Աֆղան «Մոնա Լիզան» փախել է Իտալիա
Աֆղանստանի հայտնի բնակիչ Շարբաթ Գուլին, ով երիտասարդ տարիքում հայտնի դարձավ ամբողջ աշխարհում՝ շնորհիվ National Geographic ամսագրի շապիկին Սթիվ Մաքքարիի լուսանկարի, ապաստան է ստացել Իտալիայում այն բանից հետո, երբ իր հայրենիքում թալիբները իշխանության եկան, հայտնում է Իտալիայի կառավարության կայքը։
Նշվում է, որ Իտալիայի նախարարների կաբինետը ամռանը պարտավորություններ է ստանձնել Գուլիին և աֆղան մյուս փախստականներին տարհանելու համար։ Այժմ կինը 50 տարեկան է։ Նա իր վերջին տարիներն անց է կացրել Պակիստանում։
Գուլիի լուսանկարը հրապարակվել է National Geographic-ում 1985 թվականին և այդ ժամանակվանից ի վեր դարձել փախստականների խորհրդանիշ։ 2012 թվականին նկարն աճուրդում գնվել է 178,9 հազար դոլարով։