Ուժեղ քամու պատճառով վնասվել է Կրեմլի ամրոցի պատը (տեսանյութ)
ՌԴ Պաշտպանության դաշնային ծառայությունից հայտնել են, որ ուժեղ քամու պատճառով վնասվել են Կրեմլի պալատի պատի ատամնավոր հատվածը:
Գերատեսչության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դենիս Սիմոնովը պարզաբանել է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
«Սպասկայայից մինչև Սենատսկայայի աշտարակ պատի հատվածում վերականգնողական աշխատանքներ են ընթանում, որոնք դադարեցվել են ուժեղ քամու ժամանակ»,- ասել է նա ՏԱՍՍ-ին։
Նրա խոսքով` մասնակիորեն փլուզվել է շինարարական կառույցը, ինչպես նաև պատի ատամնավոր մասը: