Բաքուն բարձր է գնահատում Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի որոշման հարցում. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լավ ծառայության համար շնորհակալություն է հայտնել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբին՝ նշելով, որ նրանց պատասխանատվության գոտում իրավիճակը կայուն է։
«Ընդհանուր առմամբ, իրավիճակը ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում կայուն է, լուրջ միջադեպեր չեն եղել, միտումնավոր սադրանքներ չեն եղել: Ուստի ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական խաղաղապահ զորախմբին լավ ծառայության համար, այն բանի համար, որ նրանք ապահովում են անվտանգությունը տարածաշրջանում», - Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպմանն ասել է Ալիևը։
Բաքուն բարձր է գնահատում Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի որոշման հարցում, ասել է Ալիևը։
«Մենք նաև բարձր ենք գնահատում այս հարցում աջակցությունը, այդ թվում՝ խորհրդատվական աջակցությունը (ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատում-ՏԱՍՍ-ի նշումը): Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը չի սահմանազատվել, ուստի մենք բազմիցս հայտնել ենք, որ պատրաստ ենք սկսել հրատապ սահմանազատման գործընթաց»,- ասել է Ալիեւը։