ԵՄ-ն արձագանքել է Էրդողանի` 10 երկրի դեսպաններին արտաքսելու մասին հայտարարությանը
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Թուրքիայի որոշումը 10 երկրի դեսպաններին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին, սակայն այդ երկրները դեռևս պաշտոնական ծանուցում չեն ստացել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:
«Մենք ի գիտություն ենք ընդունել և ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացման Էրդողանի վերջերս արած հայտարարությունից հետո: Երկրները դեռևս ծանուցում չեն ստացել, այդ իսկ պատճառով ես դեռ զերծ կմնամ հետագա մեկնաբանություններից»,- ասել է եվրոպացի գործիչը: