Վստահ եմ, որ վերադառնալու եմ Դորտմունդ, որտեղ անցկացրել եմ լավագույն տարիները․ Մխիթարյան
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սիրո խոստովանություն է արել Դորտմունդի «Բորուսիային»։
«Ես կապ եմ պահպանում Գերմանիայում այն մարդկանց հետ, ում երբեք չեմ մոռանա։ Չեմ մոռանա նաև Դորտմունդում այն ժամանակը, որտեղ անցկացրեցի իմ կարիերայի լավագույն շրջանը: Մարզիչների և նախկին գործընկերների շնորհիվ՝ ես դարձա այն ֆուտբոլիստը, ինչպիսին հիմա եմ: Վստահ եմ, որ կվերադառնամ՝ չգիտեմ՝ որպես խաղացող, թե որպես երկրպագու»,֊ասել է Մխիթարյանը:
Մխիթարյանի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։
Այս մրցաշրջանում 32-ամյա խաղացողը Ջալլորոսիի մարզաշապիկով անցկացրել է 15 խաղ՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: