ԽՈՅ. Օրվա սկիզբը հրաշալի կլինի ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար կարևոր հարցերը քննարկելու համար: Ճիշտ պատասխաններն ամեն անգամ արագ չեք գտնի, բայց անպայման կհասնեք ճշմարտությանը: Շրջապատողների հետ լուրջ տարաձայնություններ չեն առաջանա, իսկ եթե ձեր հայացքները չտարբերվեն, կարող եք նաև փոխհամաձայնության հասնել:

Օրվա երկրորդ կեսը միապաղաղ ու անհետաքրքիր գործերի ժամանակ կլինի, որոնք, սակայն, ուշադրություն կպահանջեն: Դրանք կարող են բավական հոգնեցնող ու ձանձրալի թվալ, բայց սխալներ չեք անի: Երեկոն հետաքրքիր առաջարկներ ու հանդիպումներ է խոստանում, որոնք երկար ժամանակ կհիշվեն:

ՑՈՒԼ. Եկել է այն մարդու հետ հանդիպելու ժամանակը, որի հետ երկար ժամանակ է փորձում էիք լեզու գտնել: Այս անգամ ընդհանուր լեզու գտնել կստացվի, դուք կկարողանաք պայմանավորվել կարևոր բաների մասին: Չի կարելի ասել, որ թշնամությանը ուժեղ համատեղ համակրանքը կփոխարինի, բայց շատ սուր անկյուններ կհաջողվի հարթել:

Օրը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, օրինակ, ընտանեկան տոների, ընկերական երեկույթների համար: Ձեր կողքին հաճելի ու հետաքրքիր կլինի, շատերը ուրախ կլինեն նման շփումների համար: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ.  Ոչ մի տեղ շտապելու կարիք չկա: Սա այն օրը չէ, երբ կարելի է հաշված րոպեների ընթացքում աշխարհը դեպի լավը փոխել, հաղթել թշնամիներին ու զինաթափել մրցակիցներին: Բայց կկարողանաք հաջողության հասնել որոշ բարդ գործերում՝ համառություն դրսևորելով և լուծել վերջին ժամանակներս ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները:

Չարժե քննարկել կարևոր հարցերը, հատկապես եթե դրանք կապված են գումարի հետ: Հենց դրա պատճառով հաճախ տարաձայնություններ ու թեժ վեճեր կլինեն, պայմանավորվածությունների հասնել էլ չի ստացվի: Երեկոն հաճելի հանդիպումներ ու լավ նորություններ է խոստանում:

ԽԵՑԳԵՏԻՆ. Հաճելի օր է, որը լի կլինի գրավիչ գործերով, հետաքրքիր զրույցներով ու հաճելի անակնկալներով: Դուք ուշադիր կլսեք ինտուիցիային ու ճիշտ էլ կվարվեք, քանի որ այն կօգնի պատասխաններ ստանալ կարևոր հարցերին, հասկանալ, թե ինչպես պիտի ձեզ պահեք ամենատարբեր մարդկանց հետ: Չի բացառվում անսովոր ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հորիզոններ կբացվեն:

Կարևոր կլինի մանրուքներից չկառչելը: Հնարավոր են ցավալի թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ: Շուտով դրանք պարզապես կմոռացվեն ու կմնան անցյալում, այնպես որ՝ անհանգստանալու կարիք չկա:

ԱՌՅՈՒԾ. Հրաշալի օր է և՛ հասարակ, և՛ բարդ օգտակար գործերի համար: Դուք արագ գլուխ կհանեք արդեն ծանոթ խնդիրներից, բայց նորերն էլ ձեզ չեն շեղի: Հեշտությամբ կսովորեք. այն ամենը, ինչ կարող է պետք գալ, անմիջապես կմտապահեք: Հաջող կլինեն օգտակար գնումները: Կարող եք աշխատանքի և ուսման համար անհրաժեշտ տեխնիկա, գրքեր ու գործիքներ գնել:

Կուրախացնեն շփումները: Հետաքրքիր զրույցներ, ուրախ կատակներ շատ կլինեն: Շրջապատողները հաճույքով ձեզ հետ ամենատարբեր հարցեր կքննարկեն, կկիսվեն գաղտնիքներով, կլսեն ձեր կարծիքը:

ԿՈՒՅՍ.  Դուք էներգիայով լի կլինեք ու շատ բանի ունակ կլինեք դրված նպատակներին հասնելու համար: Օրը հարմար կլինի կարևոր ու բարդ գործերի համար: Դուք դրանցից արագ գլուխ կհանեք և կարևոր չի լինի՝ արդյոք ինչ-որ մեկը օգնության կհասնի ձեզ: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, լրացնել բաց թողածը:

Օրը հարմար կլինի սովորելու, բարդ հարցերից գլուխ հանելու համար: Դուք ուշադիր ու համբերատար կլինեք, կաշխատեք ոչ մի մանրուք բաց չթողնել: Երեկոն հրաշալի ժամանակ կլինի ընկերների հետ հանդիպելու, ուրախ ուղևորությունների համար: Դուք շատ լավ ժամանակ կանցկացնեք:

ԿՇԵՌՔ. Հրաշալի օր է վաղուց սկսած գործերն ավարտելու համար: Ոչ ոք չի խանգարի ձեզ հասնել անհրաժեշտ արդյունքի, ձեզանից լուրջ ջանքեր գործադրել էլ չի պահանջվի: Հաճույքով կօգնեն հին ծանոթները: Նրանց աջակցությունը թույլ կտա խուսափել կասկածներից, ինքնավստահություն ձեռք բերել, որի շնորհիվ հաջողությունը ավելի արագ կգա:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, մտերիմների հետ կապված լավ նորություններ: Կուրախացնեն անսպասելի այցերը, կարող են հյուր գալ հին ընկերները կամ ծանոթները, որոնց հետ շփումների կարիքը վերջերս շատ էիք զգում:

ԿԱՐԻՃ. Ձեզ մոտ շատ լավ կստացվի այն ամենը, ինչ կստանձնեք: Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա արագ ու հաջողությամբ ավարտել այն գործը, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները:

Կարևոր կլինի գերհոգնածությունից խուսափելը; Հոգնածությունն այսօր հատկապես վատ կանդրադառնա տրամադրության վրա, դուք ավելի նյարդային, անհամբեր կդառնաք ու կարող եք բարկանալ դատարկ բաների պատճառով: Հանգիստը կօգնի լրիվ այլ կերպ տրամադրվել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Հրաշալի օր է կարևոր հարցերը քննարկելու համար: Լուրջ գործերի մասին կարելի է խոսել նույնիսկ այն մարդկանց հետ, որոնք դեռ վերջերս նյարդայնացնում էին ձեզ իրենց թեթևամտությամբ, մակերեսային դատողություններով և թեկուզ կարճ ժամանակով կենտրոնանալու ցանկության բացակայությամբ: Հիմա դուք կկարողանաք բոլորին համոզել ձեր ճշմարիտ լինելը. ձեզ հետ վիճելու ցանկություն ունեցողներ չեն լինի:

Ուշադիր եղեք այնտեղ, որտեղ խոսք կգնա գումարի մասին: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն: Հույզերի ազդեցության տակ կնքված գործարքները ամենայն հավանականությամբ շահավետ չեն լինի, չեն արդարացնի ձեր ակնկալիքները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Հանգիստ ու հաճելի օր է, որը հազիվ թե դժվարություններ բերի: Նախկինում ձեզ անհանգստացնող խնդիրները հեշտությամբ կհարթվեն, դրա համար լուրջ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանցից մեկի շնորհիվ կարող է իրականանալ ձեր հին ցանկությունը:

Օրը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Հնարավոր է՝ ձեր մեջ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Որոշ Այծեղջյուրների կարևոր բացահայտումներ ու նոր գաղափարներ են սպասվում, որոնք թույլ կտան ինչ-որ բան դեպի լավը փոխել, լուծել նախկինում անհանգստացնող հարցերը:

ՋՐՀՈՍ. Բավական անհանգիստ օր է, փոխարենը այն հնարավորություն կտա օգտակար բաներ անել ոչ միայն ձեզ, այլև շրջապատողների համար: Դուք պատրաստ կլինեք ստանձնել բարդ գործերն ու կիմանաք, որ կարողանալու եք դրանցից ինքնուրույն գլուխ հանել: Համառությունը կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել: Բայց դուք ձեր հաղթանակներով չեք պարծենա, և դա շատ դուր կգա շրջապատողներին:

Կլուծվեն վերջին ժամանակներս ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը: Կհաջողվի որոշակիություն մտցնել ապագայի ընտանեկան ծրագրերում: Վերջին ժամանակներս իրենց ընտրած ուղու վրա կասկածող Ջրհոսները կվերագտնեն ինքնավստահությունը:

ՁԿՆԵՐ. Օրվա սկիզբը բարենպաստ ու հետաքրքիր կլինի: Հեշտությամբ ինչ-որ անսովոր բան կմտածեք, լավ գաղափարների պակաս էլ չի լինի: Եթե օգնության կարիք զգաք, դուք անպայման կստանաք այն: Ձեր նախաձեռնություններն այսօր պատրաստ կլինեն աջակցել նույնիսկ այն մարդիկ, որոնցից նախկինում նման բան չէիք սպասի:

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կլինի: Դա նոր ու արդեն ծանոթ, հետաքրքիր ու բավական ձանձրալի օգտակար գործերի ժամանակ կլինի: Դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, քանի որ կաշխատեք դատարկ բաների վրա չշեղվել: Ժամանակ կմնա նաև հանգստի, ամենամտերիմների հետ շփվելու համար: