IFFHS-ն անցնող տարվա լավագույն ֆուտբոլիս է ճանաչել Ռոբերտ Լևանդովսկուն
Լեհաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է անցնող տարվա լավագույն ֆուտբոլիստ ըստ Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի:
IFFHS հրապարակած ցուցակում 150 միավորով Ռոբերտ Լևանդովսկին առաջին տեղում է: Նրան հաջորդում է Արգենտինային ազգային թիմի ևֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին: Եռյակը եզրափակում է Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Լոնդոնի «Չելսի»-ի, Եվրոպայի 2021 թվականի չեմպիոն Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն: