Մենք միասին ձեռնամուխ կլինենք ստեղծելու նոր որակի պետություն, փրկելու հայրենիքը. Մհեր Արմենիա
Մհեր Արմենիայի ղեկավարած «Ազգի ձայն» կուսակցության հայտարարությունը. ««ԱԶԳԻ ՁԱՅՆ» կուսակցությունը 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որպես քաղաքական ուժ, չի մասնակցել Նիկոլ Փաշինյանի լեգիտիմացման պրոցեսին և եղել է առաջինը, որը ս.թ. հոկտեմբերի 25-ին Շուռնուխից հայտարարել է համազգային շարժման նախաձեռնման մասին, որի նպատակը եղել և մնում է ազգի համախմբումը՝ վարչապետի և գործադիրի հրաժարակի պահանջով:
Մենք կրկին հայտարարում ենք, որ մեր շարժումը շարունակվում է, մեր պահանջը մնում է անփոփոխ, և բոլոր այն ողջամիտ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպություններն ու անհատները, որոնց անհանգստացնում է ազգի ապագան և որոնք համամիտ են մեր գաղափարի հետ, կարող են մասնակից դառնալ մեր շարժմանը և մաս կազմել նոր պետականաշինությանը:
Բոլոր ցանկացողները կարող են գրել մեր պաշտոնական էջին կամ այցելել մեր գրասենյակ՝ Սասունցի Դավիթ 2 հասցեով: Մեր դռները բաց են բոլորի առջև, մեր կուսակցության անվանը համահունչ՝ մենք պատրաստ ենք հայ ազգի հետ միասին լսեսի դարձնել հայի ձայնը:
Այս շարժումն ունի ղեկավար խորհրդի կազմ, բայց չունի այդ կազմի սահմանափակում, ունի գործողությունների պլան, որի կարող են ավելանալ նաև ձեր առաջարկները: Մենք միասին ձեռնամուխ կլինենք ստեղծելու նոր որակի պետություն, փրկելու հայրենիքը և ապացուցելու ամբողջ աշխարհին, որ հայը եղել է, կա ու լինելու է հավետ»։