00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Փաստ». Հերթակա՞ն, թե՞ արտահերթ «ինստրուկտաժ»«Ժողովուրդ». Մի շարք համայքններում Փաշինյանի նշանակածներն են ղեկավարում«Փաստ». Արդյո՞ք 350 միլիոն դրամը կապ ունի սպասվելիք ՏԻՄ ընտրությունների հետ«Հրապարակ». Ով հոգում է ծախսերը, նա էլ զբաղեցնում է լիդերի աթոռը«Ժողովուրդ». Արթիկի նախկին քաղաքապետը համայնքային բյուջեից միլիոններ է փոխանցել աներորդու ընկերությանը«Հրապարակ». Պատերազմից մեկ տարի անց կրկին քննարկում են աշխարհազորի հարցըԷրդողանն արտաքին ուժերին մեղադրել է թուրքական լիրայի անկման մեջ Կոսովոյում անհայտ անձինք կրակել են դպրոցական ավտոբուսի վրա. կան զոհեր Հայաստանի ժողովրդից մանդատ ենք ստացել՝ մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու. ՓաշինյանՍյունիքի մարզպետն «ապահովագրեց» Նիկոլ Փաշինյանին

Հայկական իրավական կենտրոնը գերիների անհետացումների վերաբերյալ գործեր է ներկայացրել ՄԻԵԴ

Վաշինգտոնում տեղակայված «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» (ALC) հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների «հարկադիր անհետացման» վերաբերյալ 16 նոր գործերի ներկայացման մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։

Դրանք վերաբերում են թվով 20 անձանց, ովքեր անհետացել են ադրբեջանական գերության մեջ։ ALC-ն, համագործակցելով Երևանում գործող «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» հետ, հիմնավոր ապացույցներ է ներկայացրել առ այն, որ այդ անձինք կալանավորվել և գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ, սակայն Ադրբեջանի կողմից  նրանց ներկայիս կարգավիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն հրապարակվել։ Միջազգային հումանիտար իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ այդ անհետացումներն «հարկադիր անհետացման» միջադեպեր են, և Ադրբեջանը պարտավոր է հետաքննել ու հրապարակել այդ անձանց վերաբերյալ տեղեկությունները:

Միջազգային իրավունքի համաձայն՝ «հարկադիր անհետացումը» պատերազմական շարունակական հանցագործություն է, և որպես այդպիսին՝ այն տևում է այնքան ժամանակ, քանի դեռ զոհի ճակատագրի և գտնվելու վայրի մասին հստակ տեղեկություն չի տրամադրվել։ ALC-ի հարուցված այս նոր գործերը ՄԻԵԴ-ին մղում են պարտադրելու Ադրբեջանին հետաքննել ոչ միայն այդ անձանց անհետացումները, այլև խաղաղ բնակչության վրա Ադրբեջանի համատարած հարձակումների դեպքերը:

Իրավական այս գործողությունների նպատակն է նաև ընդգծել, որ Ադրբեջանը տիրապետում է այդ անձանց մասին տեղեկություններին և մինչ այժմ չի ճանաչել նրանց գերությունը և այդ տեղեկությունները չի փոխանցել զոհերի ընտանիքներին:

«Հայկական իրավական կետնտրոնը» և «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» նաև երկու նոր գործ են ներկայացրել Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերիների սպանության համար՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի: ՄԻԵԴ ներկայացված անհերքելի ապացույցների համաձայն այս 10 հայ զինվորականները ողջ և անվնաս գերի են վերցվել ադրբեջանական ուժերի կողմից։ Այնուամենայնիվ, անազատության մեջ գտնվելու ժամանակ նրանք անմարդկային խոշտանգումների և դաժան սպանության են ենթարկվել։ Հայ 10 ռազմագերիներից 9-ը գերության մեջ սպանվել են ռազմական գործողությունների դադարեցումից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունից հետո։

Հայկական իրավական Կենտրոնի ղեկավար Քեն Խաչիկյանը, ՄԻԵԴ ներկայացված նոր գերծերի առիթով նշել է․ «Ադրբեջանը միջազգային հանրության կողմից պետք է պատասխանատվության ենթարկվի հայության նկատմամբ շարունակական ագրեսիայի և ռազմական հանցագործությունների համար։ Գերության մեջ գտնվող բոլոր հայերը պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների, հետագա բանակցությունների կամ փոխանակումների։ Հարկադիր անհետացումների և սպանությունների վերաբերյալ այս նոր գործերը ևս մեկ քայլ են ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների պաշտպանության գործում»։

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» մանրամասն տեղեկություններ և ապացույցներ է հավաքել և փաստագրել 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից գերեվարված հայերի մասին: Այս փաստահավաք աշխատանքի հիման վրա իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցության արդյունքում ՄԻԵԴ-ում բազմաթիվ գործեր են հարուցվել։ Կազմակերպությունները շարունակում են հետամուտ լինել Ադրբեջանի գերության մեջ գտնվող բոլոր հայ գերիների և՛ ազատությանը, և՛ իրավունքներին:

Անհետացած հայ ռազմագերիներ

Սերգեյ Անանյան, Արթուր Ասատրյան, Խաչատուր Ավետիսյան, Նարեկ Բորյան, Ռոբերտ Ղազարյան, Արամ Հովսեփյան, Կարեն Իսկանդարյան, Հայկ Խաչատուրով, Գագիկ Խաչատրյան, Հայկո Խաչատրյան, Տիգրան Մանասյան, Միքայել Մկրտումյան, Իրինա Մուսայելյան, Գուրգեն Սաֆարյան, Արարատ Սաքանյան,  Մարտիկ Սարգսյան, Լևոն Սարգսյան, Կարեն Սարգսյան, Իվան Սողոմոնյան, Նորայր Սողոմոնյան։

Սպանված հայ ռազմագերիներ

Արթուր Մանվելյանը կամավոր մասնակցել է Արցախի պաշտպանությանը 2020 թվականի սեպտեմբերի վերջից։ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին Մեխակավանի մոտ տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ Մանվելյանը վիրավորվել է, այնուհետև սպանվել ադրբեջանցի զինծառայողի կողմից։ Կրակոցների պահը տեսագրել են նրան սպանած ադրբեջանցի զինծառայողները, տեսանյութը լայն տարածում է գտել համացանցում։

Ռազմական գործողությունների դադարեցումից և հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո հայ զինվորները մնացել էին Արցախի Հադրութի Հին Թաղեր գյուղում։ Ադրբեջանցի զինվորների հարձակման արդյունքում թվով ինը հայ զինվորներ ենթարկվել են խոշտանգումների և սպանվել։ Նրանք են՝ Հարություն Անդրիասյանը, Սարգիս Հարությունյանը, Անդրանիկ Շահնազարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Սմբատ Ավետիսյանը, Ռոման Մարգարյանը, Հարություն Մկրտչյանը, Գևորգ Արշակյանը և Գարիկ Բարսեղյանը: Արդյունքում բոլոր ինը հայ զինծառայողները ենթարկվել են խոշտանգումների և դաժանաբար սպանվել։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
27 Նոյ
«Փաստ». Հերթակա՞ն, թե՞ արտահերթ «ինստրուկտաժ»«Ժողովուրդ». Մի շարք համայքններում Փաշինյանի նշանակածներն են ղեկավարում«Փաստ». Արդյո՞ք 350 միլիոն դրամը կապ ունի սպասվելիք ՏԻՄ ընտրությունների հետ«Հրապարակ». Ով հոգում է ծախսերը, նա էլ զբաղեցնում է լիդերի աթոռը«Ժողովուրդ». Արթիկի նախկին քաղաքապետը համայնքային բյուջեից միլիոններ է փոխանցել աներորդու ընկերությանը«Հրապարակ». Պատերազմից մեկ տարի անց կրկին քննարկում են աշխարհազորի հարցըԱֆղան «Մոնա Լիզան» փախել է ԻտալիաԷրդողանն արտաքին ուժերին մեղադրել է թուրքական լիրայի անկման մեջ Կոսովոյում անհայտ անձինք կրակել են դպրոցական ավտոբուսի վրա. կան զոհեր Մեզ ներկայացնող էակը բավարարվել է հիսթերիկ շարժումներով եւ հիվանդոտ հայացքներով․ Արմեն Աշոտյան Ինչ չկա հրապարակված հայտարարության մեջ. Էլիբեգովա Դերասան Ռաֆայել Երանոսյանը ՔՊ-ականների հետ հանդիպել է Արաքս համայնքի բնակիչներինԿանադայում լճի վրա սառցե ֆենոմեն է առաջացել (լուսանկարներ, տեսանյութ)Բրիտանացու համար 3D տպիչով աչք է տպվել (տեսանյութ)Ադելը բացահայտել է 45 կիլոգրամով նիհարելու գաղտնիքըԺաննա Բուտուլյանն անկեղծ լուսանկար է հրապարակելՀայաստանի ժողովրդից մանդատ ենք ստացել՝ մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու. ՓաշինյանՍյունիքի մարզպետն «ապահովագրեց» Նիկոլ ՓաշինյանինՍտորագրված հայտարարության դրույթների իրագործումը ենթադրում է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձ․ Էդմոն Մարուքյան Թուրքական ապրանքների ներկրման արգելքը երկարաձգելու վերաբերյալ քննարկումները դեռևս շարունակվում են․ Բաբկեն Թունյան Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներըԷդուարդ Բաբայանը նոյեմբերի 28-ին քայլերթ կիրականացնի Աբովյան համայնքումԿառավարությանը փոխանցված գումարների օգտագործման հարցով հրապարակել է «Հայաստան» հիմնադրամին ուղղված հարցերը Թուրքիան Ռուսաստանին և Չինաստանին համարում է Թյուրքական պետությունների կազմակերպության «բնական անդամներ»Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Ադրբեջանի համար ավելին է, քան ռազմավարական գործընկերըՌուսաստանը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը. Պուտինը` Փաշինյանին Սուրեն Պապիկյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ. ի՞նչ հարցեր են քննարկվելԵս հաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ բացելու խաղաղ զարգացման դարաշրջան. ՓաշինյանՆոր ընդունված եռակողմ հայտարարության մեջ տառ անգամ չկա ռազմագերիների վերադարձի մասին․միջազգայնագետ Մի «լայքի» պատմություն․ պոլիկլինիկայի տնօրենի ազատումը քաղաքական ենթատե՞քստ ունիՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում. Պուտին Պուտինը Փաշինյանին եւ Ալիեւին ձիթենու ճյուղ է նվիրել Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումը (տեսանյութ) Հրապարակվել է Պուտինի, Ալիևի և Փաշինյանի համատեղ հայտարարության տեքստըԵրեք կարևոր բան ենք պայմանավորվել. Պուտինը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո Ադրբեջանական նոր սադրանք` ՍալոնիկումՓաշինյանը, Պուտինը և Ալիևը համատեղ հայտարարություն են հրապարակել (տեսանյութ) Թույլ մի՛ տվեք, որ մեր երկրի դեմ նոր փաստաթուղթ ստորագրվի․ «Ազատագրական շարժումը» ԱԳՆ մոտ է (տեսանյութ) Ո՞վ է հայ օլիգարխների նախանձը շարժած նորաթուխ պաշտոնյանՊուտինն առանձին հանդիպում է անցկացնում Փաշինյանի հետ. ՊեսկովՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումն ավարտվել է, նրանք հանդես են եկել հայտարարությամբ. ՊեսկովԱդրբեջանական «SOCAR»-ը Գորիս-Կապան ավտոճանապարհին բենզալցակայան է տեղադրել (տեսանյութ) Ես չեմ հրաժարվել Հայաստանից, ուղղակի այդպես է ստացվել. Լևոն ԱրոնյանՀՀ փոխվարչապետը Արայիկ Հարությունյանի հետ քննարկել է ԼՂ անվտանգությանը վերաբերող հարցերԶելենսկու ավտոշարասյունը վթարի է ենթարկել լրագրողին (տեսանյութ)Ովքեր են Ապարանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդներըԱդրբեջանը ցույց է տալիս Հայաստանի նկատմամբ կամայական գործելու իր դիրքորոշումը․ նույնիսկ կարող են նոր պատերազմ հրահրել․ Զաքարյան Մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրգործով կալանավորվել է ևս մեկը «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի հավաքը՝ ուղիղ միացմամբ
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել