00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՀԱՊԿ Մշտական խորհուրդը հայտարարություն է տարածելՀաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում Էկոնոմիկայի նախարարը կգործուղվի Մոսկվա Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը կալանավորվեց Հայաստանը կմասնակցի ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ԳԱ գործադիր խորհրդի նիստերին Ավստրալիայի խորհրդարանի աշխատակիցների ավելի քան մեկ երրորդը ենթարկվել է սեռական ոտնձգություններիԸնդդեմ թիմակցի, հանուն թուրքական ապրանքների ներկրման. ինչպե՞ս է փոխվել Թունյանի կարծիքը«Նման մեղադրանքի որոշման համար քննիչը պետք է դատվի». դատարանը քննում է «Վովայի Արշակին» կալանավորելու միջնորդությունը Դժվար ժամանակներն են լավագույնս ի հայտ բերում իրական նվիրյալներին. Սաղաթելյանի ելույթը՝ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ ջոկատայիններն ավարտել են համատեղ զորավարժությունները

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը:

Խորհուրդը նախ հաստատել է նիստի օրակարգը, ինչից հետո ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի կատարողականը:

Զեկուցվել է, որ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի կայացման շրջանակում հաշվետու ժամանակահատվածում ԱԺ-ի կողմից ընդունվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթը: Վերջինիս ձևավորման մեկնարկն ապահովելու նպատակով կայացել է կոմիտեի նախագահի մրցույթը, որի արդյունքներով կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 1479-Ա որոշմամբ նշանակվել է կոմիտեի նախագահ: Միաժամանակ, Հատուկ քննչական ծառայությունից 30 քննիչներ Հակակոռուպցիոն կոմիտեում նշանակվել են ինքնավար պաշտոններում՝ որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, մինչև մրցութային ընթացակարգերով տվյալ պաշտոնների համալրումը: Աշխատանքներ են իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման ձևավորման իրավական հիմքերի սահմանման ուղղությամբ: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում Հակակոռուպցիոն կոմիտեի շենքային պայմանների ստեղծման ուղղությամբ:

ԱԺ-ի կողմից 2021 թվականի ապրիլի 14-ին ընդունվել են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենք և հարակից օրենքները, որոնք ուղղված են Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծմանը: Ներկայումս նախատեսվում է ապահովել օրենսդրական ակտերի կիրարկման գործողությունները:

Մասնավորապես, oրենսդրական ակտերի ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների թվակազմն ավելացնելու համաձայնություն ստանալու համար դիմելու է կառավարություն՝ 1) հակակոռուպցիոն դատարանում՝ տասնհինգ դատավորով. 2) վերաքննիչ քրեական դատարանում՝ վեց դատավորով. 3) վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ վեց դատավորով. 4) վճռաբեկ դատարանի քրեական պալատում՝ երկու դատավորով ավելացնելու համար: Կառավարության համաձայնությունը հնգօրյա ժամկետում ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը ավելացնելու է դատավորների թվակազմը:

Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթում ներառվել և ԱԺ-ի կողմից ընդունվել է նաև «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու» մասին օրենքը, որի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվելու է Գլխավոր դատախազության առանձին ստորաբաժանման կողմից, որը ստեղծվելու է Գլխավոր դատախազության կազմում 2019 թվականից գործող Կոռուպցիոն հանցագործությունների գործերով հսկողություն իրականացնող վարչության վերակազմակերպման արդյունքում: Նշված ստորաբաժանման դատախազների համար նախատեսվել է բարեվարքության ստուգման կառուցակարգ: Բացի այդ, օրենքով նախատեսվել են դատախազների, այդ թվում՝ Գլխավոր դատախազի և նրա տեղակալների թեկնածուների բարեվարքության ստուգմանն ուղղված կառուցակարգեր:

Կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ հիմնական աշխատանքները. հայտարարագրման համակարգի բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է հայտարարատու անձանց շրջանակը, ներդրվել է ծախսերը, անձի կողմից փաստացի տիրապետվող գույքը հայտարարագրելու պահանջ: Ներդրվել է նաև հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, սակայն երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև այն գույքի հայտարարագրման պահանջ, որից փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է հայտարարատուն: Նվազեցվել է հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի դրամական շեմը՝ 8 միլիոն դրամի փոխարեն սահմանվել է 4 միլիոն դրամ:

Իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման նպատակով ընդունվել է օրենսդրական փաթեթ, որի շրջանակներում ստեղծվել է բաց և հանրամատչելի ռեեստր, Հայաստանում գործող բոլոր իրավաբանական անձանց համար սահմանվել է փուլ առ փուլ իրական շահառուների բացահայտման պարտադիր պահանջ:

Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ընդունվել է նոր Քրեական օրենսգիրքը, որի շրջանակներում վերանայվել են կոռուպցիոն հանցագործությունների հանցակազմերը և ներդրվել է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը:

Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման շրջանակներում Արդարադատության նախարարության կողմից կազմվել և հրապարակվել է 2021 թ. առաջին կիսամյակի ընթացքում Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվություն, որի շրջանակներում ներկայացվել են միջոցառումների կատարման ընթացքը, այդ աշխատանքներին հանրության մասնակցությունը, աշխատանքների կատարմանը խոչընդոտող հանգամանքները:

Արդարադատության նախարարության կողմից մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել Հակակոռուպցիոն ռազմավարության մեջ փոփոխություններ նախատեսող նախագիծը, որով բարելավվել են նաև մոնիթորինգի գործող կարգավորումները: Մասնավորապես, սահմանվել են մոնիթորինգի իրականացման նոր ընթացակարգ և գնահատման կառուցակարգեր: Միջազգային գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ ներկայումս մշակվում է մոնիթորինգի էլեկտրոնային նոր հարթակ, որի գործարկման արդյունքում թվայնացվելու է Արդարադատության նախարարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից մշտադիտարկման և գնահատման, հաշվետվությունների կազմման գործընթացը, կատարող մարմինների կողմից տեղեկությունների ներբեռնման և ներկայացման գործընթացները:

Օրակարգի հաջորդ հարցով անդրադարձ է կատարվել ԳՐԵԿՈ-ի 4-րդ փուլի 2-րդ համապատասխանության և ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների Ստամբուլյան հակակոռուպցիոն ցանցի հինգերորդ պիլոտային փուլի զեկույցներով արձանագրված խնդիրներին: Ներկայացվել է նաև «Հակակոռուպցիոն բարեփոխումների սահմաններում իրավապահ մարմինների և քննչական ենթակայության վերափոխումների որոշ խնդիրների մասին» զեկույց:

Վերոնշյալ հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին կներկայացնի զեկույցների ընթացքում վեր հանված խնդիրների լուծումներ:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
30 Նոյ
Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի Մխեյան եւ Նիկ Էգիբյան՝ «Բոց ու հրդեհ» (տեսանյութ) ՀԱՊԿ Մշտական խորհուրդը հայտարարություն է տարածելՀաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում Լրագրողը բացահայտել է Playboy-ի հիմնադրի խնջույքներին մասնակցող տգեղ աղջիկների ճակատագիրըԷկոնոմիկայի նախարարը կգործուղվի Մոսկվա Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը կալանավորվեց Հայաստանը կմասնակցի ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ԳԱ գործադիր խորհրդի նիստերին Ավստրալիայի խորհրդարանի աշխատակիցների ավելի քան մեկ երրորդը ենթարկվել է սեռական ոտնձգություններիԸնդդեմ թիմակցի, հանուն թուրքական ապրանքների ներկրման. ինչպե՞ս է փոխվել Թունյանի կարծիքը«Նման մեղադրանքի որոշման համար քննիչը պետք է դատվի». դատարանը քննում է «Վովայի Արշակին» կալանավորելու միջնորդությունը Ինչու են ամուսնացած տղամարդիկ հրաժարվում սեքսից. 3 պատճառՈւղղաթիռի կործանումից րոպեներ առաջ ադրբեջանցի կապիտանը լուսանկար է հրապարակել Դժվար ժամանակներն են լավագույնս ի հայտ բերում իրական նվիրյալներին. Սաղաթելյանի ելույթը՝ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին Հայ տղամարդը 1 մլն դոլար դոլար է շահել Դուբայի օդանավակայանումՀայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ ջոկատայիններն ավարտել են համատեղ զորավարժությունները «Երաշխավորել գեյ-շքերթներ անցկացնելու իրավունքը». ԵԽԽՎ հանձնաժողովի կոչը Երևանին, Բաքվին, Թբիլիսիին Կանանց ԱԱ Հայաստան-Նորվեգիա հանդիպումն անավարտ մնաց մառախուղի պատճառով. հաշիվը` 0:9 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՆիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանները գերեվարված զինծառայողների գործերով ՄԻԵԴ են դիմել Հնդիկ գործարարն իր կնոջը նվիրել է Թաջ Մահալի կրկնօրինակը (լուսանկարներ)Սախարովի հրապարակում վրաերթի են ենթարկել ՌԴ քաղաքացու Վանաձորի նախընտրական ինտրիգները. ով ում դեմ է պայքարում ՀՀ երրորդ քաղաքումԼուկաշենկոն Ղրիմն անվանել է ռուսականԴանակահարությունը բացահայտվեց երեք ժամ անց. բերման ենթարկվեցին երկու եղբայրները Պուտինը պատմել է նոր հիպերձայնային հրթիռի մասինՆախկին մոդելը դժգոհել է աշխատավայրում պարբերաբար բռնաբարությունիցՀարցերից փախչող կառավարություն ունենք. Աղվան Վարդանյան Համաշխարհային էկոնոմիկայի վերականգնման տեմպերը կրկին կասկածի տակ են․ ՊուտինԱրմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Միխայիլ Զուրաբովի և մեկ այլ ընկերության բաժնեմասերի վրա կալանք է դրվել Արարատի մարզի բնակիչը նետվել է հիվանդանոցի 9–րդ հարկիցՀոսպիտալացման համար պետք է 3-3,5 ժամ ճանապարհ անցնել. ՄԻՊ-ը ծանոթացել է Սյունիքի գյուղերի խնդիրներինՀունաստանում 60-ն անց չպատվաստված անձինք կտուգանվենԵվրոպան և Ֆրանսիան պետք է աջակցեն հայ ժողովրդին ադրբեջանա-թուրքական ագրեսիայի պայմաններում. Ֆրանսիայի ՍենատՊոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ է ընտրվել Զավեն քահանա Պչաքճյանը Հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը չի ենթադրում էքստերիտորիալ որևէ «միջանցքի» տրամադրում. Մհեր Գրիգորյան Ձեր իշխանության օրոք դեպքեր են եղել, որոնք ի վնաս հիմնադրամի են եղել․ Մամիջանյանը՝ ԹունյանինԱմերիաբանկը մեկնարկում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ. գլխավոր մրցանակը 3 միլիոն ՀՀ դրամՊուտինը երկրներին կոչ է արել ստեղծել միասնական անվտանգության համակարգԱղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված Արագածոտնի մարզում, Տառերի պուրակի խաչի մոտ բախվել են Opel-ն ու BMW-ն. վերջինս կողաշրջվել է, կան վիրավորներԿասեցվել է ապօրինի ջրառը, նշանակվել վարչական տուգանք. ԲԸՏՄ «Չկա մի դեղամիջոց, որն ի վիճակի լինի բուժել այն, ինչ կարող է բուժել երջանկությունը». Մարջան ԱվետիսյանՍիսիանի նախկին քաղաքապետի պաշտպանը պահանջում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել Քաղաքական ենթատեքստ․ Զարուհի Նախշքարյանի շուրջ օղակը սեղմվում էՀանձնաժողովը մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելու մասին նախագիծը ՆԱՏՕ-ն ռազմական տեխնիկա է տեղակայում Ռուսաստանի հետ սահմանին․ Լավրով «Կաթնա» հայկական պանիրները մուտք ենք գործում շուկա. «Գալաքսի» ընկերությունների խմբի նոր նախագիծը ՌԴ Գամալեայի կենտրոնը չի նախատեսում նոր պատվաստանյութ ստեղծել «օմիկրոն» շտամի դեմ
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել