Ֆրանսիայի արտգործնախարարն ընդգծել է Հայաստանի՝ Ռուսաստանի հետ երկխոսելու կարևորությունը
Ֆրանսիան կարևոր է համարում Ռուսաստանի հետ երկխոսության պահպանումը, հատկապես ճգնաժամերի ժամանակ։ Այս մասին Le Monde թերթին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը։
«Երկխոսությունն էական է հատկապես ճգնաժամերի ժամանակ»,- ասել է նա։ Նախարարն ընդգծել է, որ «Ֆրանսիան և Ռուսաստանը կարող են համակարգված աշխատել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար»: «Աֆղանստանի հարցում մենք համաձայն ենք ահաբեկչության նոր աճից խուսափելու անհրաժեշտության մեջ»,- ասել է ֆրանսիացի նախարարը։ Լը Դրիանը նշել է նաև Ռուսաստանի հետ համատեղ «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հիմքերը դնելու անհրաժեշտությունը»։