«Դիլիջան» ազգային պարկում հրդեհ է բռնկվել
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։01-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկում․ այրվում է խոտածածկ տարածք:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: