Ո՞վ էր ՃՏՊ֊ից մահացած բլոգեր Սաիդ Գուբդենսկին (լուսանկարներ, տեսանյութ)
Ռուսական РБК հեռուստաալիքը ծավալուն տեսանյութ է հրապարակել հայտնի ավտոբլոգեր Սաիդ Գուբդենսկու մասին, ով, կոպտորեն խախտելով կանոնները, ՃՏՊ֊ի զոհ էր դարձել։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ բլոգեր Սաիդ Գուբդենսկին, վարելով BMW մակնիշի ավտոմեքենա, մահվան ելքով վթարի էր ենթարկվել Մոսկվայի արևմուտքում։
Բլոգեր Սաիդ Գուբդենսկին զբաղվել է ավտոմոբիլային մրցարշավներով։ Նա Instagram-ում ունի 494 հազար հետևորդ։
Նա նախկինում զրկվել է վարորդական իրավունքից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար։
«28-ամյա երիտասարդը, ով վարում էր BMW մակնիշի ավտոմեքենա, նախկինում բազմիցս ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ Ռուսաստանում, այդ թվում՝ Մոսկվայում, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար և զրկվել է վարելու իրավունքից»,֊ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։