Հզոր փոթորիկ` Թուրքիայում. հայտնի է 4 զոհի մասին (տեսանյութ, լուսանկարներ)
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հզոր փոթորիկը բազմաթիվ ավերածությունների ու մարդկային կորուստների պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։
Քամու արագությունը հասել է 130 կմ-ի։ Այս պահին հայտնի է չորս զոհի մասին, ովքեր մահացել են տանիքի անկման պատճառով։ Զոհերից մեկին հաջողվել է փրկել իր երեխային: Հայտնի է նաև 19 տուժած քաղաքացու մասին:
Ստամբուլից բացի, փոթորկից տուժել են նաև Բուրսան, Քոջաելին, Բոդրումը, Իզմիրը և այլ քաղաքներ։ Քամու պատճառով մի քանի ներքին և միջազգային չվերթեր չեն կարողացել վայրէջք կատարել Ստամբուլի օդանավակայանում։ Նրանք ստիպված են եղել վայրէջք կատարել այլ շրջաններում։