00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ոստիկանության պաշտոնյաների գործողություններով խեղաթյուրվել են հանցագործության դեպքի հանգամանքները.Հակակոռուպցիոն կոմիտե Պարեկները կաշառք առաջարկած անձին բերման են ենթարկվել ոստիկանություն Հույս ունեմ, որ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել. ՀՀ Նախագահ ԱԳՆ-ն շնորհավորել է Հունաստանին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ «Միշտ հավատա, որ անցնում ես հատուկ քեզ համար ստեղծված, գծած ճանապարհ եւ գնահատի դա»․ Տաթև Սարգսյան Էնդի Մարեյը լքեց Ավստրալիայի բաց առաջնությունը Դիլիջան ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուներց 5-ը բաց կթողնվեն անտառ Յուրացում՝ քրեակատարողական հիմնարկից. ոստիկանությունԱննա Հարությունյանի դասական կերպարը«Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակից բերմա՞ն են ենթարկվել

Հումանիտար լրջագույն խնդիրներ են առաջ եկել ադրբեջանական անօրինական արարքներով. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից նոյեմբերի 12-ին Սյունիք գործուղված աշխատանքային խումբը իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ, այդ թվում՝ առաջնահերթ կապված Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անօրինական սահմանային ու մաքսային վերահսկողության հետ:

ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ուսումնասիրվել են ադրբեջանական անօրինական արարքների ազդեցությունը մարդու իրավունքների վրա, ինչպես նաև ՀՀ հարակից համայնքների բնակիչների իրավունքների վիճակը:

«Ձեռք բերված փաստերը հաստատում են, որ Սյունիքում առաջ են եկել մարդու, այդ թվում՝ համայնքների բնակիչների (երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ և այլն) իրավունքների կոպիտ ոտնահարումներ և, առհասարակ, հումանիտար լրջագույն խնդիրներ։ Մարդկանց համար առաջ է եկել խիստ անորոշ վիճակ:

Նախ, լրջորեն դժվարացել է կապը Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան և մյուս քաղաքացիական բնակավայրերի միջև՝ ադրբեջանական անօրինական արարքներով ճանապարհի երթևեկության արգելքի պատճառով:

Նշված բնակավայրերում արդեն իսկ առաջ են եկել սննդամթերքի (հաց և այլ պարենային ապրանքներ) ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական օգնության և սպասարկման հասանելիության լուրջ սահմանափակումներ՝ մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ»,- հայտնում է Արման Թաթոյանը:

Պաշտպանն օրինակ է բերում այն, որ Գորիս համայնքի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում նոյեմբերի 12-ին  մեծ դժվարությամբ է կազմակերպվել հացի մատակարարումը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած տվյալներով նշված գյուղերին հացը մատակարարվել է ժամը 16:00-ից հետո՝ Գորիսի համայնքային մարմինների լրացուցիչ ջանքերով:

Արման Թաթոյանը նշում է, որ խնդրի լուծումն ավելի է դժվարանում այլընտրանքային ճանապարհի (Տեղ համայնքի Խոտ բնակավայրով անցնող) դժվարանցանելի, իսկ որոշ հատվածներում, օրինակ, հատկապես եղանակային պայմանների պատճառով անանցանելի լինելու պատճառով: Ավելին, խոր աշնան և առաջիկայում ձմեռային եղանակային պայմանների պատճառով ճանապարհի անցանելիությունը կարող է էլ ավելի սահմանափակվել:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային խմբի առաջնահերթ ուշադրության ներքո է եղել երեխաների իրավունքների հարցը. դպրոցներում անհնարին է եղել կամ մեծ դժվարությամբ է կազմակերպվել երեխաների կրթությունը: Ճանապարհի փակ լինելու լուրը մանկավարժներին, երեխաներին ու նրանց ծնողներին բերել է անակնկալի ու առաջ է եկել բացարձակ անորոշ վիճակ: Նույնիսկ որոշ ուսուցիչներ ճանապարհի փակ լինելու մասին տեղեկացել են այսօր առավոտյան:

«Օրինակ՝ Բարձրավանի դպրոցի 9 ուսուցիչներից 4-ը դպրոց են գալիս Գորիսից, իսկ 1-ը՝ Կապանից։ Ստեղծված իրավիճակի պատճառով Գորիս քաղաքում բնակվող ուսուցիչները դասընթացը կազմակերպել են հեռավար եղանակով, քանի որ չեն կարողացել հասնել դպրոց: Հատուկ ենք նշում, որ այս բնակավայրն առավել խնդրահարույց է մեկուսացման առումով:

Որոտանի դպրոցի 44 աշակերտներից 3-ը կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող երեխաներ են, ինչպես նաև նախակրթարանի խմբի 3 երեխա, ում համար պետք է հատուկ ուշադրություն ու խնամք: Դպրոցի 19 ուսուցիչներից 15-ը գալիս են Գորիս քաղաքից։ Գորիս-Կապան ճանապարհահատվածի ադրբեջանական վերահսկողության պատճառով դասերը սկսվել են ուշացումներով ու հստակություն էլ չկա՝ առաջիկայում ինչ է լինելու: Անգամ դպրոցի ունեցած Գազել մակնիշի մեքենայով հնարավոր չի եղել հասնել դպրոց:

Շուռնուխի դպրոցի 16 ուսուցիչներից 2-ը գալիս են Գորիսից, իսկ 1-ը՝ Կապանից: Այսօր Գորիսից եկող ուսուցիչները չեն կարողացել հասնել դպրոց։

Ճանապարհի ադրբեջանական վերահսկողության պատճառով, ինչպես նաև Խոտ բնակավայրով անցնող այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելի լինելով պայմանավորված՝ սահմանափակվում է հատկապես այդ գյուղերի քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը»,- ընդգծում է Թաթոյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցի ընթացքում արձանագրվել է նաև, որ Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում բնակվում են նաև տարեցներ, հաշմանդամություն, առողջական խնդիրներ ունեցող անձինք: Սա նշանակում է, որ պետք է լիարժեք երաշխավորել օպերատիվ և արդյունավետ բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ դեղորայքի ու անհետաձգելի բուժօգնության տրամադրումը մարդկանց, այդ թվում՝ տարեցների ու երեխաների:

Պաշտպանի ձևակերպմամբ՝ այս բացառիկ հումանիտար հարցը Գորիս–Կապան ճանապարհի ադրբեջանական վերահսկողության պատճառով դարձել է խիստ խնդրահարույց: Արձանագրվել է հաշմանդամության կենսաթոշակի հետ կապված Գորիս քաղաք մեկնելու անհրաժեշտության հրատապ դեպք, որ հնարավոր չի եղել ապահովել:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ադրբեջանական արարքների պատճառով առաջացած՝ քաղաքացիների համար առօրյա կյանքի կազմակերպման, կենսական կարիքների լուծման խնդիրներ: Օրինակ՝ այսօր Շուռնուխում եղանակային պայմանների պատճառով հրատապ անհրաժեշտություն է առաջացել վերանորոգել բնակելի տներից մեկի տանիքը, սակայն անհրաժեշտ շինարարական նյութերը ձեռք բերելը եղել է անհնարին:

Արման Թաթոյանի խոսքով՝ վերը նշված փաստերը վկայում են, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական երեկ ՀՀ-ում հայտարարված, այսպես կոչված, սահմանային և մաքսային վերահսկողությունն ամբողջությամբ խաթարել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի իրավունքները.

«Ստեղծված վիճակը կոպտորեն ոտնահարում է երեխայի շահերը, խախտում է բժշկական առաջնահերթ օգնությունից օգտվելու մարդասիրական բացարձակ իրավունքը:

Պետք է նկատի ունենալ, որ ադրբեջանական դիմակավորված ու զինված ծառայողները շարունակում են ծառայություն իրականացնել ճանապարհին, ինչն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության իրական սպառնալիք:

Այս իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: Նշված խախտումները կոպտորեն ոտնահարում են ԵԱՀԿ 2017թ. դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, և դրա ուժով սահմանային ցանկացած գործընթաց դարձնում են անօրինական (unlawful):

Փաստերն ակնհայտ հաստատում են, որ ադրբեջանական զինված կամ այլ մարմինների ամրացումը էլ ավելի է խորացնելու մարդու իրավունքների խախտումներն ու Հայաստանի քաղաքացիական բնակչությանը կանգնեցնելու է էլ ավելի մեծ հումանիտար խնդիրների առաջ:

Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ծառայողների, հատուկ այլ ծառայությունների տեղակայումն ու նրանց նշված արարքներն ապօրինի են (զուրկ է իրավական հիմքից), դրանք քրեորեն պատժելի արարքներ են: Նրանց տեղակայումները տեղի են ունեցել պատերազմի բացահայտ սպառնալիքով, իսկ իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքների ապահովումը նման իրավիճակներում միջազգային հիմնարար պահանջ է:

Ավելին, պետք է հիշել, որ այս ամենին զուգահեռ շարունակվում է ադրբեջանական պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը»:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ծառայություն են տանում՝ ուղղված մարդկանց անվտանգության ապահովմանն ու աջակցությանը: Այս մասին նշել են նաև բնակիչները: Առանձին աջակցություն են ցուցաբերում նաև համայնքային մարմինները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կշարունակի նրանց հետ համագործակցությունը՝ մարդկանց խնդիրների լուծման նպատակով:

Սյունիքի մարզում կատարված այս փաստահավաք աշխատանքների արդյունքները կամփոփվեն և իրական վիճակի մասին զեկույցները, փաստահավաք աշխատանքների արդյունքները կուղարկվեն միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և հասարակական կազմակերպություններին:

 

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
20 Հուն
Ոստիկանության պաշտոնյաների գործողություններով խեղաթյուրվել են հանցագործության դեպքի հանգամանքները.Հակակոռուպցիոն կոմիտե Հետևեք կենդանիներից մարդկանց կորոնավիրուսի փոխանցմանը․ ԱՀԿՊարեկները կաշառք առաջարկած անձին բերման են ենթարկվել ոստիկանություն Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mitsubishi Grandis-ըԼուկաշենկոն բողոքել է ՊուտինիցՀույս ունեմ, որ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել. ՀՀ Նախագահ ԱԳՆ-ն շնորհավորել է Հունաստանին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Լիբերիայում կրոնական արարողության ժամանակ հրմշտոցի հետևանքով՝ 29 մարդ է զոհվել«Միշտ հավատա, որ անցնում ես հատուկ քեզ համար ստեղծված, գծած ճանապարհ եւ գնահատի դա»․ Տաթև Սարգսյան ՈւՀԱ-ի «Շուշա» թիմը ստիպված է եղել փոխել անունըԷնդի Մարեյը լքեց Ավստրալիայի բաց առաջնությունը Դիլիջան ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուներց 5-ը բաց կթողնվեն անտառ Յուրացում՝ քրեակատարողական հիմնարկից. ոստիկանությունԱննա Հարությունյանի դասական կերպարըԱՄՆ֊ում ավիահարվածի հետևանքով՝ յոթ երեխա է զոհվել (տեսանյութ)«Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակից բերմա՞ն են ենթարկվելՍերգեյ Կոպիրկինը հյուրընկալվել է ԵՊՀ-ում Հունվարից բարձրացել է գիտնականների աշխատավարձերը. ԿԳՄՍՆ-ն աղյուսակ է ներկայացրել Վերին Լարսն այսօր. Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին ավելի քան 50 բեռնատար Է կուտակվել Արարատ Միրզոյանը ստացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր. քննարկվում է մասնակցության նպատակահարմարությունը ԱՄՆ-ն առաջարկում է Դոնբասում ռուսամետ ուժերին ահաբեկիչներ ճանաչելՈւկրաինայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021թ. արդյունքներով ավելացել է 24 տոկոսով Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Կենդանաբանական այգում կենդանիների անկման մասին լուրերին ԱՄՆ-ում առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Պուտինի և ՌԴ կառավարության անդամների դեմՀայաստանում 2021-ի հունվար-նոյեմբերին կատարվել է 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք. Թունյան«Ժոկոյի աղջիկները՝ «նախկինների» թալանի դեմ ինքնամոռաց պայքարում»Հայտնի են դերասան Գասպար Ուլիելի մահվան մանրամասներըՆպատակը լիարժեք կարգավորումն է. հայերը նույնպես շատ գոհ են. Չավուշօղլուն՝ հայ-թուրքական հարաբերությունների մասինԿրեմլը պատասխանել է Ռուսաստանի հասցեին Բայդենի սպառնալիքներինՎաղուց ամբիոն ձեռքս չէր ընկել. ՀՌՀ անդամի պաշտոնի թեկնածուի կատակը աշխուժություն առաջացրեց ԱԺ-ումՈւկրաինան «կոտրված տաշտակի առաջ» է հայտնվել․ Զախարովա«Երևան Սիթին» թանկացրել է տոպրակների գինը Հուսով եմ՝ Պուտինը գիտակցում Է «լայնամասշտաբ միջուկային պատերազմի» մուտալուտ լինելը. ԲայդենԱնթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրված է նաև Հայաստանը. ՉավուշօղլուՓարաքարում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին միացել է համայնքի 5944 բնակիչ. «Ապրելու երկիր» «Մտերմիկ երեկոներ». Սոֆի ԴևոյանՕդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է ձյուն և բուքԱլեն Սիմոնյանն ԱՄՆ-ում հանդիպել է միջազգային կառույցների ղեկավարների հետ Հայաստանում ամբողջական պատվաստվել է մեծահասակ բնակչության 35.7 տոկոսը Մարդը, ով չի կարողացել ավարտել Երևանի պետհամալսարանը, ատելությամբ է լցված կրթության նկատմամբ. Էդգար Ղազարյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը խիստ մտահոգված է հայ ռազմագերիների ճակատագրով Ռուսաստանը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի շարունակմանը. Զախարովան՝ Ալիևի հայտարարության մասին Լաչինի միջանցքը վերահսկում են ռուս խաղաղապահները. Զախարովան՝ Ալիևի սպառնալիքների վերաբերյալ Տպավորություն է, թե այլ մոլորակում է գտնվում Հայաստանը. ՋուլֆալակյանՎԶԵԲ-ը և դոնորները մեծացնում են Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման ծավալը. 25 մլն ԱՄՆ դոլար Ամերիաբանկին՝ մասնավոր հատվածին վարկեր տրամադրելու նպատակով «Հայելային հետ քաշում»-ը հակահայկական օրակարգ է՝ հղի նոր տարածքների կորստով. քաղաքագետ «Արցախում առաջիկայում կիրականացնենք կադրային փոփոխություններ»․ Արայիկ Հարությունյան Գյումրիում մինչև -30 աստիճան ցուրտ է սպասվում. բացառություն պետք է արվի հունվարի կոմունալները չմուծելու համար. ԹումասյանՀպարտ եմ, որ կարողացել եմ նպաստել մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը. Սարգսյանը` Եղիսաբեթ Երկրորդին Ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևանի երկու բնակիչ․ ՔԿ
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել