ԱՄՆ Պետքարտուղարությունը հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել փոխգործակցությունը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը Բաքվին և Երևանին մատնանշել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջոցով շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, որպեսզի լուծվեն հակամարտության հետ կապված մնացած բոլոր խնդիրները։
«Այս շաբաթ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը արձանագրում են հրադադարի հռչակման տարելիցը, որնը վերջ տվեց Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա ինտենսիվ մարտերին: Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել ակտիվացնել փոխգործակցություն, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, բոլոր չլուծված հարցերի համապարփակ լուծումներ որոնելու համար, որոնք այս կամ այն կերպ կապված են ղարաբաղյան հակամարտության հետ»,- ասված է ԱՄՆ մամուլի ծառայության ղեկավարի գրավոր հայտարարության մեջ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը ցավակցություն է հայտնել անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում պատերազմի զոհերի և վիրավորների ընտանիքներին՝ մատնանշելով գերիների ամբողջական փոխանակման, անհայտ կորածների գրանցման, ժամանակավոր տեղահանվածների վերադարձի կարևորությունը։ «Մենք նաև կոչ ենք անում հետաքննել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի ենթադրյալ խախտումները», - հավելել է Փրայսը: ֊ԱՄՆ-ը հավատարիմ է տարածաշրջանում ապահով, կայուն, բարգավաճ ապագայի ապահովման համար»,֊ ասել է նա։