Նորվեգական փոստային ծառայությունը Ձմեռ պապին նույնասեռական է դարձրել
Սուրբ Ծննդի նախօրեին Նորվեգիայի փոստային ծառայությունը գովազդ է հրապարակել, որը պատմում է, թե ինչպես է Ձմեռ պապիկը ռոմանտիկ հարաբերություններ սկսում տղամարդու հետ: Նրան դրանում օգնում է Նորվեգիայի փոստը, որի ծառայությունների շնորհիվ Ձմեռ պապը կարող է ավելի քիչ ժամանակ հատկացնել նվերների առաքմանը, հաղորդում է RT-ն։
«Անցյալ տարի Ձմեռ պապը բարկացած էր նորվեգական փոստի վրա, քանի որ այն խլել էր իր «բիզնեսը», այս տարի Ձմեռ պապը երջանիկ է, որ փոստային ծառայությունն ազատել է իրեն, որպեսզի կարողանա լինել իր սիրելիի հետ», - ասել է LGBTQ Nation-ի մարքեթինգի գլխավոր տնօրեն Մոնիկա Սոլբերգը:
Գովազդը համընկել է Նորվեգիայում նույնասեռականության ապաքրեականացման 50-ամյակի հետ: