00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ

Նախագահ Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը 7,5 մլն եվրոյով գույք է գնել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտ․ նա չի հայտարարագրել տնօրենի պաշտոնը. «Հետք»

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 9 տարի, այդ թվում՝ նախագահ եղած ժամանակ, տնօրենի պաշտոն է զբաղեցրել ֆրանսիական «VH Estate» ընկերությունում, որը 2010 թ. 7.510.000 եվրոյով 2 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Փարիզի հարուստ թաղամասերից մեկում՝ 8-րդ շրջանում, Ելիսեյան դաշտերի հարեւանությամբ, այս մասին գրում է «Հետք»-ը։

2010 թ. Արմեն Սարգսյանի քույրը՝ բժիշկ Կարինե Սարգսյանը, եւ վերջինիս դուստրը՝ Տաթեւիկ Սարգսյանը, Փարիզում «VH Estate» անունով ընկերություն են հիմնել: Սա իր տեսակով քաղաքացիական ընկերություն է՝ «société civile», ինչը նշանակում է, որ այն կոմերցիոն գործունեություն չի ծավալում: Ֆրանսիայում անշարժ գույք տիրապետելու եւ կառավարելու համար, որպես կանոն, կիրառվում են «société civile immobilière» տիպի ընկերություններ: Սարգսյանների «VH Estate»-ի գործունեության տեսակ է նշված Ֆրանսիայում եւ արտասահմանում անշարժ գույքի ձեռքբերումն ու կառավարումը, սպասարկումը, վարձակալության տրամադրումը («société civile» տիպի ընկերություններին թույլատրվում է գույքը վարձակալության հանձնել ու եկամուտ ստանալ):

Հիմնադրման ժամանակ 1000 եվրո կանոնադրական կապիտալով ընկերության 99 տոկոսը գրանցվել է Կարինե Սարգսյանի անունով, իսկ 1 տոկոսը՝ Տաթեւիկի: Ընկերության մասնակից չհանդիսացող տնօրենը (gérant non associé) 2010-2019 թթ., ըստ փաստաթղթերի, եղել է Արմեն Սարգսյանը, որը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է 2018-ի ապրիլին: Ա. Սարգսյանը երկու որդի ունի՝ Վարդանն ու Հայկը, որոնց անվան սկզբնատառերը, ինչպես տեսնում ենք, համընկնում են ընկերության անվանը:

«VH Estate» ընկերությունը խոշոր վարկով գույք է գնել Փարիզում    

«VH Estate»-ը 2 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Փարիզում 2010 թ. ամռանը: Ընկերությունը ոմն Լուկասից ընդհանուր 7.510.000 եվրոյով գույքը գնել է Ֆրանսիայի մայրաքաղաքի 8-րդ շրջանում, որն աշխարհին առավել հայտնի է Ելիսեյան դաշտերով (Շանզ Էլիզե պողոտա): Սարգսյանների գույքը Փարիզի Հաղթական կամարից 500 մ հեռավորության վրա է՝ Օշ պողոտա 2 հասցեում:

Գործարքի շրջանակներում «VH Estate»-ը 7.510.000 եւ 240.000 եվրո չափերով երկու վարկ է վերցրել ֆրանսիական «Société Générale» բանկի ստորաբաժանման՝ «SG Private Banking»-ի Մոնակոյի մասնաճյուղից՝ գրավ դնելով ամբողջ գույքը: Վարկերը եղել են անտոկոս եւ դրանց մարման վերջնաժամկետ էր սահմանվել 2018-ի հունիսը: Սակայն, բացի վարկերից, «VH Estate»-ը պետք է յուրաքանչյուր վարկի 20 տոկոսի չափով ապահովագրության վճար մուծեր գրավադրված գույքի համար, այսինքն՝ 1.502.000 եւ 48.000 եվրո: 

2017-ի աշնանը տեղի է ունեցել սուբրոգացիա՝ «SG Private Banking (Monaco)»-ի փոխարեն ընդհանուր 7.750.000 եվրո վարկի կրեդիտոր է ձեւակերպվել շվեյցարական «Union Bancaire Privée» (UBP) բանկի Մոնակոյի մասնաճյուղը: Սարգսյանների ընկերության համար վարկային պարտավորության կատարման ժամկետ է նշվել 2023 թ. հոկտեմբերը: Վարկի տոկոսադրույքը սահմանվել է 1,3 տոկոս, իսկ գրավադրված գույքի ապահովագրության վճարը՝ 10 տոկոս՝ 775.000 եվրո:

Բացի գրավադրված 2 միավոր գույքից՝ 2017 թ. դեկտեմբերին Կարինե Սարգսյանը հօգուտ «UBP»-ի գրավադրել է «VH Estate»-ում իր ունեցած 99 % բաժնեմասը՝ որպես 7.750.000 եվրո ընդհանուր վարկի վճարման երաշխիք:

Նախագահ Սարգսյանին հարցրել էինք, թե արդյոք ընկերության անվան մեջ «VH»-ը նրա որդիների՝ Վարդանի ու Հայկի անունների սկզբնատառերն են, բացի դրանից՝ հետաքրքրվել էինք, թե ընկերությունն ինչ միջոցներով է մարում 7,75 մլն եվրոյի վարկը, եւ ով է օգտագործում Փարիզի անշարժ գույքը՝ նախագահն ու նրա ընտանիքի անդամնե՞րը, թե՞ գույքը վարձակալության է տրված: Նախագահի աշխատակազմից պատասխանել են, որ հարցերը վերաբերում են անձնական տվյալներ պարունակող տեղեկությունների, որոնք «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով հրապարակման ենթակա չեն։

Նախագահը չի հայտարարագրել տնօրենի պաշտոնը ֆրանսիական ընկերությունում

2013-2018 թթ. Արմեն Սարգսյանը ՀՀ դեսպանն էր Միացյալ Թագավորությունում: «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով՝ դիվանագետն իրավունք չունի կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից: Եթե հավատանք Սարգսյանի հայտարարագրերին, նա նման աշխատանք չի էլ կատարել, այլ կերպ ասած՝ «VH Estate»-ից վարձատրություն չի ստացել:

2013-2018 թթ. դեսպան աշխատելիս Արմեն Սարգսյանը չի հայտարարագրել որեւէ եկամուտ, այսինքն՝ որեւէ տեղից, այդ թվում՝ դեսպանությունից, աշխատավարձ չի ստացել, բայց 2013-ին, երբ դեսպան է նշանակվել, ունեցել է 8 մլն եվրո, որը 2018-ի հունվարին՝ նախագահ դառնալուց 3 ամիս առաջ, երբ դեռ դեսպան էր, նվազել էր մինչեւ 5,5 մլն եվրո: Այն, որ նախկին դեսպանն ու ներկա նախագահը գործարար է եւ մեծ կարողության տեր, «Հետքը» գրել էր 2018-ին: 

Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Սարգսյանը որպես եկամուտ հայտարարագրել է երկրի ղեկավարի աշխատավարձն ու երկու բանկում ունեցած ավանդներից ստացած տոկոսները: Այսինքն՝ «VH Estate»-ից կրկին որեւէ գումար չի ստացել:

ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է․ «Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որեւէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք»:

Մեր հարցմանն ի պատասխան՝ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ «VH Estate»-ը չի զբաղվել եւ չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ Արմեն Սարգսյանը երբեք չի վարձատրվել որպես «VH Estate»-ի տնօրեն:

Բայց նույնիսկ եթե դեսպան ու նախագահ եղած ժամանակ Արմեն Սարգսյանը ֆրանսիական «VH Estate»-ի համար վճարովի աշխատանք չի կատարել ու չի վարձատրվել, փաստ է, որ 2010-2019 թթ. նա այնտեղ տնօրենի պաշտոն է զբաղեցրել:

Նախագահի աշխատակազմից մեզ հայտնել են, որ դա Սահմանադրության խախտում չէ. «Սահմանադրության 124-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավական սահմանափակումը վերաբերում է բացառապես վճարովի հիմունքներով իրականացվող աշխատանքին: Սա նշանակում է, որ Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահը կարող է հասարակական հիմունքներով ունենալ տարբեր կարգավիճակներ տարբեր կազմակերպություններում»: Այսինքն՝ ըստ նախագահի աշխատակազմի՝ որեւէ կազմակերպությունում անվարձահատույց տնօրեն աշխատելը երկրի նախագահի կողմից Սահմանադրության խախտում չէ: 

Իր հերթին իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, մեկնաբանելով Սահմանադրության՝ նախագահին վերաբերող վերոնշյալ սահմանափակումը, նկատում է․ «Հարկ է ընդգծել, որ «պաշտոն» եզրույթը տվյալ դեպքում ունի ոչ թե ընդհանրական, այլ կոնկրետ բովանդակություն, մասնավորապես՝ այն բացառապես վերաբերում է հանրային իշխանության համակարգում որեւէ պաշտոնի: Օրինակ՝ Հանրապետության նախագահը չի կարող ընտրվել կամ նշանակվել հանրային իշխանությամբ օժտված որեւէ՝ անգամ խորհրդատվական գործառույթներ իրականացնող մարմնի կազմում․․․ Այն, որ «պաշտոն» եզրույթը չի կարող վերաբերել ոչ պետական կազմակերպություններին, այդ թվում՝ ընկերություններին, հիմնավորվում է նաեւ այն փաստարկով, որ Սահմանադրության 124-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, ինչպես նաեւ վճարովի այլ աշխատանք կատարելը նախատեսված է որպես համընդհանուր վարքագծի կանոն, այսինքն՝ որեւէ նշանակություն չի տրվում, թե ինչ կարգավիճակով է իրականացվում ձեռնարկատիրական գործունեությունը՝ որեւէ պաշտոն զբաղեցնելու եղանակով, թե առանց որեւէ լոկալ վարչարարական լիազորությունների»: Այսպիսով, ըստ Դանիելյանի՝ Արմեն Սարգսյանը չի խախտել Սահմանադրությունը։

Այդուհանդերձ, նախագահ Սարգսյանը չի հայտարարագրել «VH Estate»-ում տնօրենի իր պաշտոնը, ինչը պարտավոր էր անել, քանի որ հայտարարագիր ներկայացնող անձինք 2019-ից սկսած լրացնում են նաեւ շահերի հայտարարագիր, որտեղ, մասնավորապես, նշում են, թե առեւտրային ու ոչ առեւտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ինչ կարգավիճակ ունեն։

Քանի որ այս պահանջը գործում է 2019-ից, իսկ Ա․ Սարգսյանը, ըստ «VH Estate»-ի փաստաթղթերի, տնօրեն է եղել մինչեւ 2019 թ․ փետրվար, ապա նա պարտավոր էր 2019-ի տարեկան հայտարարագրում ներկայացնել, որ տարվա ընթացքում տնօրեն է եղել ֆրանսիական ընկերությունում, ինչը չի արել (տես նկարում)։

Փոխարենը 2019 եւ 2020 թթ. տարեկան հայտարարագրերում Արմեն Սարգսյանը միայն նշել է, որ հոգաբարձուների խորհրդի նախագահ է «Հայաստան» համահայկական հիմնադրամում (ի պաշտոնե), «Երեւան իմ սեր» հիմնադրամում, ինչպես նաեւ հոգաբարձուների խորհրդի անդամ Հայկական բարեգործական ընդհանուր հիմնադրամում (ՀԲԸՄ) եւ «Մանուկյան» բարեգործական հիմնադրամում։ «Հիմնադրամների մասին» օրենքի համաձայն՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, համանախագահները եւ մյուս անդամները չեն համարվում հիմնադրամում պաշտոն զբաղեցնող անձ եւ իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ այստեղ Սահմանադրության խախտում չկա:

Քրեական օրենսգիրքը պատիժ է սահմանում այն դեպքում, երբ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձը հայտարարագրում կեղծ տվյալ է ներկայացնում կամ թաքցնում է հայտարարագրման ենթակա տվյալը: Պատիժը կարող է լինել 2-3 մլն դրամ տուգանք կամ ազատազրկում առավելագույնը 2 տարով, որի դեպքում անձը նույնիսկ կարող է առավելագույնը 3 տարի ժամկետով զրկվել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հետք»-ում։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
29 Մար
Հայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԱրման Թաթոյանը ներկայացրեց հիմնավորումներ, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմովԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել