00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2594 նոր դեպք. մահացել է 9 քաղաքացիՔվեարկելով դեմ այս բանաձևին՝ Մամիջանյանը դեմ է քվեարկել Ադրբեջանի համար հարբած ծաղրածու հանդիսացող էակին. «Պատիվ ունեմ»Պապիկյանի հարսանիքից առաջ ևս եղել են կորոնավիրուսով վարակված պաշտոնյաներԲախվել են թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու բեռնատար Mercedes-ը, վերջինս կողաշրջվել է, կա վիրավորiPhone-ը սկսել է ճանաչել դիմակ կրող մարդկանցՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՕրվա խորհուրդը«Ժողովուրդ». Ինչպես է Փաշինյանն արդարացնում թանկարժեք գնումները«Ժողովուրդ». «Հայփոստ»-ի որոշ ծառայությունների գներ կթանկանան«Ժողովուրդ». Փոփոխություններ՝ ունեցվածքի հայտարարագրման կարգում

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է Թագուհի Թովմասյանին

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գրառմանը։

«ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, առիթ օգտագործելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ-ի նկատմամբ ռազմական ագրեսիայի ակտ իրականացնելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցման վերաբերյալ հաղորդագրությունը՝ ֆեյսբուքյան իր էջում անհիմն, մակերեսային հերթական քննադատությունն է հնչեցրել ՀՀ դատախազության հասցեին:

«Ստատուսային» ոճի մանիպուլյատիվ հնարքի օգտագործմամբ պատգամավորն այդ գրառման համար հիմք է դարձրել ուղիղ 1 տարվա վաղեմության իր հարցման վերաբերյալ տրված Դատախազության՝ այս պահին ակնհայտորեն հնացած տեղեկատվություն պարունակող պատասխանը, որը, բնականաբար, այլ բան, քան դրանից ընդամենը շուրջ 2 ամիս առաջ հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, քրեական հետապնդման հետ կապված պատկերը, չէր կարող պարունակել: 

Տարօրինակ է, որ իր «ստատուսը» գրելու համար Դատախազության պաշտոնական հաղորդագրությունը առիթ դարձնող, այսինքն ՀՀ դատախազության ամենօրյա լրահոսին ուշադիր հետևող հարգելի պատգամավորի «աչքից վրիպել» է դեռևս 2021թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից հրապարակված՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ իրականացվող մեծածավալ քննության արդյունքների վերաբերյալ հաղորդագրությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ այդ գործով, ի թիվս ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ, 384-րդ, 387-րդ, 390-րդ, 391-րդ, 393.1-րդ, 397.1-րդ և 395-րդ, 217-րդ, 34-390-րդ, 389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված շուրջ 40 անձանց, որպես մեղադրյալ են ներգրավվել նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք:  Առավել մանրամասն տեղեկատվություն չի հրապարակվել՝ ելնելով իրականացվող քննության և այլ՝ խիստ կարևոր գործընթացների համար խոչընդոտներ չհարուցելու նկատառումներից:

Այդուհանդերձ, պատերազմին առնչվող քննությունների շրջանակում ՀՀ դատախազության և քննչական մարմինների կողմից իրականացվող քրեադատավարական գործունեությունը հասկանալի դարձնելու համար հարկ ենք համարում կրկին անգամ, արդեն հրապարակային, պարզաբանել հետևյալը:   

Քրեական գործերի շրջանակներում անձանց նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, նրանց որպես մեղադրյալ ներգրավման որոշման կայացումը, նրանց նկատմամբ խափանման միջոցի ընտրությունը և միջազգային հետախուզում հայտարարելը որևէ կերպ չի պայմանավորվում ու չի կարող պայմանավորվել այլ երկրի իրավասու մարմինների կողմից իրականացվող քրեադատավարական ընթացակարգերի իրացման հետ, առավելևս, երբ դրանք ակնհայտ ապօրինի են և ունեն բացարձակ քաղաքական շարժառիթ և բնույթ:

ՀՀ գլխավոր դատախազության համար ի սկզբանե գերխնդիր է եղել ու շարունակում է մնալ  այս քրեական գործերի շրջանակներում օրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցների բավարարության, լրիվության և համակցության ապահովումը՝ դրա միջոցով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործություններին անհերքելի իրավական գնահատականներ տալը, լիարժեք քրեական արդարադատության համար ամուր և անբեկանելի նախադրյալների ստեղծումը՝ ընդհուպ Արդարադատության միջազգային դատարանի միջոցով մեղավորների պատասխանատվության ենթարկելն ապահովելու համար:  

ՀՀ դատախազությունը չի առաջնորդվելու զուտ Ադրբեջանին «հակադարձելու» և վերջինիս օրինակով քաղաքական հետապնդում իրականացնելու պարզունակ սկզբունքով՝ վտանգի տակ դնելով հետագայում մեղադրանքի պաշտպանության ողջ գործընթացը(այդ թվում նաև միջազգային):

Այդ նպատակով բազմադրվագ քննության շրջանակներում քննչական, օպերատիվ հետախուզական գործողություններ կատարող մարմինների կողմից՝ նաև դատախազների ցուցումների և հանձնարարությունների հիման վրա, ձեռնարկվում են բոլոր հնարավոր իրավաչափ միջոցները՝ սանձազերծված և իրականացվող ագրեսիվ պատերազմի, դրա ընթացքում բազմաթիվ միջազգային կոնվենցիաների, համաձայնագրերի, մարդասիրական սովորույթային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներ, բազմաթիվ ռազմական հանցագործություններ կատարած Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչների, Ադրբեջանի և Թուրքիայի Հանրապետությունների ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձանց հանցավոր գործողություններն անհատականացնելու, ամբողջացնելու, դրանք հիմնավորող ապացույցների բավարարությունն ապահովելու ուղղությամբ, ինչի մասին, ի դեպ, նշվել է նաև պատգամավորի հարցմանն ի պատասխան:

Որքանով է հարուցված քրեական գործը «հուժկու», ինչպես սարկազմով փորձում է որակել պատգամավորը, կամ ոչ հուժկու, յուրաքանչյուրի մեկնաբանության կամ վերաբերմունքի խնդիրն է: Սակայն առնվազն տարակուսելի է, երբ ԱԺ պատգամավորը կարող է համառորեն չնկատել, որ նման քրեական գործերի հարուցումը որքան կարևոր է կատարված հանցագործությունների բացահայտման և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու տեսանկյունից, նույնքան էլ կարևոր է ի սկզբանե կատարվողին տրվող իրավական գնահատականների, քրեական գործերի շրջանակներում ձեռքբերվող փաստակազմի, ապացույցների միջազգայնացման և իրավական առավել ընդգրկուն գործընթացների գեներացման հիմքերի ստեղծման տեսանկյունից» , - նշված է պարզաբանման մեջ։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
29 Հուն
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2594 նոր դեպք. մահացել է 9 քաղաքացիՔվեարկելով դեմ այս բանաձևին՝ Մամիջանյանը դեմ է քվեարկել Ադրբեջանի համար հարբած ծաղրածու հանդիսացող էակին. «Պատիվ ունեմ»Պապիկյանի հարսանիքից առաջ ևս եղել են կորոնավիրուսով վարակված պաշտոնյաներԲախվել են թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու բեռնատար Mercedes-ը, վերջինս կողաշրջվել է, կա վիրավորiPhone-ը սկսել է ճանաչել դիմակ կրող մարդկանցՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՕրվա խորհուրդը«Ժողովուրդ». Ինչպես է Փաշինյանն արդարացնում թանկարժեք գնումները«Ժողովուրդ». «Հայփոստ»-ի որոշ ծառայությունների գներ կթանկանան«Ժողովուրդ». Փոփոխություններ՝ ունեցվածքի հայտարարագրման կարգում«Հրապարակ». Առանց լիազորությունների համայնքի ղեկավարը«Հրապարակ»․ Աշխատակազմն էլ է տարակուսած«Հրապարակ»․ Ով է Երեւանի դե ֆակտո քաղաքապետը՝ Տիգրան Ավինյա՞նը, թե՞ Հրաչյա Սարգսյանը«Հրապարակ». Երեւանի քաղաքապետի պաշտոնը կդարձնե՞ն նշանակովիՇոն Փենը ժամանակակից տղամարդկանց մեղադրել է չափազանց կանացի լինելու մեջԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հաշվի չեն առել Ռուսաստանի սկզբունքային մտահոգությունները. Պուտին Ջիլ Բայդենը հրապարակել է Սպիտակ տանը բնակություն հաստատած կատվի լուսանկարները Նորաշենիկ գյուղի մոտակայքում մեքենան մոտ 15 մ գլորվել է ձորը․ կա տուժած Պենտագոնը գնահատել է Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի պատրաստակամությունըԲրիթնի Սփիրսը տեսախցիկի առջև պարել է բիկինիով և անհանգստացրել երկրպագուներին (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄոսկվայում ոստիկանությունը դադարեցրել է Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունըՈւկրաինան զորավարժություններ է իրականացրել Ղրիմի մոտակայքում «Հայոց բանակը փառավոր հաղթանակներ դեռ ունենալու է…»․ Նունե Եսայան Էրլինգ Հոլանդը նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին Սոֆի Դևոյանը ներկայացել է Հայոց բանակին նվիրված ֆոտոշարքովՌուս դիվանագետները լքում են ԱՄՆ-նԵրևանում է Սերգեյ Պոտապկինը, ով Հայաստանի և Արցախի կողքին է եղել դժվարին ու պատասխանատու պահերին. Շարմազանով Ստամբուլի քաղաքապետի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութ է հրապարակվելՍտեփանակերտի Մայր տաճարում հոգեհանգստյան կարգ է մատուցվել Քաղավիացիայի նախկին պետը «քաշեց» Նիկոլ ՓաշինյանինԻրանը վերսկսում է բնական գազի մատակարարումները ԹուրքիաՄեր առջև բացվել են նաև լուրջ հնարավորություններ, որոնք պետք է օգտագործվեն բացառիկ նպատակով. իրանագետ Արայիկ Հարությունյանը նշել է 44-օրյա պատերազմում պարտության պատճառները (տեսանյութ)Սամվել Բաբայանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մասին լուրերի առնչությամբ Արցախի Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Պաշտոնյաներից ովքե՞ր են սաբոտաժի ենթարկում կառավարության ծրագրի իրականացումը«Թովմասյան» հիմնադրամը Հայոց բանակի 30-ամյակի կապակցությամբ ֆլեշմոբ է կազմակերպել (տեսանյութ) Մեր զոհված ընկերների սխրանքները մեզ պարտավորեցնում են առավել քան երբևէ հզորանալ. Արման Վարդանյան Տղամարդը 19 տարի բանտ է նստել` երկվորյակ եղբոր կատարած հանցագործության համարԵրևանում 61-ամյա կինը խոհանոցային դանակով հարվածել է 67-ամյա կնոջ գլխինԿենդանաբանական այգում կինը նետել է փոքրիկ աղջկան արջի վանդակի մեջ Ես հավատում եմ մեր բանակի վաղվա օրվան, հավատում եմ հայ զինվորականի խիզախ ոգուն․ Արթուր Վանեցյան Գիտնականները պարզել են, թե որքան հաճախ են բրիտանացիները ձեռնաշարժությամբ զբաղվում կարանտինումՄեծ մասշտաբով միջոցառում չէր նախատեսվում, քանի որ նաև պետական որոշում կար․ Դիլիջանի համայնքապետի խորհրդական․ Aravot.am 15-ամյա աղջիկը հայտնաբերվել է Ռուսաստանի հետ սահմանին էսկալացիայի մակարդակն այժմ ավելի բարձր չէ, քան անցյալ տարվա սկզբին էր. ԶելենսկիՆոր մանրամասներ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից Հունաստանում հարյուր հազարավոր ձկներ են սատկել ցրտից (տեսանյութ)Ղազախստանում կրկին բողոքի ցույց են անցկացրել ԵՄ-ն Ադրբեջանին կխնդրի ավելացնել գազի մատակարարումները Եվրոպա՝ Ռուսաստանի հետ տարաձայնությունների ֆոնին. FT
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել