Նարեկ Մկրտչյանը հայտնեց 44-օրյա պատերազմում վիրավորված անձանց թիվը
Միասնական սոցիալական ծառայության կողմից ներկայացված սեպտեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում և ստացիոնար բուժում է ստացել 7888 անձ։
Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության հարցապնդմանը։
«Հաշմանդամություն է սահմանվել 1464 անձի համար, այդ թվում՝ 113 անձ՝ առաջին, 390՝ երկրորդ, 961՝ երրորդ խմբի հաշմանդամություն»,- ասաց Մկրտչյանը։