030թ-ը ռազմավարության շրջանակներում ծանրաբեռնվածության ավելի արդար բաշխման ճանապարհային քարտեզ, ինչպես նաև գնահատվում է ՆԱՏՕ-ի վերաբերյալ դաշինքի անդամների մոտեցումը։ Զեկույցում նշվում է, որ Թուրքիան բաց է՝ ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները վերափոխելու հարցում․ ընդ որում, ամերիկյան նոր վարչակազմի դիրքորոշումը, որը անկյունաքարային է համարում դիվանագիտությունն ու երկխոսությունը, կարող է ճանապարհ հարթել Վաշինգտոնի և Անկարայի միջև տարածաշրջանային խնդիրների՝ առաջին հերթին՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընդհանուր քաղաքականության համար։ Նշվում է, որ Եգիպտոսի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները բարելավելու՝ Թուրքիայի ջանքերը նույնպես «կնպաստեն տրանսատլանտյան համագործակցության շրջանակներում նոր էջի բացմանը»։

Այս դաշինքին կարող է դիմակայել այսպես կոչված Արևելյան Դաշինքը՝ ի դեմս Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի և Չինաստանի։ Առանձին դիտարկման առարկա են Հնդկաստանի և Չինաստանի հետաքրքրությունները: Վերջիններս կենսականորեն շահագրգռված են, որպեսզի չամրապնդվի այսպես կոչված մահմեդական-թյուրքական գործոնը, և ցանկանում են վստահ լինել հաղորդակցությունների կայուն գործունեության հարցում, ինչը բխում է վերջիններիս երկարաժամկետ ազգային շահերից։ Անկախ մեր կամքից՝ չի բացառվում, որ իրադարձությունների զարգացման որոշակի փուլում կարող է ձևավորվել գլոբալ հակաթուրքական դաշինք, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում Թուրքիայի դերակատարման նվազեցմանը և չափից ավել ակտիվության սահմանափակմանը։ Մենք պետք է պատրաստ լինենք այդպիսի սցենարի։ Հաշվի առնելով քաղաքական ռեժիմի առանձնահատկությունները՝ ձևավորվող դաշինքների նկատմամբ իր առաջնահերթությունները Ադրբեջանը կսահմանի՝ ելնելով այն հաշվարկից, թե դրանցից ո´ր մեկը կարող է ավելի ինտենսիվորեն ազդել իշխող կլանի իշխանության կայունության և պահպանման վրա։

Երկու դաշինքներն էլ կփորձեն Հայաստանն իրենց կողմը գրավել՝  գայթակղելով ներդրումների և նոր ֆինանսական փաթեթների, նոր բացվող հնարավորությունների, անվտանգության երաշխիքների մասին տարբեր խոստումներով, երկրի ներսում տեղի ունեցով հակաժողովրդական գործընթացների վրա աչք փակելով և այլն։ Սակայն այս ծառայությունների ենթադրյալ գինը շատ բարձր է լինելու՝ ազգային ինքնիշխանության թերարժեքություն և հրաժարում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից։ Այս գործընթացներում գլոբալ դերակատարները առավելագույնս օգտագործելու են հայկական համայնքների գործոնը՝ Հայաստանում հասարակական կարծիքի և երկրի ղեկավարության վրա ազդեցության միջոցով սեփական շահերը առաջ մղելու նպատակով։ Մենք պետք է պատրաստ լինենք այն մեծ սպառնալիքին, որի արդյունքում կարող է խորը տարաձայնություն և անմիաբանություն առաջանալ նաև հայկական աշխարհում:

Մեզ համար հնարավոր զարգացման սցենարներն են․

1. Իսրայելական տարբերակ, երբ ողջ հայկական աշխարհը կհամախմբվի լիարժեք անկախ հայկական պետության գաղափարի շուրջ և կամրապնդի սեփական պաշտպանունակությունը, հակասական աշխարհաքաղաքական միջավայրում կպայքարի հանուն սեփական ազգային շահերի։

2. Միութենական հանրապետություն, երբ Հայաստանը՝ ի հաշիվ սեփական ազգային ինքնիշխանության, կդառնա ավելի խորը ինտեգրացիոն միության մաս։

3. «Կովկասյան Շվեյցարիա». երբ, պահպանելով ընդգծված չեզոք կարգավիճակ, Հայաստանը կունենա բոլոր հարևանների հետ առանց հակամարտությունների և հանգիստ հարաբերություններ:

Շատ կարևոր է գիտակցել, որ սա ժողովրդի և պետության կենսական հեռանկարի ընտրությունն է, որը պետք է հիմնված լինի բացառապես սառը հաշվարկի և պրագմատիզմի վրա։ Մյուս կողմից՝ մենք նույնիսկ այս պայմաններում պետք է անենք ամեն ինչ, որ դա լինի մե´ր ընտրությունը, և ոչ թե՝ մեզ վերապահված բաժինը։ Ամեն միլիմետրում պետք է կարողանալ հասկանալ և պաշտպանել ազգային շահը։ Սա կբերի ոչ թե հակամարտության, այլ՝ սեփական դերի բարձրացմանը։ Եվ վերջապես ակնհայտ է, որ տարբեր բևեռներ փորձելու են խաղացնել հայկական աշխարհի իրենց հատվածները. սա կարող է դառնալ նոր ռիսկ՝ հակամարտություն հայկական աշխարհի և հայկական պետության միջև՝ մի բան, որը որևէ պարագայում թույլ տալ չի կարելի»։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
1 Դեկ
Արցախի դիրքերից ադրբեջանցիների պահանջով իջեցվել են հայկական դրոշները. 168.am 74-ամյա կինը նիհարել է 41 կիլոգրամով և իրեն նվիրել էրոտիկ պարերինԿապանից դեպի 6 գյուղեր տանող այլընտրանքային ճանապարհը ևս դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից․ ՄԻՊ ԱՄՆ դեսպանատունը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ արխիվային լուսանկար է հրապարակել Բացառիկ մանրամասներ` Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև սպասվող հանդիպման բովանդակության մասին Ինչպես է ականի պայթյունից հետո ադրբեջանցին փորձում չոքեչոք փախչել (տեսանյութ) Հրապարակվել են Ադրբեջանում ռազմական ուղղաթիռի կործանման կադրերը (տեսանյութ)«Թեկուզ ուշացումով անհրաժեշտ է թույլ չտալ դա»․ Արշակ Սադոյանն առաջարկությամբ է հանդես եկել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրունությունը. Շառլ ՄիշելՄարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով ստացվել է փորձաքննության եզրակացությունը. «Փաստինֆո» ՀՀ ՏԿԵ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների արդյունքները Հանրային քննարկման ներկայացրած նախագիծը սահմանում է դասագրքի հանդեպ պետության պահանջները. Ժաննա Անդրեասյան Իվետա Մուկուչյանը ցուցադրել է անանուն երկրպագուի կողմից իրեն ուղարկված նվերը (լուսանկարներ)Ո՞վ է թույլատրել ադրբեջանցիների «վոյաժները» ՀՀ օդային տարածքովՀայաստանում մի քանի «օրենքով գողեր ու քրեական հեղինակություններ» արտագաղթում ենԹուրքիայում եղանակային վատ պայմանների պատճառով նավ է խորտակվել (տեսանյութ)NASA-ն ցույց է տվել մարդկության տիեզերական ապագան (տեսանյութ)Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի Մխեյան եւ Նիկ Էգիբյան՝ «Բոց ու հրդեհ» (տեսանյութ) ՀԱՊԿ Մշտական խորհուրդը հայտարարություն է տարածելՀաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում Լրագրողը բացահայտել է Playboy-ի հիմնադրի խնջույքներին մասնակցող տգեղ աղջիկների ճակատագիրըԷկոնոմիկայի նախարարը կգործուղվի Մոսկվա Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը կալանավորվեց Հայաստանը կմասնակցի ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ԳԱ գործադիր խորհրդի նիստերին Ավստրալիայի խորհրդարանի աշխատակիցների ավելի քան մեկ երրորդը ենթարկվել է սեռական ոտնձգություններիԸնդդեմ թիմակցի, հանուն թուրքական ապրանքների ներկրման. ինչպե՞ս է փոխվել Թունյանի կարծիքը«Նման մեղադրանքի որոշման համար քննիչը պետք է դատվի». դատարանը քննում է «Վովայի Արշակին» կալանավորելու միջնորդությունը Ինչու են ամուսնացած տղամարդիկ հրաժարվում սեքսից. 3 պատճառՈւղղաթիռի կործանումից րոպեներ առաջ ադրբեջանցի կապիտանը լուսանկար է հրապարակել Դժվար ժամանակներն են լավագույնս ի հայտ բերում իրական նվիրյալներին. Սաղաթելյանի ելույթը՝ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին Հայ տղամարդը 1 մլն դոլար դոլար է շահել Դուբայի օդանավակայանումՀայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ ջոկատայիններն ավարտել են համատեղ զորավարժությունները «Երաշխավորել գեյ-շքերթներ անցկացնելու իրավունքը». ԵԽԽՎ հանձնաժողովի կոչը Երևանին, Բաքվին, Թբիլիսիին Կանանց ԱԱ Հայաստան-Նորվեգիա հանդիպումն անավարտ մնաց մառախուղի պատճառով. հաշիվը` 0:9 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՆիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանները գերեվարված զինծառայողների գործերով ՄԻԵԴ են դիմել Հնդիկ գործարարն իր կնոջը նվիրել է Թաջ Մահալի կրկնօրինակը (լուսանկարներ)Սախարովի հրապարակում վրաերթի են ենթարկել ՌԴ քաղաքացու Վանաձորի նախընտրական ինտրիգները. ով ում դեմ է պայքարում ՀՀ երրորդ քաղաքումԼուկաշենկոն Ղրիմն անվանել է ռուսականԴանակահարությունը բացահայտվեց երեք ժամ անց. բերման ենթարկվեցին երկու եղբայրները Պուտինը պատմել է նոր հիպերձայնային հրթիռի մասինՆախկին մոդելը դժգոհել է աշխատավայրում պարբերաբար բռնաբարությունիցՀարցերից փախչող կառավարություն ունենք. Աղվան Վարդանյան Համաշխարհային էկոնոմիկայի վերականգնման տեմպերը կրկին կասկածի տակ են․ ՊուտինԱրմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Միխայիլ Զուրաբովի և մեկ այլ ընկերության բաժնեմասերի վրա կալանք է դրվել Արարատի մարզի բնակիչը նետվել է հիվանդանոցի 9–րդ հարկիցՀոսպիտալացման համար պետք է 3-3,5 ժամ ճանապարհ անցնել. ՄԻՊ-ը ծանոթացել է Սյունիքի գյուղերի խնդիրներին
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել