00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այդ թղթերը ժամանակ են տալիս մաքրելու զենքերը հաջորդ կրակոցի համար. ՈսկանյանՊետք է շարունակել ջանքերը գերիներին վերադարձնելու ուղղությամբ. ՀՀ նախագահՀույսներս մենք ենք ու մեր սարերը. միջազգային հանրությանը քիչ է հետաքրքրում Արցախի հարցը. Էդմոն ՄարուքյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք. մահացել է 33 քաղաքացիՎարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել է. նա կալանավորվել է211 հատ 8,6 մետրանոց ավտոբուսները մի քանի օրից կտեսնենք փողոցներում. Մարության (տեսանյութ)Երեւանում ընթանում է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստըՏաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը դժվարանցանելի էԱբովյանում բախվել են Toyota Camry-ն և ոստիկանական Chevrolet-ը, վերջինս հարվածել է երթևեկությունը կարգավորող ցուցանակինԳորիս-Կապան ճանապարհին կառուցվում է ադրբեջանական SOCAR բենզալցակայան (լուսանկար)

ՄԻՊ-ը Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական ԶՈւ-երի ամրացման վերաբերյալ ապացույցներ է հրապարակել (տեսանյութ)

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ի պատասխան ՀՀ ՊՆ հերքման, Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական ԶՈւ-երի ամրացման վերաբերյալ ապացույցներ է հրապարակել և կից գրել.
 
ՀՀ պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 19-ի պարզաբանմամբ հերքել է  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ապօրինի (unlawful) ներխուժած ադրբեջանական զինված ուժերը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ իրականացնում են ամրացման ակտիվ, այդ թվում՝ ճանապարհների կառուցման աշխատանքներ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ և այլն:
 
Սրանից հետո փաստացի սկսվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը վարկաբեկող արշավ, որին միացել է նաև ԱԱԽ քարտուղարը:
 
Նախ, Մարդու իրավունքների պաշտպանի  հոկտեմբերի 18-ի հայտարարության պատճառն այն էր, որ ադրբեջանական զինված ուժերի արարքներով կոպտորեն ոտնահարված են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգ ու խաղաղ կյանքի, սեփականության և մյուս կենսական իրավունքները (գնդակոծվում է քաղաքացիական բնակչությունը, մարդիկ չեն կարողանում օգտվել իրենց հողատարածքներից և այլն): Պաշտպանին են շարունակում հասցեագրվել քաղաքացիների բազմաթիվ ահազանգեր ու բողոքներ:
 
Մարդու իրավունքների պաշտպանի ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ հայտարարություն հիմնված է փաստահավաք աշխատանքների հավաստի տվյալների վրա:
 
Հոկտեմբերի 18-ի հայտարարության նպատակն էր ցույց տալ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքները և այդ արարքների անմիջական կապը ՀՀ քաղաքացիական բնակիչների կյանքի, սեփականության և կենսական մյուս իրավունքների խախտումների հետ: Հարցն այն է, որ հենց նման արարքներին են հաջորդում նրանց հետագա հանցավոր, այդ թվում՝ ահաբեկչական գործողությունները քաղաքացիական բնակչության և զինծառայողների վրա, որ պաշտպանում են հենց այդ բնակչության կյանքի, անվտանգ ու խաղաղ ապրելու և այլ կենսական իրավունքներ:
 
Ընդ որում, նշված հայտարարության հիմքում դրված էին փաստեր, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևողականորեն հավաքագրել է վերջին ամիսների ամենօրյա մշտադիտարկումների և ահազանգերի ուսումնասիրությունների արդյունքներով։
 
Հետևաբար, Պաշտպանության նախարարության վարչական ապարատի այն պաշտոնյաները, որոնք որոշում են կայացրել հոկտեմբերի 19-ին հանդես գալ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքները կասկածի տակ դնող հայտարարությամբ, պետք է միշտ հիշեն, որ Պաշտպանը երբեք չի անում հայտարարություններ, որոնք ուռճացված են կամ առավել ևս ունեն անճշտություններ:
 
Առհսարակ, եթե Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս հրապարակային որևէ հայտարարությամբ, ուրեմն դրա համար ունի հավաստի ապացույցներ՝ ոչ թե մեկը, այլ առնվազն մի քանիսը: Ուստի, նախարարության այդ պաշտոնյաներից պահանջում ենք այլև թույլ չտալ նման անհեռատես ձևակերպումներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին արձագանքելիս:
 
Ավելին, քաղաքական դժգոհությունները մեղմելու նկատառումով Մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի ճշգրիտ հայտարարությունը հերքելու փոխարեն, Պաշտպանության նախարարության նշված պաշտոնյաները պետք է գիտակցեին, որ ոչ միայն հերքում են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ճշգրիտ հայտարարություն, այլ հատկապես միջազգային հարթակներում գեներացնում են ադրբեջանական արշավ ոչ միայն այդ հայտարարության, այլ նաև Պաշտպանի աշխատանքի հավաստիության դեմ, առհասարակ։ 
 
Եվ իսկապես՝ ՀՀ պաշտպանության նախարարության հոկտեմբերի 19-ի հերքումն հօգուտ իրենց օգտագործելով՝ ադրբեջանական տեղական ու արտասահմանյան աղբյուրներով հայտարարություններ են արվել այն մասին, որ ՀՀ ՊՆ-ն է պաշտոնապես հավաստում, որ սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները կամ պնդումները կեղծ են և, դիմելով տարբեր ատյանների, պահանջել են Պաշտպանի զեկույցներն ու հայտարարություններն այլևս հիմք չընդունել:
 
Ստացվում է՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարտադրված է Պաշտպանության նախարարության վարչական ապարատի պաշտոնյաների հրապարակային պարզաբանել, որ իր զեկույցները, հայտարարությունները կազմվում ու հրապարակվում են հատուկ սկզբունքներով, որ հաշվի են առնվում այդ պահի միջազգային ատյաններում մարդու իրավունքների պաշտպանության հնարավորությունները, որ Մարդու իրավունքների պաշտպանի ամեն խոսքն ունի իր արժեքը և որ դրանք հենց զինծառայողների իրավունքները պաշտպանելու, Զինված ուժերին ու երկրին աջակցելու համար են:
 
Ուստի, պետք է նկատի ունենալ, որ Պաշտպանի զեկույցներն ու հայտարարություններն արվում են, անգամ եթե դրանք կարող են քաղաքական դժգոհություննեի առիթ դառնալ, բայց փոխարենը դրանք դառնում են ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար արժեքավոր աղբյուր՝ օգտագործվելով միջազգային ատյաններում, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և այլն: 
 
Պաշտպանի զեկույցներն ու հայտարարությունները մշտապես հիմնված են առաջնային աղբյուրների, ոչ թե միջնորդավորված ու աղճատված տվյալների վրա: Դրանք հենց արժեքավոր են նրանով, որ անկախ աշխատանքների արդյունք են:
 
Ի վերջո, պատերազմից հետո ընկած ողջ ժամանակահատվածում Պաշտպանության նախարարությունը գոնե կարող էր ինչ-որ կերպ աջակցել Արբեջանի հետ սահմանների շուրջ անվտանգության գոտի ստեղծելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկին, որ ավելի է տարածում ստանում միջազգային հարթակներում: Չէ՞ որ դա ադրբեջանական հանցավոր արարքներից ՀՀ քաղաքացիական բնակչության ու զինծառայողների կյանքի և մյուս իրավունքների պաշտպանության համար է:
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միշտ է իր հրապարակային ու ոչ հրապարակային գործունեությամբ աջակցել Զինված ուժերին և շարունակելու է նույն սկզվունքով գործելը: Որևէ անգամ թույլ չի տրվել, որ ստվերվի մեր պետականության բարձրագույն արժեքներից մեկի՝ Զինված ուժերի դերը՝ դրականը միշտ ներկայացնելով նաև տարբեր ատյաններում: Ողջ գործունեության ընթացքում մշտապես ապահովվել է գործընկերային աշխատանք՝ չվնասելու սկզբունքով և նույնն էլ ակնկալում է փոխադարձ։
 
Իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարությունը վերաբերում էր բացառապես ադրբեջանական հանցավոր արարքներին. այն որևէ անդրադարձ չի կատարել ՀՀ դիրքերում անձնվիրաբար ծառայող զինվորականներին։
 
Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին էլ առաջարկում ենք իրազեկման նպատակով հնարավորինս լավ ուսումնասիրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության սկզբունքները, աշխատանքի արդյունքներն ու տեղում առկա իրավիճակը և մյուս անգամ անհավաստի տվյալների հիման վրա չփորձել կասկածի տակ դնել Պաշտպանի հայտարարությունները կամ զեկույցները: Հուսով ենք՝ գոնե նվազագույն մակարդակով կպահպանվի համագործակցության այն բարձր որակը, որ ձևավորված էր նախորդ մարզպետի պաշտոնավարման ժամանակ և ապահովում էր մարդու իրավունքների պաշտպանության դրական արդյունքներ:
 
Սույն հայտարարությամբ հրապարակում եմ ընդամենը մի քանի հավաստի ապացույց՝ կարճ տեսանյութի ձևով, որ հաստատում են ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի մարզ ադրբեջանական ապօրինի (unlawful) ներխուժումները, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ նրանց զինծառայողների ամրացման աշխատանքները։
 
Տեսանյութն` այստեղ:
 
Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
27 Նոյ
Այդ թղթերը ժամանակ են տալիս մաքրելու զենքերը հաջորդ կրակոցի համար. ՈսկանյանՊետք է շարունակել ջանքերը գերիներին վերադարձնելու ուղղությամբ. ՀՀ նախագահՀույսներս մենք ենք ու մեր սարերը. միջազգային հանրությանը քիչ է հետաքրքրում Արցախի հարցը. Էդմոն ՄարուքյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք. մահացել է 33 քաղաքացիՎարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել է. նա կալանավորվել է211 հատ 8,6 մետրանոց ավտոբուսները մի քանի օրից կտեսնենք փողոցներում. Մարության (տեսանյութ)Երեւանում ընթանում է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստըՏաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը դժվարանցանելի էԱբովյանում բախվել են Toyota Camry-ն և ոստիկանական Chevrolet-ը, վերջինս հարվածել է երթևեկությունը կարգավորող ցուցանակինԳորիս-Կապան ճանապարհին կառուցվում է ադրբեջանական SOCAR բենզալցակայան (լուսանկար)«Ժողովուրդ». Քրեական օրենսգրքում կրկին փոփոխություններ կլինեն«Փաստ». Փորձում են իրենց վրայից մաքրել «չկրակելու» թեման«Հրապարակ». ՍԴ-ում իրական ճգնաժամ է ստեղծվել«Փաստ». Հերթակա՞ն, թե՞ արտահերթ «ինստրուկտաժ»«Ժողովուրդ». Մի շարք համայքններում Փաշինյանի նշանակածներն են ղեկավարում«Փաստ». Արդյո՞ք 350 միլիոն դրամը կապ ունի սպասվելիք ՏԻՄ ընտրությունների հետ«Հրապարակ». Ով հոգում է ծախսերը, նա էլ զբաղեցնում է լիդերի աթոռը«Ժողովուրդ». Արթիկի նախկին քաղաքապետը համայնքային բյուջեից միլիոններ է փոխանցել աներորդու ընկերությանը«Հրապարակ». Պատերազմից մեկ տարի անց կրկին քննարկում են աշխարհազորի հարցըԱֆղան «Մոնա Լիզան» փախել է ԻտալիաԷրդողանն արտաքին ուժերին մեղադրել է թուրքական լիրայի անկման մեջ Կոսովոյում անհայտ անձինք կրակել են դպրոցական ավտոբուսի վրա. կան զոհեր Մեզ ներկայացնող էակը բավարարվել է հիսթերիկ շարժումներով եւ հիվանդոտ հայացքներով․ Արմեն Աշոտյան Ինչ չկա հրապարակված հայտարարության մեջ. Էլիբեգովա Դերասան Ռաֆայել Երանոսյանը ՔՊ-ականների հետ հանդիպել է Արաքս համայնքի բնակիչներինԿանադայում լճի վրա սառցե ֆենոմեն է առաջացել (լուսանկարներ, տեսանյութ)Բրիտանացու համար 3D տպիչով աչք է տպվել (տեսանյութ)Ադելը բացահայտել է 45 կիլոգրամով նիհարելու գաղտնիքըԺաննա Բուտուլյանն անկեղծ լուսանկար է հրապարակելՀայաստանի ժողովրդից մանդատ ենք ստացել՝ մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու. ՓաշինյանՍյունիքի մարզպետն «ապահովագրեց» Նիկոլ ՓաշինյանինՍտորագրված հայտարարության դրույթների իրագործումը ենթադրում է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձ․ Էդմոն Մարուքյան Թուրքական ապրանքների ներկրման արգելքը երկարաձգելու վերաբերյալ քննարկումները դեռևս շարունակվում են․ Բաբկեն Թունյան Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներըԷդուարդ Բաբայանը նոյեմբերի 28-ին քայլերթ կիրականացնի Աբովյան համայնքումԿառավարությանը փոխանցված գումարների օգտագործման հարցով հրապարակել է «Հայաստան» հիմնադրամին ուղղված հարցերը Թուրքիան Ռուսաստանին և Չինաստանին համարում է Թյուրքական պետությունների կազմակերպության «բնական անդամներ»Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Ադրբեջանի համար ավելին է, քան ռազմավարական գործընկերըՌուսաստանը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը. Պուտինը` Փաշինյանին Սուրեն Պապիկյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ. ի՞նչ հարցեր են քննարկվելԵս հաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ բացելու խաղաղ զարգացման դարաշրջան. ՓաշինյանՆոր ընդունված եռակողմ հայտարարության մեջ տառ անգամ չկա ռազմագերիների վերադարձի մասին․միջազգայնագետ Մի «լայքի» պատմություն․ պոլիկլինիկայի տնօրենի ազատումը քաղաքական ենթատե՞քստ ունիՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում. Պուտին Պուտինը Փաշինյանին եւ Ալիեւին ձիթենու ճյուղ է նվիրել Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումը (տեսանյութ) Հրապարակվել է Պուտինի, Ալիևի և Փաշինյանի համատեղ հայտարարության տեքստըԵրեք կարևոր բան ենք պայմանավորվել. Պուտինը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո Ադրբեջանական նոր սադրանք` ՍալոնիկումՓաշինյանը, Պուտինը և Ալիևը համատեղ հայտարարություն են հրապարակել (տեսանյութ)
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել