«Հիանալի հանգստյան օրեր Գյումրիում»․ Լուսինե Թովմասյանի նոր լուսանկարը
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը իր ինստագրամայն էջում նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Գյումրի քաղաքում։
Հրապարակված լուսանկարում Լուսինեն կերպարանք է ընդունել նստարանին նստած։ Գեղեցկուհին սպորտային կերպարում է․ կրում է մուգ երանգի տաբատ, սպիտակ հուդի, սեւ վերարկու, մարզակոշիկներ։ Նրա մազերն արձակված են, առանց շպարի է, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային, ոճային ակնոցը։
Հրապարակված լուսանկարին կից նա գրել է.
«Հիանալի հանգստյան օրեր Գյումրիում»։