Անդրեյ Մալախովն իր արտաքին տեսքով վախեցրել է հանդիսատեսին (լուսանկարներ)
Հայտնի 49-ամյա ռուս հաղորդավար Անդրեյ Մալախովը հայտնվել է ուղիղ եթերում ու իր տեսքով վախեցրել ներկաներին։ Հեռուստահաղորդավարը գտնվում էր տանը և համապատասխան հանդերձանք չէր ընտրել: Հաղորդման թեման արվեստի մրցույթի հաղթողների քննարկումն էր, գրում է kp.ru-ն։
Անդրեյ Մալախովն ակնհայտորեն չաղացել էր, իսկ դեմքն ուռել։ Մինչ նա արտ-դիլեր Յուրի Օմելչենկոյի հետ քննարկում էր մրցույթի արդյունքները, մեկնաբանություններում բուռն քննարկում սկսվեց հեռուստահաղորդավարի արտաքինի վերաբերյալ։ Բաժանորդները սկսեցին ենթադրել ամենավատը...
«Շատ եք չաղացել... հատկապես դեմքից»,- գրել է օգտատերերից մեկը, «Իմ հաճախորդն աշխատում է հեռուստատեսությունում, ասում է` ուռուցք ունի»,- գրել է մյուսը: